Լյուդմիլա Բրոժովա-Պոլեդնովա

Լյուդմիլա Բրոժովա-Պոլեդնովա (դեկտեմբերի 20, 1921(1921-12-20)[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[2][3] - հունվարի 15, 2015(2015-01-15)[1][2][3], Պլզեն, Չեխիա և Պրահա, Չեխիա[3]), 1950-ական թվականների չեխ պետական դատախազ։ Կոմունիստական ռեժիմի անկումից հետո 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Միլադա Գորակովայի և այլ այլախոհների նկատմամբ 1950 թվականին ցուցադրական դատավարություններին մասնակցելու համար, ինչը հանգեցրել է առնվազն չորս մահապատժի[4]։ Դատավարության ընթացքում Բրոժովան 86 տարեկան էր։

Լյուդմիլա Բրոժովա-Պոլեդնովա
չեխ․՝ Ludmila Brožová-Polednová
Ծնվել էդեկտեմբերի 20, 1921(1921-12-20)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[2][3]
Մահացել էհունվարի 15, 2015(2015-01-15)[1][2][3] (93 տարեկան)
Մահվան վայրՊլզեն, Չեխիա կամ Պրահա, Չեխիա[3]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունմագիստրատ, իրավաբան, դատախազ և communist
Զբաղեցրած պաշտոններդատախազ

Բրոժովա-Պոլեդնովան միակ մարդն էր, որը դատապարտվել է 1950-ական թվականներին Չեխոսլովակիայում իշխող կոմունիստական կուսակցության կողմից քաղաքական մաքրության և բռնաճնշումների համար[5]։

Կենսագրություն խմբագրել

Լյուդմիլա Բիդերմանովան ծնվել է 1921 թվականին Պրահայում։ 1948-1949 թվականներին սովորել է Իրավունքի աշխատանքային դպրոցում (չեխ․՝ Právnická škola pracujících

1952 թվականին ավարտել է Պրահայի Կարլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև աշխատել է Պլզենում։ Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի անկումից հետո Բրոժովա-Պոլեդնովային մեղադրել են և դատի տվել։ Սկսած 2009 թվականի մարտից՝ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման[6]։ Այդ ժամանակ նա ամենածեր բանտարկյալն էր երկրում[7]։ Ըստ նախագահ Վացլավ Կլաուսի հայտարարած համաներման՝ ազատ է արձակվել 2010 թվականի դեկտեմբերին տարիքի և առողջական վիճակի պատճառով[8]։

Մահացել է 2015 թվականի հունվարի 15-ին Պրահայում՝ 93 տարեկան հասակում[9]։

Ցուցադրական գործընթաց խմբագրել

1950 թվականի ամռանը, որպես «Աշխատանքային դատախազ», մասնակցել է պետության դեմ ընդդիմադիր քաղաքական գործիչ և նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալ Միլադա Գորակովայի կազմակերպած դավադրության մեջ մեղադրվող խմբի ցուցադրական դատավարությանը[10]։

Դատական գործընթացը հանգեցրել է չորս մահվան դատավճռի և չորս ցմահ բանտարկության։ Բրոժովա-Պոլեդնովան Յոզեֆ Ուրվալեկի և մյուսների հետ ակտիվ մասնակցել է գործընթացին և մահապատժին[11]։ Գորակովայից բացի դատավարության զոհ են դարձել Զավիշ Կալանդրան, Յան Բուհալը և Օլդրժիխ Պեկլը։ Ավելի ուշ Չեխական հեռուստատեսությունն այդ գործընթացը համարել Է «Երկրի պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկը»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=xx0118209&CON_LNG=ENG
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  4. Lazarová, Daniela (2015 թ․ հունվարի 24). «Ludmila Brožová-Polednová, a former communist prosecutor who assisted in the notorious show trial against Milada Horáková has died at the age of 93». Чешское радио. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  5. «Zemřela Ludmila Brožová-Polednová, prokurátorka v procesu s Horákovou». Lidové noviny (չեխերեն). lidovky.cz. 2015 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  6. Markéta Chaloupská (2009 թ․ մարտի 19). «Brožová-Polednová nastoupila v 87 letech do vězení» (չեխերեն). aktuálně.cz. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  7. 7,0 7,1 «Brožová-Polednová stráví Vánoce na svobodě, Klaus ji udělil milost» (չեխերեն). Чешское телевидение. 2010 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  8. «Prokurátorka procesu s Horákovou dostala kvůli věku milost od prezidenta». Mladá fronta DNES (չեխերեն). idnes. 2010 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  9. «Zemřela Ludmila Brožová-Polednová, prokurátorka z procesu s Horákovou» (չեխերեն). Чешское телевидение. 2015 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  10. Lehovcová Suchá, Veronika (2007 թ․ հոկտեմբերի 19). «Ex-prosecutor on trial for helping to stage one in 1950». aktuálně.cz. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  11. Vaculík, Radim (2008 թ․ սեպտեմբերի 10). «Ludmila Brožová-Polednová: Při popravě Horákové mi bylo špatně» (չեխերեն). novinky.cz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.