Լոնդոնի ֆիլմի թանգարան (անգլ.՝ London Film Museum), թանգարան, որը հիմնադրվել և ստեղծվել է Ջոնաթան Սանդսի կողմից 2008-ի փետրվարին։ Թանգարանը նվիրված է բրիտանական կինոարդյունաբերությանը։ Այն նախկինում հայտնի էր Լոնդոնի կինոյի թանգարան (անգլ.՝ The Movieum of London) անունով և ի սկզբանե գտնվում էր Քաունթի Հոլում[2], սակայն 2012 թվականի ապրիլին տեղափոխվել է Քովենթ Գարդըն[3]։

Լոնդոնի ֆիլմի թանգարան
Տեսակկինոյի թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼամբեթ
Հասցե45 Wellington Street, Covent Garden, London, WC2E 7BN[1]
Հիմնադրվել է2008
Կայքlondonfilmmuseum.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

Այստեղ ներկայացված են բնօրինակ վավերապայմաններ, բեմական հագուստ և դեկորացիաներ գեղարվեստական ֆիլմերից։ Թանգարանն ունի առանձին բաժին, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են նկարահանվում ֆիլմերը, ինչպես նաև` տեղեկատվություն է ներկայացված բոլոր հիմնական ստուդիաների վերաբերյալ։ Թանգարանում ցուցադրված են հագուստներ բրիտանական ֆիլմերից, «Փոքրիկ Նելլին» Ապրում ես միայն երկու անգամ ֆիլմից, Սուպերմենի բնօրինակ մետեոր և այլ ցուցանմուշներ։ Թանգարանի միջանցքներից մեկի ցուցադրությունը բացատրում է, թե ինչպես են նկարահանվում ֆիլմերը և հնարավորություն է տալիս զրուցել ֆիլմերի նկարահանման աշխատանքներում ներգրավվածների հետ։

Նախորդ երկու հատուկ ցուցահանդեսներն են եղել.

  • Ռեյ Հարիհաուզեն, Առասպելներ և լեգենդներ[4]։ 2010 թվականի այս ցուցահանդեսում ներկայացված էին Ռեյ Հարիհաուզենի ֆիլմերից բնօրինակ արարածներ, ինչպես, օրինակ, Պեգասը, Մեդուզան և Թալոսը։
  • Չարլի Չապլին, Մեծ Լոնդոնցին։ Այս ցուցահանդեսը ներկայացրել է Լամբեթում Չապլինի վաղ կյանքը։ Այստեղ ցուցադրվել են Չապլինի օրիգինալ գլխարկը և ձեռնափայտը` տուփերով։

2014 թվականի մարտից թանգարանը նվիրվել է Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների ամենամեծ պաշտոնական հավաքածուի` Բոնդը շարժման մեջ (անգլ.՝ Bond in Motion) ցուցահանդեսին։ Դրա մեջ ներառված են ավտոմեքենաներ, այլ տրանսպորտային միջոցներ և օրիգինալ սարքավորումներ ֆիլմերի շարքերից[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.harrypotteronlocation.co.uk/exhibition/getting-here/
  2. «About The London Film Museum». Visit London. 2011 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  3. «London Film Museum opens new exhibition space in Covent Garden». The Establishing Shot. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  4. «Ray Harryhausen is master of film monsters». This is London. 2010 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  5. Bond in Motion (exhibition leaflet). London Film Museum. 2014.

Արտաքին հղումներ խմբագրել