Տարբերանշան

(Վերահղված է Լոգոտիպից)

Տարբերանշան կամ պատկերանիշ, լոգոտիպ[1] (կրճատ լոգո) (հունարեն՝ λόγος - բառ + հունարեն՝ τύπος - դաջվածք, տպված), կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը։

Հայերեն Վիքիպեդիայի տարբերանշանը

ՊատմությունԽմբագրել

Տարբերանշան անվանումն ի հայտ է եկել 19-րդ դարի սկզբին տպագրության մեջ որպես լիգատուրա բառի հոմանիշ, քանի որ նշանակում էր երկու կամ ավել տպագրական տառատեսակի միավորների միացություն։ Առաջացել է արտադրության զարգացման, ապրանքի արտահանման և մրցակցության ժամանակաշրջանում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տարբերանշան էին անվանում ցանկացած կլիշե, որը հարկավոր չէր ամեն անգամ հավաքել։

20-րդ դարում տարբերանշան էին անվանում կազմակերպության կամ ապրանքի անվանման ուրվագիրը, կամ այն ներկայացնող պայմանական նշանը։ Ներկայումս ոմանք տարբերանշանը համարում են ապրանքանիշի միայն բառային մասը, իսկ այլք՝ գրաֆիկական և տառատեսակային մասերը միասին։

ՆշանակությունԽմբագրել

Տարբերանշանը մեծ դեր ունի շուկայում ընկերության կամ ապրանքի նույնականացման համար։ Գրանցված ապրանքանիշը ընկերությանը պաշտպանում է անազնիվ մրցակցությունից։ Սպառողի ընկալմամբ տարբերանշանի կամ ապրանքանիշի առկայությունը այս կամ այն ապրանքի որակի երաշխիքն է։ Առանց տարբերանշանի արտադրանքը կոչվում է անանուն (անգլ.՝ no name

Տարբերանշանների տեսակներԽմբագրել

  • Կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը,
  • Ապրանքանիշ տառերով կազմված,
  • Ընկերության նշանը նշանի և անվանման համադրումով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «logo: definition of logo in Oxford dictionary (British & World English)»։ Oxford University Press։ Վերցված է 2014 թ․ մարտի 5