Լոմատուրցխ
Լոմատուրցխ (վրացերեն՝ ლომატურცხი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 19 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռնաշղթայի ստորոտին։ Գտնվում է ծովի մակարդակից 1740 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լոմատուրցխ | |||
վրաց.՝ ლომატურცხი | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
ԲԾՄ | 1740 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 329 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 98,8 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակչությունը
խմբագրելԲնակիչներն զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։
Հաշվառման տարեթիվը | Ընդհանուր թիվը | Տղամարդիկ | Կանայք |
---|---|---|---|
2002[1] | 522 | 270 | 252 |
2014[2] | 329 | 158 | 171 |
Գյուղում գործում է ութամյա դպրոց։
Պատմությունը
խմբագրելԲնակիչները գաղթել են 1830 թվականին՝ Էրզրումի վիլայեթի Բասեն գավառի Ալվար և Բահար գյուղերից։ Սկզբնական շրջանում բնակվել են Ախալքալաքի Էխտիլա գյուղում, իսկ 1937 թվականին նրանց մի մասը տեղափոխվել է Լոմատուրցխ։
Լոմատուրցխի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1906 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 656)։ |