Լյուսիեն Լևի-Բրյուլ

ֆրանսիացի գրող

Լյուսիեն Լևի–Բրյուլ (ֆր.՝ Lucien Levy-Bruhl), ապրիլի 10, 1857(1857-04-10)[1][2][3][…], Փարիզ[4] - մարտի 13, 1939(1939-03-13)[4][5][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի փիլիսոփա և հոգեբան–պոզիտիվիստ։ Հայտնի է իր պարզունակ «նախապատմական մտածողության» վերաբերյալ տեսությամբ։

Լյուսիեն Լևի-Բրյուլ
ֆր.՝ Lucien Lévy-Bruhl
Ծնվել էապրիլի 10, 1857(1857-04-10)[1][2][3][…] Փարիզ[4]
Մահացել էմարտի 13, 1939(1939-03-13)[4][5][6][…] (81 տարեկան) Փարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմարդաբան, փիլիսոփա, գրող, սոցիոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և մարդաբանություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Արտաքին գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց և Սորբոն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5][7]
Եղել է գիտական ղեկավարAlice Voinescu?
Ազդվել էԷմիլ Դյուրկհեյմ, Օգյուստ Կոնտ, Ռենե Դեկարտ և Իմանուիլ Կանտ
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[1] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Երեխա(ներ)Henri Lévy-Bruhl?
 Lucien Lévy-Bruhl Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լյուսիեն Լևի–Բրյուլը ծնվել է Փարիզում, Լոթարինգիայից տեղափոխված հրեական ընտանիքում։ Նրա հայրը` Սիլվան Լևին, վաճառական էր, իսկ մայրը` Էռնեստինա Լևին, տնային տնտեսուհի էր։ Ամուսնացել է հարուստ ոսկերիչ Դեյվիդ Բրյուլի դստեր` Ալիսա Լուիզա Բրյուլի հետ և ձեռք է բերել երկրորդ ազգանունը[8]։

Փիլիսոփայության ագրեժեի աստիճանով ավարտել է Բարձրագույն մանկավարժական դպրոցը։

Ղեկավարել է Սորբոնի ժամանակակից փիլիսոփայության պատմության ֆակուլտետը։ Նա Փարիզի էթնոլոգիայի համալսարանի հիմնադիրն է։

Սկսել է որպես փիլիսոփա, առաջին աշխատանքները նվիրված են գերմանական փիլիսոփայության զարգացմանը[9], Ջեյմս Ֆրեզերի «Ոսկե ճյուղը» աշխատությանը ծանոթանալուց հետո հետաքրքրվել է մարդաբանությամբ։ Ըստ մեթոդաբանության, խնդիրների լուծման սկզբունքների գործել է որպես սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմի աշակերտ։ Եղել է պոզիտիվիստ։

Նա նաև հիմք է դրել պատասխանատվություն հասկացության փիլիսոփայական մշակմանը՝ դրա մասին խոսելով իր «Պատասխանատվության գաղափարը» (1884) տրակտատում։

Փիլիսոփայություն խմբագրել

Բրյուլը հայտնի է իր նախնադարյան «մինչտրամաբանական մտածողության» վերաբերյալ տեսությամբ։ Հակառակվել Է Թեյլորի և ուրիշ էվոլյուցիոնիստների տեսակետին, որոնք վստահ էին, թե նախնադարյան մարդը («փիլիսոփայող վայրենին») նույնքան տրամաբանորեն է մտածել, որքան ժամանակակից մարդը. Լյուսիեն Լևի–Բրյուլը վստահ է եղել, որ «ցածր հասարակության» մեջ տիրապետում են նաև «անհատական պատկերացումներից» սկզբունքորեն ուրիշ «խմբային պատկերացումներ»։ Չնայած, որ Լյուսիեն Լևի–Բրյուլը ենթադրում էր, որ հատուկ է տարբեր հասարակական կառուցվածքների մտածելակերպը, բայց և այնպես «մինչտրամաբանական մտածողությունը» հատուկ չէր համարում մի միայն հետամնաց ժողովուրդներին. ըստ այս տեսության` անձնական փորձի սահմաններում «նախնադարյան մարդը» մտածում և գործում էր ժամանակակց մարդու նման, իսկ ժամանակակից կյանքում ևս առկա են երևույթներ (կրոն, բարոյականություն), որոնցում դրսևորվում են խմբային պատկերացման գործողությունները, կիրառելի չեն տրամաբանական օրենքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Леви-Брюль Люсьен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. CONOR.Sl
  8. Writing the History of the Mind
  9. НФЭ, 2010

Գրականություն խմբագրել

  • Балагушкин Е. Г. Леви-Брюль Л. // Культурология. Энциклопедия. В 2-х т. / Гл. ред. и авт. проекта С. Я. Левит. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2007. — Т. 1. — С. 1124—1125. — 1392 с. — (Summa culturologiae). — ISBN 978-5-8243-0838-9, ISBN 978-5-8243-0840-2
  • Роговин М. С. Люсьен Леви-Брюль // Философский энциклопедический словарь. / Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов. — М.: Советская энциклопедия, 1983.
  • Леви-Брюль Люсьен՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  • Люсьен Леви-Брюль // Философия: Энциклопедический словарь. / Под ред. А. А. Ивина. — М.: Гардарики, 2004.
  • Люсьен Леви-Брюль // Философская энциклопедия. В 5-х т. / Под ред. Ф. В. Константинова. — М.: Советская энциклопедия. 1960—1970.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիեն Լևի-Բրյուլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 587