Լյուդվիգ Բադալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդվիգ Անդրեասի Բադալյան (1910, գ. Գրամփա, Էջմիածնի շրջան - 1983), հայ բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1957)։
Ծնվել է | 1910 |
---|---|
Ծննդավայր | գ. Գրամփա, Էջմիածնի շրջան |
Մահացել է | 1983 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելՄիջնակարգ կրթությունն ստացել է Էջմիածնի երկրորդ աստիճանի դպրոցում (1930): Մեկ տարի աշխատել է Մաստարա գյուղի դպրոցում որպես ուսուցիչ։ 1936 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և ուղարկվել Թալինի շրջանային հիվանդանոց որպես թերապևտ։ 1938 թվականին տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց։ 1940 թվականին զորակոչվել է բանակ, նշանակվել գնդի բժիշկ։ Մասնակցել է մի քանի մարտերի։ 1944 թվականին զորացրվելով՝ վերադարձել և կրկին անցել է իր նախկին աշխատանքին, այնուհետև Էջմիածնի շրջանային հիվանդանոցում նշանակվում է թերապևտիկ բաժանմունքի վարիչ։
Մի քանի անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է մարտական և աշխատանքային մեդալներով ու պատվոգրերով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 51-52։