Լյուստրացիա (մաքրագործում)

Լյուստրացիա, (հայերեն՝ մաքրագործում, ծագում է լատին․՝ lustratio բառից. Lustra - մաքրագործում զոհաբերության, այսինքն՝ մատաղ անելու միջոցով), օրենսդրական սահմանափակում, որը կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար[1]։

Եվրոպայում իրականացված Լյուստրացիայի քարտեզը։ Այն երկրները, որտեղ իրագործվել կամ իրագործվում է լյուստրացիա, պատկերված են կանաչ գույնով։ Բաց վարդագույնով պատկերված են Վարշավյան Պակտի այն երկրները, որտեղ լյուստրացիա չի իրականացվել։

Ընդհանուր նկարագրություն

խմբագրել

Լյուստրացիան՝ մաքրագործումը քաղաքականության մեջ նոր երևույթ չէ։ Այդ առումով հիշարժան են «ստալինյան մաքրագործումները», որպես ամբողջատիրական լյուստրացիայի օրինակ («ստալինյան զտումներ» կամ «ստալինյան մաքրումներ», անգլ.՝ Stalinist cleansing)[2], դենացիֆիկացիան կամ «ապաազգայնամոլացումը» Արևմտյան Եվրոպայում (գերմ.՝ Entnazifizierung, անգլ.՝ Denazification, ռուս.՝ Денацификация)[3], խրուշչովյան դեստալինիզացիան՝ ռուս.՝ десталинизация[4]։ Լյուստրացիան՝ մաքրագործումը քաղաքականության մեջ «վճռական ձևեր»[5] է ունեցել նաև XX դարավերջին և XXI դարասկզբին՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետկոմունիստական Երկրներում՝ նախկին կոմունիստական-ռուսական ռեժիմին կապված անձանց՝ պետական, կուսակցական աստիճանավորներին, հատուկ ծառայությունների գործակալներին պետական ծառայությունից և ուժային ու իրավապահ կառույցներից, կրթական համակարգից հեռու պահելով[6][7]։ Ակնկալվում է, որ, Լյուստրացիա-մաքրագործման իրականացումը նոր իշխանությանը լեգիտիմություն է տալիս՝ նախորդ՝ հանցագործ ու հակաօրինական իշխանության գործունեությունից կտրուկ և վճռականորեն տարանջատվելով[8]։

Լյուստրացիա եզրույթի հայերեն թարգմանություններ

խմբագրել

Առավել հաջող հայերեն համարժեքներ կարելի է համարել հետևյալները.

  1. Լյուստրացիա՝ քաղաքական մաքրագործում։
  2. Լյուստրացիա՝ գաղտնազերծում։
  3. Լյուստրացիա՝ լուսահայտում։

Որոշ լրատվամիջոցներում կիրառվել է նաև

  • Լյուստրացիա՝ մաքրազերծում։ Այս տարբերակը, սակայն, սխալ է, քանզի մաքրազերծել նշանակում է մաքրությունից զրկել, ինչը տվյալ դեպքում անհեթեթություն է։

Լյուստրացիա և անցումային արդարադատություն

խմբագրել

Լյուստրացիա երևույթի հետ սերտորեն կապված է անցումային արդարադատությունը, որի ներքո հասկացվում են մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական և ոչ դատական մեխանիզմները կամ միջոցառումները։ Նման մեխանիզմները և միջոցառումները ընդգրկում են քրեական հետապնդում, իսկության պարզման հանձնաժողովներ, փոխհատուցման ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ[9]։ Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության կոտրված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով։ Անցումային արդարադատության հիմնական արժեքն է ինքնին արդարադատության հասկացությունը, որը պարտադիր չէ, որ ենթադրի քրեական արդարադատություն։ Այդպիսով, այս հասկացությունը և ռեժիմի փոփոխության կամ հակամարտությունից անցման նման քաղաքական տրանսֆորմացիաները կապված են ավելի խաղաղ, հստակ և ժողովրդավարական ապագայի հետ։ Ավտորիտար, դիկտատորական ռեժիմներից կամ քաղաքացիական հակամարտություններից ժողովրդավարության քաղաքական անցման ժամանակահատվածներում անցումային արդարադատությունը հնարավորություն էր տալիս այդ հասարակություններին դիտարկել տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, զանգվածային վայրագությունները և նմանատիպ ծանր վնասի այլ ձևերը ժողովրդավարության և խաղաղության անցման սահուն անցման ներքո։

Լյուստրացիայի տեսակներ

խմբագրել

Լյուստրացիայի տեսակներն են․

  • քաղաքական լյուստրացիա,
  • տնտեսական լյուստրացիա,
  • գործակալական լյուստրացիա։

Քաղաքական լյուստրացիայի հիմնական թիրախ

խմբագրել

Հայտնի է, որ ԽՍՀՄ ամբողջատիրական վարչակազմի հենարաններից մեկը, եթե ոչ ամենակարևորագույն հենարանը հանդիսանում էր Պետական անվտանգության կոմիտեն՝ ՊԱԿ-ը, կամ նախկին ՉԵԿԱ–ն որ առավել հայտնի էր ռուսական ԿԳԲ՝ КГБ՝ «կա–գէ–բէ» կամ անգլերեն KGB՝ «քէյ–ջի–բի» հապավումներով։ ՊԱԿ–ԿԳԲ–ն հզոր էր հատկապես իր ընդգրկուն գործակալական ցանցով։ Հենց այս չեկիստա–կգբ–ական ցանցի միջոցով էր կատարվում ԽՍՀՄ ներսում, ինչպես նաև նրանից կախյալ զանազան երկրներում հասարակության զանազան խավերի վերահսկումը, այսպես կոչված հակապետական խոսակցությունների, ընդդիմադիր տրամադրությունների ի հայտ բերումը։ Տասնամյակներ շարունակ գործած չեկիստա–կգբ–ական այս ցանցի անդամները անհատույց ծառայություն չէին մատուցում պետությանը, այլ իրենց փոխանցած ցանկացած տեղեկատվության համար պարգևատրվում էին։ Նման պարգևատրումները հիմնականում դրսևորվում էին ծառայողական–աշխատանքային աստիճանակարգով բարձրացմամբ։ Տրամաբանական է, որ այսպիսի գործընթացի շարունակականության հետևանքով թե՛ ԽՍՀՄ–ում, թե՛ նրանից կախյալ բազում երկրներում քաղաքական, մտավորական, հասարակական վերնախավի մեծ մասը փաստացի կազմում էին այն անձինք, ովքեր մաս են կազմել գաղտնի այս գործակալական ցանցին և կամ համագործակցել էին վերջինիս հետ։

Քաղաքական Լյուստրացիայի աշխարհագրություն

խմբագրել

Իրագործված կամ իրագործվող քաղաքական լյուստրացիա

խմբագրել

XX դարավերջին և XXI դարասկզբին քաղաքական լյուստրացիա է իրագործվել կամ իրագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետևյալ հետկոմունիստական երկրներում.

Իրագործվելիք քաղաքական լյուստրացիա

խմբագրել

XXI դարասկզբին Քաղաքական Լյուստրացիա իրագործվելու հավանականություն և կարիք կա Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հետևյալ հետկոմունիստական երկրներում.

Բառեզրի ստուգաբանություն

խմբագրել

Լյուստրացիան կամ մաքրագործումը առհասարակ նշանակում է մաքրման գործընթաց կամ քավություն։ Միջազգային բառեզրը ծագում է Հին Հռոմից, որտեղ լուստրացիո կամ՝ լատին․՝ lustratio նշանակում էր ծիսական մաքրագործում[10]։ Տե՛ս նաև «Բրիտանական հանրագիտարանի» համապատասխան հոդվածը[11]։ Ի դեպ, հայերենում լյուստրացիա միջազգային տերմինին՝ բառեզրի հետ զուգահեռ կիրառվում են ինչպես մաքրագործում, կամ քաղաքական մաքրագործում, այնպես էլ գաղտնազերծում` իմաստով միմյանց բավական մոտ գիտաբառերը[12]։

Քաղաքականություն և օրենքներ

խմբագրել

Արդյունքներ

խմբագրել

Օրինակներ

խմբագրել

Նախկին սոցճամբարի, Մերձբալթյան երկրների հանրություններն, օրինակ, կոմունիստական բռնապետության տապալումից հետո ինքնամաքրման կարիք են ունեցել։ Նրանք ելել են այն իրողությունից, որ Կոմունիստական ռեժիմը բնույթով եղել է հանցավոր։ Այս գնահատականն, ի դեպ, չի նշանակել, թե չեխերը, լեհերը, լիտվացիները մտածել են կամ մտածում են, թե կոմունիստական իշխանությունը «ոչ մի լավ բան» չի արել, ոչ մի շենք չի կառուցել, ոչ մի գործարան չի բացել։ Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ և անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել։ Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը[13]։

Չեխոսլովակիայում և Չեխիայում

խմբագրել

1991 թվականի հոկտեմբերի 4–ի օրենքով լյուստրացիայի ենթարկվեցին կոմունիստական ՉՍՍՀ–ի գաղտնի ոստիկանության բոլոր աշխատակիցները[14]։

Գերմանիայում

խմբագրել

Գերմանիայում փաստացի լյուստրացիան իրականացրել է Շտազիի գրանցումների գործակալությունը[15]։

Լեհաստանում

խմբագրել

Առաջին Լյուստրացիայի օրենքը Լեհաստանում ընդունել է Լեհաստանի խորհրդարանը` Սեյմը, 1992 թվականին[16][17][18];

Ուկրաինայում

խմբագրել
 
Ուկրաինայի լյուստրացիոն կոմիտեի խորհրդանշանը։

Ուկրաինայում Լյուստրացիա բառը նշանակում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք՝ 2010 թվականի փետրվարի 25-ի և 2014 թվականի փետրվարի 22-ի միջև (2014 թվականի Ուկրաինական հեղափոխություն) աշխատած այն քաղաքացիական ծառայողներին պետական, հանրային պաշտոններից հեռացնելուն, ով աշխատել է մեկ տարուց ավելի և «իրենց սեփական համաձայնությամբ չէ պաշտոնաթող եղել», ինչպես նաև այն քաղաքացիական ծառայողներին, ովքեր գործուն անդամակցություն են ունեցել Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցությունում։ Նրանք ենթարկվում էին հինգից տասը տարվա սահմանափակման[19]։

Լյուստրացիան Վրաստանում

խմբագրել

2017 թ. հունիսի կեսերին Վրաստանի քաղաքական ազդեցիկ ուժերից մեկը հայտարարեց երկրում լյուստրացիա անցկացնելու իր որոշման մասին։ Մասնավորապես, Վրաստանի Լեյբորիստական, այսինքն՝ աշխատավորական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ «Լեյբորիստները մեծամասնական պատգամավորների սև ցուցակ կկազմեն»[20]։ Նաթելաշվիլին բացատրել է իր նախաձեռնելիք լյուստրացիայի էությունը հետևյալ կերպ։ Վրաստանի խորհրդարանի այն պատգամավորներին, որոնք քաղաքական և բիզնես գործունեություն են ծավալում միաժամանակ, իսկ մանդատներն օգտագործում են բյուջեից գումարներ վերցնելու համար, պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ։

  «Լեյբորիստական կուսակցությունը սկսում է մեծամասնական պատգամավորների սև ցուցակ պատրաստել և այն ուղարկել աշխարհի ֆինանսական հաստատություններին, որպեսզի այս հրոսակախմբերի բիզնես գործունեությունն արգելափակված լինի։ Միևնույն ժամանակ, սկսում ենք մեծամասնական բոլոր պատգամավորների վերջին 25 տարվա գործունեության լյուստրացիա, ովքեր միլիոններ են հափշտակել երկրի բյուջեից և ապագայում նրանց կարգելվի քաղաքականությամբ զբաղվել»։
- Շալվա Նաթելաշվիլի, Վրաստանի Լեյբորիստական կուսակցության ղեկավար։
 

Լյուստրացիան Հայաստանում

խմբագրել

Կոմունիստական ռեժիմի թուլացումից (1988-1989) և տապալումից (1990-1991) հետո Հայաստանում Լյուստրացիա անցկացնելու փորձեր են եղել[21][22][23][24]։

Հայաստանի Հանրապետությունում լյուստրացիայի՝ քաղաքական մաքրագործման անցկացման ջատագովներից մեկը, թերևս ամենաաչքի ընկնողը, եղել և մնում է ԱՄԿ–ի անդամ և ԱԻՄ–ի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, ինչպես նաև նրա զինակից և գաղափարակից Ազատ Արշակյանը[25]։ 1991 թվականին իրականություն դարձավ դեռևս 1973 թվականին՝ այն ժամանակ Ազգային միացյալ կուսակցության 24-ամյա առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած՝ «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» ռազմավարական նպատակը։ Հայաստանի Գերագույն օրենսդիր մարմնի պատգամավոր ընտրված Հայրիկյանը պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանության հաստատելու, սահմանադիր ժողովի միջոցով՝ սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ Ազգային բանակը ստեղծվեց 1992-1993 թվականներին, առաջին ազգային սահմանադրությունը՝ 1995 թվականի հուլիսի 5-ին՝ Հայրիկյանի ծննդյան օրը։ Ուշացումով, բայց ի վերջո այս նպատակներն իրողություն դարձան։ Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Հայրիկյանն ու իր համախոհները ստիպված էին հաղթահարել կոմունիստական իշխանություններից մնացած ու նոր իշխանավորներ դարձած բացահայտ ու գաղտնի գործակալների դեմ, որոնք ամեն ջանք գործադրում էին նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը Կրեմլի, այսինքն Ռուսական նոր կայսրության ղեկավարների վասալի կարգավիճակում պահելու համար։

 
Հայրիկյանը 2016 թ.

Լյուստրացիայի կամ գաղտնազերծման մի շարք փորձեր են եղել։ Ուշագրավ է, մասնավորապես, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության գերագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային Ժողովի՝ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգության» փորձը, ՀՀ Գերագույն օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԿԳԲ–ի, այսինքն՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև՝ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, օրինակ՝ ԳՌՈՒ-ի[26], այսինքն՝ ԽՍՀՄ-ի կամ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց[24]։ Հետագա սերունդներին կարող է զարմանալի թվալ, սակայն, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջարկած ազգանպաստ և պետականամետ սույն նախագիծն առաջացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխող ուժերի և, նույնիսկ՝ գիտական վերնախավի մի մեծ հատվածի թե՛ բացահայտ, թե՛ թաքուն, բայց բուռն և եռանդուն դիմադրությունը[27]։

1988-2018 թվականների ընթացքում Հայաստանում լյուստրացիա, այսինքն՝ քաղաքական մաքրագործում իրականացված չէ, և դրա ձևական-պաշտոնական պատճառաբանություններից մեկն այն է, որ իբր, հայկական հասարակության մեջ շատերը, իսկ իրականում՝ հիմնականում նախկին և ներկայիս կառավարող վերնախավի գերակշիռ մեծամասնությունը, լյուստրացիան համարում են վտանգավոր` իբրև թե խուսափելով հնարավոր երկպառակություններից կամ «եղբայրասպանությունից»[24]։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունում լյուստրացիոն (այսինքն՝ քաղաքական մաքրագործման) գործընթացները կասեցվել են[24][28]։

Լյուստրացիայի անհրաժեշտությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Թավշյա հեղափոխությունից հետո։ Դրա մասին հրապարակավ արտահայտվում են մի շարք քաղաքական կազմակերպություններ, օրինակ՝ Հայաստանի Եւրոպական կուսակցությունը, Սասնա Ծռեր կուսակցությունը, զանազան քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և այլ մասնագետներ։ Մասնավորապես, հատկանշական են հետևյալ հրապարակումները․

  Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին։ Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան։ Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով։
- ՙՍասնա Ծռեր՚ կուսակցության հայտարարությունը` Նիկոլ Փաշինյանի 2019 թ. մայիսի 20-ի հայտարարության առթիվ։ 16:21, 20 մայիսի, 2019 թ․, «Ա1+» հեռուստաընկերություն, https://a1plus.am/hy/article/340459
 
  «Ռուսական ԿԳԲ-ի հայաստանյան գործակալները հիմա էլ են վխտում ու փորձում կեղծ ինֆորմացիաներով և մանիպուլյացիաներով քաոս սփռել, խափանել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումը։ Քանի դեռ լուստրացիայի մասին օրենքը չի ընդունվել, էս վիճակը շարունակվելու ա։ Արդեն չգիտեմ էլ, որ մեկի դեմ պայքարեմ, էնքան շատ են։ Իսկ ԱԱԾ-ն էլ մեր երկրում գործող օտարերկրյա գործակալական ցանցերը բացահայտելու փոխարեն տնտեսական հանցագործությունների հետևից ա ընկել, ինչը ՊԵԿ-ի գործառույթն ա։ Մի խոսքով՝ Նիկոլը պիտի անի այդ դժվար քայլը, ընդունի լուստրացիայի մասին օրենքը և բացվեն ԱԱԾ-ի արխիվները, որպեսզի իմանանք՝ ովքեր են համագործակցել ԿԳԲ-ի հետ»։
- Իրանագետ Արմեն Վարդանյան, 05 մայիսի, 2019 թ., 19:45, ՙԿենտրոն՚ լրատվական գործակալություն, https://kentron.am/am/news/149897
 

Համանման հայեցակարգեր

խմբագրել

Լյուստրացիան համեմատվել է դենացիֆիկացիայի հետ, որն իրականացվել էր Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաև դեբաասիֆիկացիային en:de-Ba'athification, որը կատարվել է Սադամ Հուսեյինի տապալումից հետո Իրաքում[29]։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Williams, "A Scorecard for Czech Lustration" Արխիվացված 2019-04-08 Wayback Machine, Central Europe Review
  • Jiřina Šiklová, "Lustration or the Czech Way of Screening", East European Constitutional Review, Vol.5, No.1, Winter 1996, Univ. of Chicago Law School and Central European University
  • Rohozinska, "Struggling with the Past - Poland's controversial Lustration trials", Central European Review
  • Human Rights Watch[30]
  • Roman David, Lustration and Transitional Justice: Personnel Systems in the Czech Republic, Hungary, and Poland. Philadelphia: University of Pennsylvania Press, 2011.
  • 1904 (Merriam) Webster's International Dictionary of the English Language says: "a sacrifice, or ceremony, by which cities, fields, armies, or people, defiled by crimes, pestilence, or other cause of uncleanness, were purified"

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Օրենսդրական սահմանափակումներ, որոնք մտցվում են իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար։ ռուս.՝ законодательные ограничения, вводимые после смены власти для ограничения прав сторонников прежней власти։ Տե՛ս, Ларин, Александр Александрович. Люстрация как основание ограничения избирательного права. Люстрация как основание ограничения избирательного права. Теория и практика общественного развития 4 (2014)։
  2. (ռուս.՝ сталинские чистки). Տե՛ս, Ларин, Александр Александрович. Люстрация как основание ограничения избирательного права. Люстрация как основание ограничения избирательного права. Теория и практика общественного развития 4 (2014)։
  3. ((ռուս.՝ Денацификация)). Տե՛ս, Ларин, Александр Александрович. Люстрация как основание ограничения избирательного права. Люстрация как основание ограничения избирательного права. Теория и практика общественного развития 4 (2014)։
  4. Как проходила люстрация при Хрущеве
  5. (Տե՛ս, Ларин, Александр Александрович. Люстрация как основание ограничения избирательного права. Люстрация как основание ограничения избирательного права. Теория и практика общественного развития 4 (2014)։
  6. Бойцова В., Бойцова Л. Люстрация в Центральной и Восточной Европе. «Правозащитник» № 3, 1999
  7. Roman David, "Lustration Laws in Action: The Motives and Evaluation of Lustration Policy in the Czech Republic and Poland (1989—2001), Law & Social Inquiry 28(2):387-439 (2003), http://sites.google.com/site/roman328/home/LSIpaper.pdf?attredirects=0 Արխիվացված 2020-01-28 Wayback Machine
  8. Eric Brahm, «Lustration», Beyond Intractability.org, June 2004, 8 Sep 2009.
  9. What is Transitional Justice?|url=http://ictj.org/about/transitional-justice%7Cpublisher=International(չաշխատող հղում) Center for Transitional Justice․
  10. Chisholm, Hugh, ed. (1911). «Lustration» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջ 131.
  11. lustration in general is the process of making something clear or pure, usually by means of a propitiatory offering. The term is taken from the Roman lustratio purification rituals. Chisholm, Hugh, ed. (1911). «Lustration» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջ 131.
  12. «Լյուստրացիայի մասին օրինագծով «Ժառանգությունը» նոր բան չի ասում». Պ.Հայրիկյան։ [1]
  13. Ես կողմ եմ լյուստրացիային։ 16/12/2011
  14. Kieran Williams, "Lustration" Արխիվացված 2019-04-08 Wayback Machine, Central Europe Review
  15. «BStU - BStU in Zahlen». Federal Commissioner for the Stasi Records. Federal Commissioner for the Stasi Records. 2013 թ․ հունիսի 30. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  16. Mark S. Ellis, Purging the past: The Current State of Lustration Laws in the Former Communist Bloc Արխիվացված 2013-11-01 Wayback Machine (pdf), Law and Contemporary Problems, Vol. 59, No. 4, Accountability for International Crimes and Serious Violations of Fundamental Human Rights (Autumn, 1996), pp. 181–96
  17. (Լեհերեն) Najważniejsze wiadomości – Informacje i materiały pomocnicze dla organów realizujących postanowienia ustawy lustracyjnej Արխիվացված 2007-10-07 Wayback Machine IPN News. Last accessed on 24 April 2007
  18. (Լեհերեն) Biuro Lustracyjne IPN w miejsce Rzecznika Interesu Publicznego, Gazeta Wyborcza, 15 March 2007, Last accessed on 24 April 2007
  19. «Lustration law faces sabotage, legal hurdles». Kyiv Post. 2014 թ․ հոկտեմբերի 23.
  20. «Լեյբորիստները մեծամասնական պատգամավորների սև ցուցակ կկազմեն»։ ՆՈՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ։ 15/06/2017։ Ալիք, համացանցային լրատվամիջոց։ [2]
  21. Հայաստանում Լյուստրացիան սկսել է։ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբանություն։ - 28 Նոյեմբերի 2013, 13:53:[3](չաշխատող հղում)
  22. Լյուստրացիա. Հայաստանում կբացահայտե՞ն օտարերկրյա գաղտնի ծառայությունների գործակալները։մ05:44, 19.11.2011։ [4]
  23. Ինչ կբացահայտի օֆշորային լյուստրացիան Հայաստանում։ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբանություն - 07 Ապրիլի 2014, 15:24. [5](չաշխատող հղում)
  24. 24,0 24,1 24,2 24,3 Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել
  25. «ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելն օրենքի պահանջ է. Հայրիկյան»։ 29 Նոյեմբերի 2011 - 13:32. [6](չաշխատող հղում)
  26. ԳՌՈՒ՝ «Գլավնոե ռազվեդիվատելնօե ուպռավլենիե»՝ ռուս.՝ Главное разведывательное управление, ГРУ՝ Գլխավոր հետախուզական վարչություն
  27. Տե՛ս և համեմատիր՝ «Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել»
  28. Լյուստրացիա` կողմ և դեմ։ Դեկտեմբեր 3 2016, 10:00. Հեղինակ՝ Արամ Աբրահամյան։ © 1998 - Առավոտ – Լուրեր Հայաստանից։ [7]
  29. Eric Brahm, "Lustration", Beyond Intractability.org, June 2004, 8 Sep 2009
  30. «Hsw». Hrw.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.