Լյուք Փերի
Քոյ Լյութեր «Լյուք» Փերի III (անգլ.՝ Coy Luther «Luke» Perry III, հոկտեմբերի 11, 1966[1][2][3][…], Մանսֆիլդ, Օհայո, ԱՄՆ - մարտի 4, 2019[4][3][5], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նրան մեծ ճանաչում է բերել Դիլան Մաքքեյի դերը, «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում (1990–1995, 1998–2000)։ Հայտնի է նաև Ֆրեդ Էնդյուս դերով «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում (2017–2019)։
Լյուք Փերի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1966[1][2][3][…] |
Ծննդավայր | Մանսֆիլդ, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 4, 2019[4][3][5] (52 տարեկան) |
Մահվան վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Vanleer |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Fredericktown High School? (1984) |
Մասնագիտություն | դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Rachel Sharp? |
Երեխաներ | Ջանգլ Բոյ[6] |
Կայք | lukeperry.com |
![]() |
Վաղ տարիներԽմբագրել
Փերին ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 11-ին Օհայոյի նահանգ Մանսֆիլդ քաղաքում[7], տնային տնտեսուհի Էնն Բենետի և Քոյա Լյութեր կրտսերի ընտանիքում[7]։ Փերին ուներ եղբայր և քույր[8]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա 6 տարեկան էր[9]։ Փերին մեծացել է Ֆրեդերիկտոնում և ավարտել է Ֆրեդերիկտոնի ավագ դպրոցը, որտեղ դպրոցի սպորտային ակումբի թալիսմանն էր[10]։
Դպրոցը նմիջապես ավարտելուց հետո Փերին գնում է Լոս Անջելես դերասան դառնալու նպատակով։ Նա աշխատում էր ասֆալտապատման և դռների բռնակների արտադրման ընկերություններում։
ԿարիերաԽմբագրել
Մինչ Նյու Յորքում իր առաջին դերը ստանալը Փերին անցել է 256 հարցազրույց[11]։ Դրանից հետո նա Էլիս Քուփերի հետ հանդես է եկել Twisted Sister խմբի «Be Chrool To Your Scuel» երգի տեսահոլովակում։ Փերին ստացել է ամենօրյա դեր «Սիրելիներ» (1987–1988) և «Այլ աշխարհ» (1988–1989) սերիալներում։
Շուտով Փերին ստացավ Դիլան Մակքեյի դերը «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալում, Fox ալիքում։ Սկզբում նա ստանձնել է Սթիվ Սանդերսի դերը, բայց ի վերջո այն կատարել է Իան Զիրինգը։ Լյուքը նկարահանվել է սերիայում, մինչև վեցերորդ եթերաշրջանի կեսը, իսկ 1995 թվականին թողել է այն։ Երեք տարի անց՝ 1998 թվականին, դերասանը վերադառնում է «Բեվերլի Հիլզ» և ընդունում, որ հեռանալու պատճառը ֆինանսական խնդիրն էր։ Խոսելով Դիլանի դերի մասին, Փերին ասում է. «Մինչև իմ մահը, ինձ կճանաչեն ինչպես Դիլան Մակքեյ։ Ես եմ նրան ստեղծել։ Նա իմն է»։ Այնուամենայնիվ, երբ հարց առաջացավ վերադարձի մասին Փերին «90210։ Նոր սերունդը» ֆիլմի օֆիցիալ հարցազրույցի ժամանակ ասաց. «Երբ դերասանական խաղը ձեր ամբողջ կյանքն է, դուք պետք է զգույշ փնտրեք ձեզ համար դերեր, և ես ոչինչ չունեմ վերադառնալու դեմ։ Բայց եթե հարցին ստեղծագործական տեսանկյունից նայենք, ապա դա այն է, ինչ ես արել եմ, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես դա կօգնի ինձ աճել դերասանության մեջ»։
Անձնական կյանքԽմբագրել
1993-2003 թվականներին Փերին ամուսնացած է եղել Ռեյչել Մինի Շարպի[12] հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ջեքը (ծնված 1997 թվականին) և Սոֆին (ծնված 2000 թվականին)[13][14]։ Որդին՝ Ջեքը ռեստրել է[15]։ Մահվան ժամանակ Փերին զբաղվում էր ընտանեկան թերապևտ Ուենդի Մեդիսոն Բաուերի հետ[8][16]։
Փերին Ալեքսիս Արկետի լավագույն ընկերն էր և ապրում էր նրա տանը, մինչ ստացավ դեր «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալում[17][18]։
ՄահԽմբագրել
2019 թվականի փետրվարի 27-ին Փերին կաթված է տանում, որից հետո նրան տեղափոխում են տան մոտ գտնվող Շերման-Օքս հիվանդանոց[19]։ 2019 թվականի մարտի 4-ին նա կաթվածից մահանում է։ Փերին 52 տարեկան էր[20]։
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Մրցանակներ և նոմինացիաներ | ||||
---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Դեր | Արդյունք |
2001 | DVD Exclusive Awards | «Երկրորդ պլանի լավագույն դերասան» | «Գնորդների ուշադրություն» | Առաջադրված |
2004 | TV Land Award | «Հանդիսատեսի սիրելին երիտասարդական սերիալում» | «Բևեռլի Հիլզ, 90210» | Առաջադրված |
2007 | TV Land Award | «Էկրանի վրա հարաբերությունների առավել ցնցող խզումը» | «Բեվերլի-Հիլզ, 90210» | Առաջադրված |
2009 | People's Choice Awards | «Լավագույն հրավիրված աստղ» | «Օրենք և կարգ ու կանոն։ Հատուկ բաժին» | Առաջադրված |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 https://edition.cnn.com/2019/03/04/us/luke-perry-dies/index.html
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ https://www.eonline.com/news/822564/luke-perry-supports-his-son-jungle-boy-nate-coy-at-a-wrestling-tournament
- ↑ 7,0 7,1 Brady, James (2006-06-25)։ «In Step With... Luke Perry»։ Parade։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին
- ↑ 8,0 8,1 Parker, Ryan; Strause, Jackie (2019-03-04)։ «Luke Perry, 'Beverly Hills, 90210' and 'Riverdale' Star, Dies at 52»։ The Hollywood Reporter (en-US)
- ↑ Genzlinger, Neil; Harris, Elizabeth A (2019-03-04)։ «Luke Perry, ‘Beverly Hills, 90210’ Star, Is Dead at 52»։ The New York Times (en-US)
- ↑ «Luke Perry Is Dead at 52»։ Vogue (en-US)։ 2019-03-04
- ↑ Respers France, Lisa (2019-04-03)։ «Luke Perry, star of 'Beverly Hills 90210' and 'Riverdale,' dead at 52»։ CNN
- ↑ «Sharp-Dissed Man | EW.com»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-28-ին։ Վերցված է 2019-05-12
- ↑ «Luke Perry Supports His Son Jungle Boy at Wrestling Match»։ E! Online (անգլերեն)։ 17 января 2017
- ↑ Vivinetto Gina (4 марта 2017)։ «Luke Perry reveals why he'd never let his daughter date Dylan McKay»։ TODAY (անգլերեն)
- ↑ Bacardi, Francesca (2017-01-17)։ «Luke Perry Supports His Son "Jungle Boy" Nate Coy at a Wrestling Tournament»։ E! News (en-US)
- ↑ Lapin, Tamar (2019-03-04)։ «Luke Perry’s fiancé is a Beverly Hills family therapist»։ Page Six (en-US)
- ↑ Hans, Aili; Strohm, Emily (2019-03-04)։ «Rosanna Arquette Recalls Luke Perry's Friendship with Her Sister: 'I Know Alexis Is with Him'»։ People (en-US)
- ↑ Аркетт, Дэвид (2019-03-04)։ «My mom loved #LukePerry We all did.»։ Twitter (en-US)
- ↑ Stedman, Alex (2019-02-27)։ «Luke Perry Hospitalized After Reportedly Suffering ‘Massive Stroke’»։ Variety (en-US)
- ↑ «Luke Perry, ‘90210’ and ‘Riverdale’ Star, Dies at 52»։ Variety