Լյուսիեն Քարր (անգլ.՝ Lucien Carr, մարտի 1, 1925(1925-03-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 28, 2005(2005-01-28)[2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, խմբագիր, «Բիթ սերնդի» հիմնադիրներից մեկը, ըստ որոշ երկրպագուների՝ այս շարժման հիմնադիր հայրը։ Հայտնի է դարձել իր «Եվ բեգեմոնտները իրենց լողավազաններում եփվեցին» գրքով, ինչպես նաև Ջեք Քերուակի և Ուիլյամ Բերոուսի հեղինակած «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմով, որտեղ նրա դերը կատարել է դերասան Դեյն ԴեՀանը։

Լյուսիեն Քարր
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1925(1925-03-01)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 28, 2005(2005-01-28)[2] (79 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
ԵրեխաներՔալեբ Քար

Մանկության տարիներ։ Դեյվիդ Կամերեր խմբագրել

 
Դևիդ Կամերեր

Լյուսիեն Քարրը ծնվել է Նյու Յորքում` Մարիոն և Ռասսել Քարերի ընտանիքում։ Լյուսիենի ծնողները ծագումով ազնվական ընտանիքներից էին։ 1930 թվականին ծնողների բաժանվելուց հետո նա մոր հետ տեղափոխվել է Սենթ Լուիս, որտեղ նա հետագայում անցկացրել է իր մանկությունը[3]։

Ավելի ուշ նա հանդիպել է Դևիդ Կամերերին (1911-1944), մարդ, որը հետագայում մեծ ազդեցություն է ունեել նրա կյանքի վրա և դարձել նրա կենսակերպի փոփոխության պատճառ։ Կամերերը անգլերենի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանում։ Կամերերը Ուիլյամ Բերրոուզի մանկության ընկերն էր։ Դևիդը Լյուսիենին առաջին անգամ հանդիպել է բոյսկաուտյան ջոկատում և արագ տարվել դեռահասով[4]։

Հաջորդ հինգ տարիների ընթացքում Կամերերը հետապնդում էր Լյուսիենին, ուր էլ նա գնար։ Դրանից հետո Քարրը, ինչպես նաև նրա ընկերներն ու ընտանիքը, պնդում էին, որ Դևիդը սեռական առումով գիշատչի հաստատակամությամբ հետապնդում է դեռահասին[5]։ Իսկ թե Կամերերի պահվածքը Լյուսիենի համար վախեցնող կամ շոյող էր (կամ երկուսի համադրությունը), վեճի առիթ է հանդիսանում նրանց մեջ, ովքեր վարել են «Բիթ սերունդ»-ի ժամանակագրական պատմությունը[6]։ Բայց մի բան հստակ հայտնի է, որ Քարրը միշտ մի դպրոցից մյուսն է տեղափոխվել, սկսած Ֆիլլիպսի ակադեմիայից Անդովեր, ապա Բուդինի քոլեջ, Բրանսուիկ, և Չիկագոյի համալսարան և Դևիդը հետապնդել է նրան ամենուր[7]։ Այս երկուսը կապված են իրար հետ։ Բերրոուզը հավատում էր, որ Կամերերը և Լյուսիենը երբեք չեն ունեցել սեռական հարաբերություններ։ Ջեք Քերուակի կենսագիր Դենիզ ՄակՀելլին պնդում էր.

Կամեները համասեռական էր, որի սեռական ցանկությունները Լյուսիենը չէր բավարարի։ Նրանց կապը միահյուսված էր մի շարք հիասթափություններով, որոնք ցավոք առաջ էին քաշում խնդիրներ։

Չիկագոյում Քարրը փորձել է ինքնասպան լինել՝ գլուխը վառարանի ջեռոցում դնելով։ Նա դա բացատրել է որպես «արվեստի գործ»[8][9], բայց ակնհայտ ինքնասպանության փորձի պատճառով նա երկշաբաթյա կալանքի է ենթարկվել Կուկի շրջանային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում։ Ավելի ուշ նրա մայրը Լյուսիենին հետ է տարել Նյու Յորք և տեղափոխել Կոլումբիայի համալսարան՝ ավելի մոտ տուն։ Բայց իր որդուն Կամերերից պաշտպանելու նրա փորձերը անհաջող էին. շուտով Դևիդը նույնպես տեղափոխվել է Նյու Յորք և բնակարան գնել Վեսթ Վիլիջում։ Ուիլյամ Բերոուզը բնակություն է հաստատել հին ընկերոջից մի թաղամաս հեռու։

Կոլումբիա և «Կոտորած» խմբագրել

Կոլումբիայի համալսարան խմբագրել

Որպես Կոլումբիայի համալսարանի առաջին կուրսեցի՝ Քարրը ճանաչվել է որպես արագ միտք ունեցող բացառիկ ուսանող։ Նա միացել է Փիլոլեքսյան միության ուսանողական գրական-քննարկման խմբին[10]։

Հենց Կոլումբիայում է Լուն ընկերացել Ալլեն Գինզբերգի հետ Նյու Յորքի միացյալ աստվածաբանական ճեմարանի թիվ 122 հանրակացարանում։ Այդ երեկո Գինզբերգը մտել է Քարրի սենյակ՝ պարզելու, թե ով է խաղում Բրամսի եռյակը։ Դրանից կարճ ժամանակ անց երիտասարդ աղջիկը՝ Էդի Փարքերը[11], Լյուսիենին ծանոթացրել է իր ընկերոջ՝ Ջեք Քերուակի հետ (այդ ժամանակ նա 22 տարեկան էր և առանց այդ էլ ծովագնացի կարճ կարիերան մոտ էր ավարտին)։ Դրանից հետո Քարրը միմյանց է ծանոթացրել Ալենին, Ջեքին և Ուիլյամին։ Ձևավորվել է «Ազատամիտների» շրջանակը, և հենց Քարրն է կանգնած եղել դրա կենտրոնում։ Ինչպես ասում էր Գինզբերգը, Լուն սոսինձ էր[12]։ Քարրը, Քերուակը, Գինզբերգը և Բերոուզը միասին հետազոտել են Նյու Յորքի ամենամռայլ հետնախորշերը։ Հենց այդ ժամանակ էլ նրանք ծանոթացել են Հերբերտ Հանկեի՝ հանցավոր աշխարհի հերոսի, իսկ ավելի ուշ՝ գրողի ու բանաստեղծի հետ։

Քարրն ունեցել է սադրիչ վարքի, ճղճիմ երգերի և կոպիտ արարքների ճաշակ, որոնք ուղղված են նրան, որ ցնցեն միջին խավի բարձր արժեքներին հավատարիմներին։ Քերուակի խոսքերով՝ Քարրը մի անգամ համոզել է նրան մտնել դատարկ գարեջրի տակառի մեջ, որն այնուհետև գլորել են Բրոդվեյով։ Գինզբերգը այդ ժամանակ գրել է իր օրագրում.

 
(ձախից աջ) Լյուսիեն Քարր, Ջեք Կերուակ, Ալեն Գինզբերգ, Ուիլյամ Բերոուզ:

«Իմացիր այս բառերը և դու կխոսես Քարրի լեզվով՝ պտուղ, ֆալոս, կլիտոր, պտուղ, արգանդ, Ռեմբո»։[13]

Հենց Քարրն է ծանոթացել ֆրանսիացի բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի գործին, որն իր հերթին ուժեղ ազդեցություն է ունեցել Գինսբերգի հետագա պոեզիայի վրա։

Ալենը հիացած էր Լյուսիենով, նրան անվանում էր ինքնաոչնչացող եսասեր, բայց նաև իրական հանճարեղ մտքի տեր[14]։ Համալսարանականները Քարրին համարել են տաղանդավոր և անհոգ, գիշերային զբոսնող, որը սիրում էր մինչև լուսաբաց քայլել դեպի Չելսի և Գրինվիչ Վիլիջի մութ մայրամուտներով փողոցներում։ Միևնույն ժամանակ, նման գիշերային արկածները ոչ մի կերպ չեն ազդել դասարանում հանդես գալու վրա։ Մի անգամ Լյուսիենին հարցրել են, թե ինչու է նա քարշ տալիս մի տարա ջեմ, որին երիտասարդը պարզապես պատասխանել է. «Ես պատրաստվում եմ գնալ ժամադրության»։ Հաջորդ առավոտյան վերադառնալով հանրակացարան և պարզելով, որ իր մահճակալին փռված են կարճ սավաններ, Քարրը վրեժ է լուծել՝ միջանցքից հրշեջ փողրակը պահելով քնած ընկերների վրա[15]։

10 ամիս շարունակ Կամերերը մնացել է ստվերում, եղել է այդ ամբողջ փոթորկոտ ամբոխի «երկրորդական կերպարը», բայց նրա մոլուցքը դեպի Քարրը չի մարել։ Իր հերթին, Լյուսիենը ջանում էր հնարավորինս խուսափել Դևիդից։ Մի օր Բերոուզը Կամերերին բռնել է կատվին կախելու փորձի ժամանակ[16]։ Կամերերի հոգեկան վիճակը քայքայվել էր։ 1944 թվականի հուլիսին Կերը և Քերուակը խոսում էին առևտրական նավով Նյու Յորք մեկնելու մասին, և Կամերերը խենթանում է Քարրի հավանական կորստի մասին մտքից։ Օգոստոսի սկզբին Կամերերը հրշեջային աստիճանոի միջով անցնում է Լյուսիենի սենյակ և հետևում է նրա քնին կես ժամ. երբ նա կրկին դուրս է գալիս, նրան բռնում է պահակը[17]։

Նոր տեսիլք խմբագրել

Կոլումբիայի համալսարան ընդունվելուց առաջ Քարրը սկսում է զարգացնել այն, ինչ նա անվանում էր «Նոր տեսիլք»։ Այս փիլիսոփայությունը հիմնված էր շատ գաղափարների վրա, որոնք Քարրը վերցրել էր գրքերից։ Ինչպես հիշել է Գինսբերգը.

«Դա գրքերի շատ հարուստ հավաքածու էր, որը մենք չէինք սովորում քոլեջում, այլ քոլեջի սահմաններից դուրս, որովհետև քոլեջը ինքնին Ամերիկայի կայսրության մաս էր կազմում, և սա կայսրության անկումն էր»[18]։

«Նոր տեսիլքի» հիմնական գաղափարը լրիվ, ճշմարտացի ինքնարտահայտումն էր, բարոյականության մահը և «բարերար բարոյականությունը»։ Նման արդյունք ստանալու համար անհրաժեշտ է հասնել զգացմունքների ամբողջական խանգարման՝ կասկածի տակ առնելով սոցիալական արժեքների յուրաքանչյուր կողմը[18]։ Հաճախ ընկերությունը հասել է նույն արդյունքին շնորհիվ թմրանյութերի չարաշահման։

«Նոր տեսիլքի» ոգեշնչումը հիմնականում ֆրանսիացի բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի ստեղծագործություններն էին և Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործությունը։ Ռեմբոյի և Ռասկոլնիկովի գաղափարներից Քարրը ձևավորել է իր սեփական նպատակը՝ բարձրանալ ժամանակակից հասարակության աշխարհիկ իրականության վրա՝ իր ստեղծագործական ուժի արտահայտման միջոցով[18]։

Մահ խմբագրել

Քարրը մահացել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հիվանդանոցում[19]։ Վաշինգտոնում 2005 թվականին երկար ժամանակ ոսկրային քաղցկեղի դեմ պայքարից հետո[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.litkicks.com/People/LucienCarr.html
  3. Lawlor, William, Beat Culture: Lifestyle, Icons and Impact, ABC-CLIO, 2005, p. 167
  4. Caleb Carr explains this to The Daily Caller, in regards to the truth behind the movie "Kill Your Darlings", 2014, pg. 2
  5. Adams, Frank, "Columbia Student Kills Friend and Sinks Body in Hudson River," The New York Times, August 17, 1944
  6. For comparison, see the differences in interpretation between William Lawlor in Beat Culture and James Campbell in This is the Beat Generation, and compare to Eric Homberger's comments in "Lucien Carr: Fallen Angel of the Beat Poets"
  7. Campbell, James, This is the Beat Generation, University of California Press, London, 1999, pp. 10–12
  8. "work of art"
  9. Campbell, This is the Beat Generation, p. 12
  10. Philolexian Society(անգլ.) // Wikipedia. — 2020-05-02.
  11. Edie Parker(անգլ.) // Wikipedia. — 2020-03-05.
  12. Hampton, Wilborn (30 January 2005). "Lucien Carr, a Founder and a Muse of the Beat Generation, Dies at 79". New York Times. Retrieved 25 May 2017.
  13. Know these words, and you speak the Carr language: fruit, phallus, clitoris, cacoethes, feces, foetus, womb, Rimbaud.
  14. Campbell, This is the Beat Generation, p. 23
  15. Gold, "Memories of a Beat Who Took A Different Road"
  16. McNally, Desolate Angel, p. 68
  17. Charters, Ann. (1973). Kerouac: A biography, pp. 44 and 47. San Francisco, CA: Straight Arrow Press.
  18. 18,0 18,1 18,2 Пишет Кirill2011-03-29 19:34:00 Кirill baddyglass 2011-03-29 19:34:00. «"Lou was the glue"» (ռուսերեն). baddyglass.livejournal.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. George Washington University Hospital(անգլ.) // Wikipedia. — 2020-04-13.
  20. «Newsman Lucien Carr dies at 79».

Արտաքին հղումներ խմբագրել