Հանս Կառլ Լյուդվիկ Աուգուստինսսոն (շվեդ.՝ Hans Carl Ludwig Augustinsson;ապրիլի 21, 1994(1994-04-21)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Վերդեր» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2016 թվականի եվրոպայի առաջնության, և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Հանս Լյուդվիկ
Hans Carl Ludwig Augustinsson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հանս Կառլ Լյուդվիկ Աուգուստինսսոն
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1994(1994-04-21)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա
Հասակ 181 սմ
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վերդեր
Համար 5
Պատանեկան կարիերա
1999—2011 Շվեդիա Բրոմմապոիկարնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Շվեդիա Բրոմմապոիկարնա 30 (2)
2013—2014 Շվեդիա Գյոտեբորգ 29 (1)
2015—2017 Դանիա Կոպենհագեն 78 (3)
2017—այժմ Գերմանիա Վերդեր 29 (1)
Ազգային հավաքական
2009—2011 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 12 (0)
2011—2013 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 9 (0)
2012—2015 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 16 (0)
2015—այժմ Շվեդիա Շվեդիա 20 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Լյուդվիկը Գյոտեբորգ ակումբի կազմում

Լյուդվիկը «Բրոմմապոյկարնա» ակումբի սան է։ 2011 թվականի օգոստոսի 20-ին «Էստեր» ակումբի դեմ խաղի ժամանակ Լյուդվիկը կատարել է իր նորամուտը Սուպերետտանում[2]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփել է 2012 թվականի ապրիլի 8-ին՝ «Լանդսկրուն» ակումբի դեմ խաղի ժամանակ[3]։

2013 թվականի սկզբին Լյուդվիկը տեղափոխվել է «Գյոտեբորգ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 350 հազար եվրո։ Մրցաշրջանի ամենասկզբում ստացել է ծնկի վնասվածք։ Իր նորամուտը Ալլսվենսկան լիգայում ունեցել է օգոստոսի 25-ին՝ «Մալմյո» ակումբի դեմ խաղի ժամանակ[4]։ Նույն տարում հաղթել է Շվեդիայի գավաթը։

2015 թվականի սկզբին Լյուդվիկը տեղափոխվել է դանիական «Կոպենհագեն» ակումբի կազմ։ Փետրվարի 22-ին «Վեստշելլաննա» ակումբի դեմ խաղի ժամանակ, Լյուդվիկը կատարել է իր նորամուտը՝ Դանիայի Սուպերլիգայում[5]։ Նույն խաղի ժամանակ Լյուդվիկը խփել է իր առաջին գոլը՝ նոր ակումբի կազմում։ Նույն թվականին Լյուդվիկը դարձել է Դանիայի գավաթի դափնեկիր։

2017 թվականի ամռանը Լյուդվիկը տեղափոխվել է գերմանական «Վերդեր» ակումբի կազմ:«Հոֆենհայմ» ակումբի դեմ խաղի ժամանակ Լյուդվիկը կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում։ 2018 թվականի փետրվարի 11-ին «Վոլֆսբուրգ» ակումբի դեմ խաղի ժամանակ, Լյուդվիկը խփել է իր առաջին գոլը՝ «Վերդեր» ակումբի կազմում[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականի հունվարի 15-ին Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, Լյուդվիկը կատարել է իր նորամուտը՝ Շվեդիայի ազգային հավաքականի կազմում[7]։

2015 թվականին Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը անցկացվում էր Չեխիայում։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Դանիայի[8], Իտալիայի[9], Անգլիայի[10], երկու անգամ էլ Պորտուգալիայի[11][12] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականի ամռանը Լյուդվիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմ՝ Ֆրանսիայում ընթացող եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին և դաշտ դուրս չի եկել։

2018 թվականին Լյուդվիկը հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Հարավային Կորեայի[13], Գերմանիայի[14], Մեքսիկայի[15], Շվեյցարիայի[16] և Անգլիայի[17] հավաքականների դեմ խաղերին։ Մեքսիկայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ Լյուդվիկը հավաքականի կազմում խփել է իր առաջին գոլը։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  Գյոտեբորգ

  • Շվեդիայի գավաթի դափնեկիր — 2012/13

  «Կոպենհագեն»

  •   Դանիայի ֆուտբոլի առաջնություն — 2015/16
  • Դանիայի գավաթ — 2014/15
  • Դանիայի գավաթ — 2015/16

Միջազգային

  Շվեդիա (մինչև 21)

  •   Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Эстер VS. Броммапойкарна 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 20.
  3. «Ландскруна VS. Броммапойкарна 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 8.
  4. «Мальмё VS. Гётеборг 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 25.
  5. «Копенгаген VS. Вестшелланн 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 22.
  6. «Вердер VS. Вольфсбург 3:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 11.
  7. «Швеция VS. Кот-д'Ивуар 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  8. «Дания (до 21) VS. Швеция (до 21) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  9. «Италия (до 21) VS. Швеция (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  10. «Швеция (до 21) VS. Англия (до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  11. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
  12. «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  13. «Швеция VS. Южная Корея 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  14. «Германия VS. Швеция 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  15. «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  16. «Швеция VS. Швейцария 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.
  17. «Швеция VS. Англия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Աուգուստինսոն» հոդվածին։