Լյուքսեմբուրգի լեզուներ

Լյուքսեմբուրգում կա երեք պաշտոնական լեզու ՝ ֆրանսերեն, գերմաներեն ու լյուքսեմբուրգերեն։ Լյուքսեմբուրգերենը պաշտոնական լեզու ճանաչվեց միայն 1984 թվականին։ Այս երեք լեզուներն էլ օգտագործվում են գործավարության մեջ[1]։

Պետության առաջացումից հետո, ֆրանսերենը համարվեց պետության պաշտոնական և գործավարական լեզուն, քանի որ պետության տարածքում ամենահայտնի լեզուն էր։ Գերմաներենը օգտագործվում էր քաղաքական նկատառումներով, օրինակ, երբ անհրաժեշտ էր լինում օրենքի բնույթը հասականալի դարձնել բոլորին։ Տարական դպրոցում ուսուցանվում էր գերմաներեն, իսկ միջին դպրոցում ֆրանսերեն։ Երկլեզվությունը օրենքով հաստատվեց 1843 թվականի հուլիսի 26-ին։

Լյուքսեմբուրգերեն խմբագրել

Լուքսեմբուրգերենը (Lëtzebuergesch), նման է գերմաներենին և հոլանդերենին, դպրոցներում սկսվել է դասավանդվել 1912 թվականից։ Սա մոսլեն-ֆրանկոնյան բարբառ է, հարստացված ֆրասնսիական բառերով։ Լյուքսեմբուրգերեն տպագրված առաջին հրատարակությունը Luxemburger Wochenblatt շաբաթաթերթն էր, որը սկսեց հրատարակվել 1821 թվականից։ 1829 թվականին լույս տեսավ առաջին լյուքսեմբուրգերեն տպագրված գիրքը՝ E' Schrek ob de' Lezeburger Parnassus, որի հեղինակը Անտուան Մեյերն էր։

Սահմանադրական բարեփոխումներ խմբագրել

Մինչև 1984 թվականը, համաձայն 1830, 1832 և 1834 թվականներին ընդունված օրենքի, որպես պաշտոնական լեզու կարելի էր ընտրել գերմաներենը կամ ֆրանսերենը։ Սակայն գործավարության ժամանակ նախապատվությունը տրվում էր ֆրանսերենին։ Լյուքսեմբուրգերենը ընդհանրապես չուներ ոչ մի պաշտոնական կարգավիճակ։

1984 թվականի փետրվարի 24-ին օրենք ընդունվեց, որը լյուքսմբուրգերենին տալիս էր ազգային կարգավիճակ։ Բացի այդ երեք լեզուներն էլ սկսվեցին օգտագործվել գործավարության մեջ։ Նապոլեոնի օրենսգրքի ընդունումը հանգեցրեց նրան, որ գործավարություններում շարունակեցին օգտագործել ֆրանսերենը։

Կրթություն խմբագրել

Լյուքսեմբուրգերենը երրորդ լեզուն է, որը դասավանդվում է դպրոցում ֆրանսերենից ու գերմաներենից հետո։ Բացի սա, լյուքսեմբուրգերենը միջինակարգ դպրոցներում դասավանդվում է ընդամենը մեկ ժամ ողջ շաբաթվա ընթացքում։ Միջնակարգ դպրոցներում ֆրանսերենից, գերմաներենից և լյուքսեմբուրգերենից բացի դասավանդվում է նաև անգլերեն կամ լատիներեն, իսպաներեն կամ իտալերեն։ Բազմալեզու ուսուցումը հնարավորություն է տալիս լյուքսեմբուրգցի ուսանողների բարձրագույն կրթությունը շարունակել արտերկրում։

Մամուլ, ոստիկանություն և հանրային ծառայություններ խմբագրել

Լյուքսեմբուրգի հրատարակությունների մեծամասնությունը հրապարակվում են գերմաներեն և ֆրանսերեն, այս լեզուները նաև օգտագործում է ոստիկանությունը և հանրային ծառայությունները։

Այլ լեզուներ խմբագրել

Օտարերկրյա քաղաքացիները և ներգաղթած աշխատավորները կազմում են Լյուքսեմբուրգի բնակչության մեկ հինգերորդը։ Հաճախ հանդիպում է ՝ պորտուգալերեն, իտալերեն, լեհերեն, թուրքերեն և արաբերեն։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել