Լոկաուտ (անգլ.՝ Lock out - դուռը փակել ինչ-որ մեկի առջև, ներս չթողնել), աշխատանքի դադարեցում կամ հրաժարում աշխատելուց, որը նախաձեռնվում է ընկերության ղեկավարության կողմից՝ որևէ աշխատանքային տարաձայնության ընթացքում։ Ի տարբերություն գործադուլի, որի ընթացքում աշխատաողներն են հրաժարվում աշխատելուց, լոկաուտները կազմակերպում են գործատուները կամ արդյունաբերության սեփականատերերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 655