Լյուդմիլա Պայդուշակովա

սլովակ աստղագետ

Լյուդմիլա Պայդուշակովա (սլովակ.՝ Ľudmila Pajdušáková), հունիսի 29, 1916(1916-06-29)[1][2], Ռադոշովցե, Skalica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա - հոկտեմբերի 6, 1979(1979-10-06)[1], Վիսոկե Տատրի, Պոպրադ, Պրեշովյան շրջան, Սլովակիա), սլովակ աստղագետ։

Լյուդմիլա Պայդուշակովա
Ծնվել էհունիսի 29, 1916(1916-06-29)[1][2]
Ռադոշովցե, Skalica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա
Մահացել էհոկտեմբերի 6, 1979(1979-10-06)[1] (63 տարեկան)
Վիսոկե Տատրի, Պոպրադ, Պրեշովյան շրջան, Սլովակիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[2]
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Սլովակիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտական ինստիտուտ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԿոմենսկու անվան համալսարանի բնագիտական ֆակուլտետ
Պարգևներ
Ամուսին(ներ)Անտոնին Մրկոս

Լյուդմիլա Պայդուշակովայի գործունեության հիմնական ոլորտը արեգակնային աստղագիտությունն է, մասնավորապես արևային ցիկլի 11-ամյա բնութագրերը, արեգակնային պսակի ասիմետրիայի բնույթը և այլն։ Բացահայտել է նաև 5 գիսաստղեր՝ կարճ Հոնդա - Մրկոս - Պայդուշակովա[3] և երկարաժամկետ C/1946 K1 (Պայդուշակովա - Ռոտբարտ - Վեբեր), C/1948 E1 (Պայդուշակովա - Մրկոս), C/1951 C1 (Պայդուշակովա), C/1953 X1 (Պայդուշակովա)։

Աշխատել է Սկալնատե Պլեսոյի աստղադիտարանում (Վիսոկե Տատրի, Սլովակիա), 1958-1979 թվականներին եղել է աստղադիտարանի 3-րդ տնօրենը։ 1962-1974 թվականներին եղել է Սլովակիայի աստղագիտական ընկերության (Slovenská astronomická spoločnosť pri SAV) նախագահը։

Հավանական է, որ Լյուդմիլա Պայդուշակովան ամուսնացած է եղել Անտոնին Մրկոսի հետ։ 1951 թվականին «Գիսաստղերի մասին գրառումներ» հոդվածում [PASP 63 (1951) 209] Լիլանդ Քանինհեմը, քննարկելով C/1951 C1 գիսաստղը, Լյուդմիլային դիմում է «օրիորդ Պայդուշակովա (տիկին Մրկոս)»։ Կան նաև Լյուդմիլա Պայդուշակովա Մրկոսի կողմից հրապարակված այլ գիտական փաստաթղթեր 1952-1958 ժամանակահատվածում։ Սակայն կենսագրական տվյալներում ոչ մի տեղ չի հիշատակվում այս ամուսնության մասին։

Հիշատակ խմբագրել

«3636 Pajdušáková» աստերոիդը կոչվել է Լյուդմիլա Պայդուշակովայի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Evidence zájmových osob StB
  3. «Zem tesne minula slovenská kométa» (Slovak). hnonline.sk. 2011 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել