Լյուիս Կուկ (անգլ.՝ Lewis Cook, փետրվարի 3, 1997(1997-02-03)[1], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Լյուիս Կուկ
Lewis Cook
Կուկը Լիդս Յունայթեդի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lewis John Cook
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1997(1997-02-03)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Յորք, Յորք, Նորթ Յորքշիր
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 16
Պատանեկան կարիերա
2004-2014 Անգլիա Լիդս Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Անգլիա Լիդս Յունայթեդ 80 (1)
2016-ներկա Անգլիա Բորնմութ 48 (0)
Ազգային հավաքական
2011-2013 Անգլիա Անգլիա Մ16 5 (0)
2012-2014 Անգլիա Անգլիա Մ17 15 (0)
2014 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ19 9 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ20 12 (1)
2017-2018 Անգլիա Անգլիա Մ21 14 (0)
2018-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 27-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Լիդս Յունայթեդ խմբագրել

Կուկը Լիդս Յունայթեդի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 9-ին՝ փոխարինման մտնելով Միլուոլի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 30-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում Կուկը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[6], ճանաչվեց Չեմպիոնշիպի տարվա լավագույն նորեկ[7] և Լիդս Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[8]։

2015 թվականի մայիսի 11-ին Կուկը երկարաձգեց պայմանագիրը Լիդս Յունայթեդի հետ մինչև 2017 թվականը[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 13-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 37-րդ րոպեին[10][11]։ Չեմպիոնշիպում իր առաջին գոլը խփեց 2016 թվականի փետրվարի 23-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[12][13]։ 2015-16 մրցաշրջանում[14] Կուկը ճանաչվեց Ֆուտբոլային Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[15], ինչպես նաև՝ Լիդսի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[16]։ Բացի այդ, Ֆուլհեմի դեմ խաղում նրա խփած գնդակը ճանաչվեց ակումբի տարվա լավագույն գոլը[16]։ Լիդս Յունայթեդի կազմում Կուկը անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բորնմութ խմբագրել

2016 թվականի հուլիսի 8-ին Կուկը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[17][18][19][20]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[21][22]։ Կուկը անցկացրեց ևս 2 հանդիպում Անգլիայի լիգայի գավաթում, սակայն հետո երկար ժամանակով դուրս մնաց կազմից կոճի վնասվածքի պատճառով։ Նա խաղադաշտ վերադարձավ 2017 թվականի ապրիլի 15-ին՝ փոխարինելով Ջեք Ուիլշերին Տոտենհեմի դեմ խաղում[23][24]։ Դեկտեմբերի 9-ին Կուկը գոլային փոխանցում տվեց Ջերմեյն Դեֆոյին Քրիսթալ Փելասի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[25][26]։

2018 թվականի մայիսի 18-ին Կուկը երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ մինչև 2022 թվականը[27][28][29][30]։ Դեկտեմբերի 6-ին նա ստացավ ծնկի վնասվածք՝ բաց թողնելով մրցաշրջանի շարունակությունը[31][32][33][34]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կուկը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[35]՝ անցկացնելով 4 հանդիպում և օգնելով Անգլիային հաղթել մրցաշարը[36]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Նիդերլանդներին[37][38]։ 2017 թվականին Կուկը, որպես Մ20 հավաքականի ավագ, մասնակցեց աշխարհի առաջնությանը[39][40]՝ անցկացնելով 6 հանդիպում, դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիան հաղթեց առաջնությունը[41][42]՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով Վենեսուելային[43][44]։ 2018 թվականին Կուկը Անգլիայի Մ21 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[45][46]։

Անգլիայի ազգային հավաքական Կուկը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Բրազիլիայի դեմ խաղի համար[47][48][49], սակայն այս հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս չեկավ[50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի մարտի 27-ին՝ փոխարինելով Ջեսի Լինգարդին Իտալիայի դեմ ընկերական խաղում[51][52]։ Մայիսին Կուկը ընդգրկվեց Անգլիայի՝ 2018 թվականի աշխարհի առաջնության համար նախնական կազմում[53], սակայն դարձավ 5 ֆուտբոլիստներից մեկը, ով դուրս մնաց վերջնական թիմից[54][55]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի ապրիլի 27-ի դրությամբ[56]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիդս Յունայթեդ 2014–15 Չեմպիոնշիպ 37 0 0 0 1 0 38 0
2015–16 43 1 3 0 1 1 47 2
Ընդհանուր 80 1 3 0 0 0 2 1 85 2
Բորնմութ 2016–17 Պրեմիեր Լիգա 6 0 1 0 2 0 9 0
2017–18 29 0 0 0 3 0 32 0
2018–19 13 0 0 0 2 0 15 0
Ընդհանուր 48 0 1 0 0 0 7 0 56 0
Կարիերայի ընդհանուր 128 1 4 0 0 0 9 1 141 2

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի ապրիլի 27-ի դրությամբ[56]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2014[38]

Անգլիա Մ20

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն. 2017[42]

Անգլիա Մ21

Անհատական խմբագրել

  • Չեմպիոնշիպի տարվա լավագույն նորեկ. 2014–15[7]
  • Լիդս Յունայթեդի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2014–15[8], 2015–16[16]
  • Ֆուտբոլային Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2015–16[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - L. Cook - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Cream of the Crop: 6 of the Best Leeds United Academy Products in Recent History». 90min.com (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Millwall FC - Leeds United, Aug 9, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  5. «Leeds United - Bolton Wanderers, Aug 30, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Lewis Cook | Football Stats | Bournemouth | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  7. 7,0 7,1 «Leeds United's Lewis Cook named LFE Apprentice of the Year for the Championship». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  8. 8,0 8,1 «MOWATT SCOOPS AWARDS NIGHT DOUBLE». www.leedsunited.com (անգլերեն). 2015 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  9. «COOK AGREES NEW UNITED CONTRACT». www.leedsunited.com (անգլերեն). 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Doncaster Rovers - Leeds United, Aug 13, 2015 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  11. «DONCASTER: UNITED EXIT CUP ON PENALTIES». www.leedsunited.com (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  12. «Leeds United - Fulham FC, Feb 23, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  13. «Lewis Cook scored a brilliant equaliser for Leeds against Fulham». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  14. «Lewis Cook | Football Stats | Bournemouth | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  15. 15,0 15,1 «Leeds United's Lewis Cook named Football League Young Player of the Year». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  16. 16,0 16,1 16,2 «TAYLOR CROWNED PLAYER OF THE YEAR». www.leedsunited.com (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  17. «Lewis Cook: Bournemouth complete signing of Leeds United midfielder» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  18. «AFC Bournemouth sign Cook from Leeds». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  19. Manuca, David. «AFC Bournemouth complete Lewis Cook capture | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  20. Fisher, Ben (2016 թ․ հուլիսի 8). «Bournemouth sign Lewis Cook from Leeds for fee rising to £10m». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  21. «AFC Bournemouth - Manchester United, Aug 14, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  22. McVeigh, Niall (2016 թ․ օգոստոսի 14). «Bournemouth 1-3 Manchester United: Premier League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  23. «Tottenham Hotspur - AFC Bournemouth, Apr 15, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  24. «Tottenham Hotspur 4-0 Bournemouth» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  25. «Crystal Palace - AFC Bournemouth, Dec 9, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  26. «Crystal Palace 2-2 Bournemouth» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  27. «Cook extends until 2022». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  28. «Lewis Cook signs new deal to keep him at Bournemouth until 2022» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  29. «Bournemouth youngster commits future to club». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  30. «Bournemouth Sign Midfielder Lewis Cook to New 4-Year Deal After First England Cap». 90min.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  31. «Cook sidelined by knee injury». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  32. «Lewis Cook: Bournemouth midfielder out for up to nine months with ruptured ACL» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  33. Sport, Telegraph (2018 թ․ դեկտեմբերի 6). «Bournemouth and England midfielder Lewis Cook out for up to nine months with knee ligament injury». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  34. «Lewis Cook out for up to nine months with ACL injury, Bournemouth confirm». The Independent (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  35. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  36. Association, The Football. «England U17s win European Championship title in Malta». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  37. «Netherlands U17 - England U17, May 21, 2014 - 2014 UEFA European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  38. 38,0 38,1 UEFA.com. «Under-17 - 2013/14: England's penalty prowess pays off». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  39. Bascombe, Chris (2017 թ․ հունիսի 9). «Lewis Cook: World Cup success might win Premier League managers' trust». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  40. «England's triumph must form the bedrock of future tournament success». The Independent (անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  41. Connor, Neil; Tyers, Alan (2017 թ․ հունիսի 11). «England U20s seal World Cup glory as Dominic Calvert-Lewin scores and Freddie Woodman saves penalty». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  42. 42,0 42,1 FIFA.com. «England edge Venezuela to become champions». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  43. «Venezuela U20 - England U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  44. «Under-20 World Cup: England beat Venezuela in final» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  45. Association, The Football. «U21s set for Toulon». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  46. 46,0 46,1 «Toulon Tournament: England U21s secure third successive title with 2-1 win over Mexico» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  47. «Cook receives senior England call up». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  48. «England v Brazil: Dominic Solanke, Lewis Cook and Angus Gunn called up for friendly» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  49. Wallace, Sam; Law, Matt (2017 թ․ նոյեմբերի 11). «Dominic Solanke, Lewis Cook and Angus Gunn to be called up by England ahead of Brazil friendly». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  50. «England - Brazil, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  51. «England - Italy, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  52. «England 1-1 Italy» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  53. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Southgate names provisional England squad - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  54. «England World Cup squad: Trent Alexander-Arnold in 23-man squad» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  55. «Lewis Cook on standby for England's World Cup squad». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  56. 56,0 56,1 «Lewis Cook». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Կուկ» հոդվածին։