Լյուչիա Ստուրձա-Բուլանդրա

Լյուչիա Ստուրձա-Բուլանդրա (Sturdza-Bulandra, օգոստոսի 25, 1873(1873-08-25)[1], Յաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն - սեպտեմբերի 19, 1961(1961-09-19), Բուխարեստ, Ռումինիա), ռումին դերասանուհի։ ՌԽՀ ժողովրդական արտիստուհի (1951)։ Բեմելը՝ 1898 թվականին՝ Բուխարեստի ազգային թատրոնում։ ՌԽՀ պետական մրցանակի դափնեկիր (1952

Լյուչիա Ստուրձա-Բուլանդրա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1873(1873-08-25)[1]
ԾննդավայրՅաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն
Մահացել էսեպտեմբերի 19, 1961(1961-09-19) (88 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և  Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
Մայրենի լեզուռումիներեն
ԿրթությունԲուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետ[2]
Կոչումպրոֆեսոր
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մանկավարժ
ԱշխատավայրԲուխարեստի ազգային թատրոն, Bulandra Theatre? և Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան
ԱմուսինTony Bulandra?
Պարգևներ և
մրցանակներ
Սպիտակ արծվի շքանշան «Ռումինիայի աստղ» շքանշան Benemerenti medal և Order of Labour
Ստորագրություն
Изображение автографа
 Lucia Sturdza-Bulandra Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1914 թվականին, Տ․ Բուլանդրայի հետ կազմակերպել է թատերախումբ, որը հետագայում դարձել է թատրոն (Ստուրձա-Բուլանդրան եղել է դերասանուհի, ռեժիսոր), ուր բեմադրվել են ազգային դրամատուրգիայի երկեր և դաստիարակվել ռումին լավագույն դերասանները։ 1941 թվականին թատերախումբը ցրվել է՝ շենք չունենալու պատճառով։ Ստուրձա-Բուլանդրան փոխադրվել է Բուխարեստի Մունիցիպալ թատրոն (1947 թվականին՝ նաև տնօրեն, 1961 թվականից կոչվել է Ստուրձա-Բուլանդրայի անունով)։ Դերերից են՝ Մարիա Ստյուարտ (Շիլլերի «Մարիա Ստյուարտ»), Վասսա Ժելեզնովա (Գորկու «Վասսա Ժելեզնովա»), Դինեսկու (Լովինեսկուի «Ավերված միջնաբերդ»)։ 1930-1961 թվականներին՝ Բուխարեստի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1957-1961 թվականներին՝ ռումինական թատրոնի և երաժշտության գործիչների ասոցիացիայի նախագահ։

Ֆիլմեր խմբագրել

1943 թվականին նկարահանվել է իտալական Artisti Associati ընկերության և Ռումինիայի ազգային կինոյի հետ համատեղ ստեղծված ռումինա-իտալական «Escadrila albă» (Սպիտակ ջոկատ) ֆիլմում (ռեժիսոր` Յոն Սավա

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուչիա Ստուրձա-Բուլանդրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 163