Լոնժյումոյի կուսակցական դպրոց

Լոնժյումոյի կուսակցական դպրոց, բանվոր դասակարգից կուսակցական կադրեր պատրաստելու առաջին ուսումնական ագիտացիոն հաստատությունը։ Ստեղծել են բոլշևիկները՝ պարագլուխ Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, Փարիզի մերձակա Լոնժյումո վայրում, 1911-թվականի մայիսին։ Դպրոցի գաղափարական ղեկավարը և առաջատար դասախոսն էր համարվում հենց Լենինը։ Դասախոսել են նաև Ի. Արմանդը, Ա. Լունաչարսկին և ուրիշներ։

Դպրոցում ուսումնասիրվում էր սոցիալիզմի տեսությունը և պրակտիկան Ռուսաստանում, քաղաքատնտեսություն, դիալեկտիկական մատերիալիզմ, ՌՍԴԲԿ պատմություն, բանվորական շարժման պատմություն, ռուս գրականության պատմություն, այլ առարկաներ։

Ունկնդիրների թվում են եղել Գեորգի Օրջոնիկիձեն, Յակով Զևինը, Ս.Շվարցը։ Պարապմունքներն ավարտվելուց (1911-թվականիի օգոստոսի 30) հետո ունկնդիրները մեկնել են Ռուսաստան՝ ընդհատակյա բոլշևիկյան գործունեության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 661