Լյուկ Ֆորդ (անգլ.՝ Luke Ford, մարտի 26, 1981(1981-03-26), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), ավստրալիացի դերասան կանադական ծագումով։

Լյուկ Ֆորդ
Ծնվել էմարտի 26, 1981(1981-03-26) (43 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԿրթությունParramatta Marist High School?
Քաղաքացիություն Ավստրալիա և  Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիThe Black Balloon?

Կենսագրություն խմբագրել

Լյուկ Ֆորդը ծնվել է Վանկուվերում՝ Բրիտանական Կոլումբիա, Կանադա, բայց մեծացել է Սիդնեյում՝ Ավստրալիա։ Սովորել է Վեստմեդեի դպրոցում՝ Սիդնեյում։ Աշխատել է Ուիստոն Հիլզի հյուրանոցում, նաև կարճ ժամանակ Universal Magazines-ում՝ Նորրդ Ռայդեում։ Ֆորդը դերասանական վարպետություն սովորել է The Actor’s Pulse-ում՝ Սիդնեյում, դառնալով դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 2002 թվականին ավարտել է The Actors Pulse-ը և ստացել է «տարվա ուսանող» մրցանակը։ Հետագայում կինոյի և հեռուստատեսային աշխատանքի միջև նա սկսեց ուսուցանել դերասանական վարպետություն դպրոցում։

Կարիերա խմբագրել

Ֆորդը սկսել է պրոֆեսիոնալ դերասանական գործունեությունը ավստրալիական հեռուստատեսությունում։ Նա որպես հրավիրված արտիստ նկարահանվել է Ջրային առնետներ սերիալում, իսկ հետո Մակլեոդի դուստրերը, Дома и в гостях, Ստինգերներ, Հրատապ լուրեր և Բոլոր սրբերը սերիալներում։ Նաև Թոմ Բերենջերի հետ նա նկարահանվել է «The Junction Boys»-ում Իֆիկլի դերում NBC Հերկուլես հեռուստաալիքի մինի-սերիալում, նաև կարճ ավստրալիական «Headland» սերիալում։

Քրեյգ Վուդլանդի դերի համար «Մակլեոդի դուստրեր»-ում Ֆորդը առաջադրվել է Logie մրցանակին «լավագույն նոր տաղանդը» անվանակարգում[1]։

Ֆորդի կարիերան սկսվել է 2006 թվականի ավստրալիական Kokoda ֆիլմի դուրս գալուց հետո, որի մեջ նա խաղացել է Բորկա զինվորին Kokoda Trail երթուղում սպանված։

Նրա հաջորդ ֆիլմը եղել է Թոնի Կոլլեթի հետ աշխատանքը «Սև գնդակը» ֆիլմում, որի համար 2008 թվականին ստացել է մրցանակ Ավստրալիայի կինոյի եւ հեռուստատեսության արվեստի ակադեմիայի «երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում։ Ֆիլմում Ֆորդը խաղացել է Չառլի Մոլլիսոն տղայի դերը, ով տառապում էր աուտիզմով և ուշադրության պակասի խանգարումով։ Ֆորդը ծախսել է վեց ամիս սովորելու և դերին ընտելանալու համար, ներառյալ Սիդնեյի փողոցներում խոսակցություններ սկսելը իր՝ գործող անձի բնորոշ առանձնահատկությունները որոշելու համար։ «Սև գնդակ» - ի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնում, որտեղ Ֆորդը պարգեւատրվել է Crystal Bear մրցանակով։

«Սև գնդակ»-ից անմիջապես հետո Ֆորդը գրանցեց «Մումիա» շարքի երրորդ ֆիլմի՝ «Մումիա։ Վիշապների կայսրի դամբարանը»-ի դերին։ Ֆիլմում Ֆորդը խաղացել է Alex O'Connell գործող անձին, ֆիլմը Միացյալ Նահանգներում թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 1-ին[2]։

2009 թվականին նա խաղացել է «3 Acts of Murder»- ում և «Ghost Machine»- ում։ 2010 և 2011 թվականներին նա դերեր է կատարել մի քանի ավստրալիական ֆիլմերում, ներառյալ «Կենդանիների թագավորությունը», «Շիկակարմիր շունը» և «Դեմ առ դեմ»:

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1996-2001 Ջրային առնետներ (սերիալ) Հարլի
2001-2003 Մակլեդոնի դուստրերը(TV) Քրեյգ
2002 Line Assault (TV) Պեգ
2005 Հերկուլես (TV) Iphilius
2006 Կոկոդա Բրուք
2008 Սև գնդակը Չարլի Մոլլիսոն
2008 Մումիա։ Վիշապների կայսրի դամբարանը Ալեքսանդր "Ալեքս" O'Connell
2009 Կենդանական թագավորություն Դարրեն Կոուդի
2009 Ghost machine Վիկ
2010 Համար (TV) Զակ
2010 Դեմ առ դեմ (TV) Wein
2011 Շեկակարմիր շունը Թոմաս
2012 Թագավորը մահացավ Շրեկ
2012 Բիքիք պատերազմներ. Եղբայրները Զենքերի մեջ Snowy
2013 Underbelly: Squizzy Ալբերտ "Tankbuster" Macdonald
2013 Չարլիի երկիրը Լյուկ
2015 Անվերջություն Չեստեր Հանթինգթոն
2016 Գիտության գեղարվեստական առաջին հատորը ` The Osiris Child Բիլլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armstrong archived». Astronomy & Geophysics. 49 (6): 6.09–6.09. 2008-12. doi:10.1111/j.1468-4004.2008.49608_9.x. ISSN 1366-8781.
  2. «Ford, Edward Onslow, (27 July 1852–23 Dec. 1901)». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Ֆորդ» հոդվածին։