Լյուդվիգ Ղարիբջանյան
Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյան (օգոստոսի 24, 1922[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] - դեկտեմբերի 13, 2011, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, քաղաքական, հասարակական, պետական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (1990)։
Լյուդվիգ Ղարիբջանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1922[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 2011 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ[1] |
Կոչում | դոցենտ[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու[1] (1960) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922 թվականին Երևանում։ 1930-1940 թվականներին սովորել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1951 թվականին` նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1975 թվականին Ղարիբջանյանին շնորհվել է դոցենտի, 1990 թվականին` պրոֆեսորի կոչում։ 1943 թվականից ԽՄԿԿ անդամ։
Զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար։ 1951-1953 թվականներին և 1957-1961 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեն, 1953 թվականին եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957 թվականներին` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966 թվականներին` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975 թվականներին` I քարտուղար, 1975-1988 թվականներին` ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992 թվականներին` նախարարի առաջին տեղակալ, 1992-2007 թվականներին` Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն։ 1958 թվականին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի, 1966-1976 թվականներին` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր։
Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1944-1947 թվականներին դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945 թվականից` Երևանի պետական համալսարանում։ Գիտական աշխատանքների, մենագրությունների ու գրքերի հեղինակ է[2][3][4]։
Երկեր Խմբագրել
- «Երևանի պետական համալսարանը» (Երևան, 1965, 1994, ռուսերեն` 1971, մենագրություն)[5]
- «Հայաստանի պատմություն» ուսումնական համառոտ ձեռնարկի (Երևան, 2008, համահեղինակ)
- «Երևանի պետական համալսարանի ռեկտորները (1919-1999)» (Երևան, 1999)
- «Մեր անվանի դասախոսները» մատենաշար II (Երևան, 2006) և III (Երևան, 2008) հատորներ
Պարգևներ Խմբագրել
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986)
- Մովսես Խորենացու մեդալ (2004)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — էջ 32.
- ↑ «ԼՅՈւԴՎԻԳ ՊԱՊԻԿԻ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ»։ www.ysu.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-20-ին։ Վերցված է 2016-09-27
- ↑ Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյան
- ↑ «historyofarmenia.am.am»։ www.historyofarmenia.am։ Վերցված է 2016-09-27
- ↑ Ղարիբջանյան Լյուդվիգ Պապիկի (1994-01-01)։ Երևանի պետական համալսարանը 1919-1930 թթ (հայերեն)։ ԵՊՀ հրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 32)։ |