Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսով (ռուս.՝ Михаил Васильевич Ломоносов, նոյեմբերի 8 (19), 1711[1][2], Q122258199?, Archangelgorod Governorate, Ռուսական թագավորություն - ապրիլի 4 (15), 1765[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3][4]), ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը։ 1755 թվականին հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով։

Միխայիլ Լոմոնոսով
ռուս.՝ Михаил Васильевич Ломоносов
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8 (19), 1711[1][2]
ԾննդավայրQ122258199?, Archangelgorod Governorate, Ռուսական թագավորություն
Մահացել էապրիլի 4 (15), 1765[1][2] (53 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3][4]
ԳերեզմանLazarev Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄարբուրգի համալսարան (1739)[2], Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա (1734)[2], Կիև-Մոգիլայան ակադեմիա (1735), Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիական համալսարան (1736), Մարբուրգի համալսարան[5] և Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիա
Ազդվել էՔրիստիան Վոլֆ
Մասնագիտությունաստղագետ, երկրաբան, ֆիզիկոս, քիմիկոս, լեզվաբան, բանաստեղծ, գրող, պատմաբան, փիլիսոփա, գյուտարար, խճանկարիչ, աշխարհագրագետ, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, նկարիչ, գիտնական և թարգմանիչ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Մոսկվայի պետական համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Մարբուրգի համալսարան
ԱմուսինElisabeth Christine Zilch?
Ծնողներհայր՝ Vasily Dorofeyevich Lomonosov?[6], մայր՝ Elena Ivanovna Sivkova?[6]
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ԵրեխաներYelena Lomonosova?[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Mikhail Lomonosov Վիքիպահեստում

1731 թվականին ընդունվել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, ապա սովորել Կիևի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում։ 1736 - 1741 թվականներին Գերմանիայում ուսանել է քիմիա և մետաղաձուլական գործը։

1748 թվականին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից հիմնադրել է քիմիական լաբորատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով։ Բացատրել է 2 շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի, քարածխի առաջացումը։

Նա զբաղվել է նաև աստղագիտությամբ (հայտնաբերել է Վեներայի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր։

Նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս Առաջինի դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները։

Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով։

Լոմոնոսովի անունով են կոչվել Ատլանտյան օվկիանոսում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում[7]։

Լոմոնոսովը հայերեն խմբագրել

Գրքեր խմբագրել

Մամուլ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Макаров В. К., Художественное наследие М. В. Ломоносова. Мозаики, М. — Л., 1950;
  • Радовский М. И., М. В. Ломоносов и Петербургская Академия наук, М. — Л., 1961;
  • М. В. Ломоносов в воспоминаниях и характеристиках современников, М. — Л., 1962;
  • Западов А. В., Отец русской поэзии. О творчестве Ломоносова, М., 1961;
  • Макеева В. Н., М. В. Ломоносов — составитель, редактор и рецензент лексикографических работ, "Вопросы языкознания", 1961, № 5;
  • Langevin L., Lomonossov, 1711—1765, sa vie, son oeuvre, P., 1967;
  • Shütz W., Michail W. Lomonossow, Lpz., 1970;
  • Mikhail Vasil’evich Lomonosov on the corpuscular theory, ed. by Н. Leicester, Camb., 1970.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ломоносов, Михаил Васильевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Н. Д. Чечулин, М. Г. КурдюмовСПб.: 1914. — Т. 10. — С. 593—628.
  3. 3,0 3,1 3,2 http://www.st-petersburg-essentialguide.com/bridges-in-saint-petersburg.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.nndb.com/people/437/000042311/
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 406։
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լոմոնոսով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լոմոնոսով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 656