Լյուբով Ալեքսեևնա Տալիմոնովա (ապրիլի 4, 1971(1971-04-04), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2011(2011-08-14)), գրող, բանաստեղծ, նկարիչ, նկարազարդող։ Վիզիոնարիստ նկարիչների միջազգային միության և Բրիտանական գրողների միության անդամ։ Նա գրել և նկարազարդել է գրքեր մեծահասակների և երեխաների համար, նկարել նկարներ կոսմիզմ ժանրում։

Լյուբով Տալիմոնովա
Ծնվել էապրիլի 4, 1971(1971-04-04)
ԾննդավայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 14, 2011(2011-08-14) (40 տարեկան)
Մասնագիտությունգրող
Կայքtalimonova-lyubov.com

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Լյուբով Տալիմոնովան ծնվել է Սամարայում՝ ինժեներների ընտանիքում։ 20 ամսականում նրա մոտ զարգացել է շաքարախտ։ Կարդալ սովորել է վաղ տարիքում և հետաքրքրություն է ցուցաբերել ստեղծագործության ու գիտելիքի հանդեպ, դրսևորել է փիլիսոփայական մտածողություն, բացառիկ հիշողություն և քրտնաջան աշխատանք։ 1979 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս։ Այնտեղ ապագա նկարիչն իր համար բացահայտել է նկարչությունը։ 1985 թվականի սկզբին տեղափոխվել է Տուլա, որտեղ էլ գրել է առաջին տեսաառակները, բանաստեղծությունները և հեքիաթները, ստեղծել առաջին փիլիսոփայական նկարները։ 1988 թվականին Լյուբովը գերազանց գնահատականներով ավարտել է դպրոցը և ընդունվել Տուլայի մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետ։ Երկրորդ կուրսից հետո տեղափոխվել է Կիևի արվեստի ինստիտուտի հեռակա բաժին[1]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Տալիմոնովան իր ստեղծագործական կարիերան սկսել է 18 տարեկանում։ 1991 թվականին լույս տեսավ նրա առաջին ալբոմը՝ «Իմ աշխարհը», և առաջին գիրքը՝ «Հին աշխարհը իմ ափերի մեջ», որը հաջորդ տարի Մոսկվայի գրքասերների ընկերության կողմից ճանաչվեց տարվա լավագույն գիրք։ 1992 թվականի փետրվարին Կիևում տեղի ունեցավ Լ. Տալիմոնովայի նկարների առաջին ցուցահանդեսը։ Դրան հաջորդեցին ցուցահանդեսները Մոսկվայում (Նկարիչների կենտրոնական տանը և Բուլղարական մշակույթի կենտրոնում), Ֆրանսիայում (Պլյուարնելի հին մեգալիթյան մշակույթի կենտրոնում), Տուլայում, Տրոիցկում, Զվեզդնի Գորոդոկում, Վարշավայում և կրկին Մոսկվայում։ Վառ նկարների ետևում, որոնցից յուրաքանչյուրը գույնի և լույսի սիմֆոնիա էր, թաքնված էին անձնական մեծ դժվարություններ, շաքարախտը լուրջ բարդություններ էր առաջացրել։ Այնուամենայնիվ, Տալիմոնովան անընդհատ աշխատում էր՝ չնայած թույլ առողջությանը։ Լյուբովը իր ամբողջ կյանքում շատ էր կարդում, սիրում էր երաժշտություն և ճանապարհորդություն, այցելում էր թանգարաններ և հին հուշարձաններ։ Նրան բախտ է վիճակվել այցելել աշխարհի բազմաթիվ թանգարաններ, ծանոթանալ արվեստի գործերի ամենահարուստ հավաքածուներին։ Դիցաբանության և առասպելների հանդեպ հետաքրքրությունը նրան բերեց Սթոունհենջ և Էյվբերիի (Անգլիա), Կառնակ, Էրդեվեն, Գավրինիս կղզի և Կիբրոնի թերակղզի (Ֆրանսիա), Իռլանդիա[2]։

Ցուցահանդեսներ և պարգևներ խմբագրել

Տալիմոնովայի կենդանության օրոք նրա նկարների ավելի քան 30 ցուցահանդեսներ են կազմակերպվել Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում։ 1992-1993 թվականներին նրա երեք ստեղծագործությունները («Տիեզերք։ Խոյ», «Տիեզերք։ Այծեղջյուր», «Տիեզերք։ Կշեռք») 6 ամիս տիեզերական թռիչքի մեջ էին գտնվում «Միր» ուղեծրային կայանում, իսկ դրանցից մեկը՝ « Տիեզերք։ Այծեղջյուր»-ը նույնիսկ գտնվեց  բաց տիեզերքում։ Այնուհետև դրանք տիեզերագնացների ինքնագրերով և տիեզերական փոստի նամականիշերով հանձնվեցին Տալիմոնովային Զվյոզդնի Գորոդոկում կայացած նրա աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ։ 1994 թվականի ապրիլին նրա աշխատանքները ցուցադրվեցին Կրեմլում՝ Երկրի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի 60-ամյակի տոնակատարության ընթացքում։ Նույն թվականի օգոստոսին Տալիմոնովայի աշխատանքները ցուցադրվեցին Մոսկվայում տիեզերական թռիչքների մասնակիցների ասոցիացիայի X միջազգային կոնգրեսում։ Կոնգրեսի փակման արարողության ժամանակ տիեզերագնացները նկարչուհուն հանձնեցին «Царь-колокол» դիպլոմ՝ ռուսական տիեզերագնացության դպրոցի գաղափարների զարգացման գործում ունեցած յուրօրինակ ավանդի համար[3]։ Նա այդ մրցանակին արժանացավ ֆանտաստ-գրող Իվան Եֆրեմովի, հետազոտող Ժակ Իվ Կուստոյի և նկարիչ Վիկտոր Չեռնովոլենկոյի հետ միասին։ Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Կորեայի, Չինաստանի, Լեհաստանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Անգլիա տեղափոխվելը և հետագա տարիներ խմբագրել

1994 թվականին Տալիմոնովան տեղափոխվել է Անգլիա՝ անհրաժեշտ բուժումը շարունակելու համար։ Այստեղ ընտրվել է Մեծ Բրիտանիայի Գրողների միության անդամ և Վիզիոնարիստ նկարիչների միջազգային միության անդամ։ Առողջության կտրուկ վատթարացումը և տեսողության գրեթե լիակատար կորուստը խանգարեցին նկարչուհուն աշխատել նույն տեմպով, բայց նա չի հուսահատվել։ Գրել և նկարազարդել է «Օրորոցային հեքիաթները» և շարունակել ցուցահանդեսային գործունեությունը։ 1996 թվականին Լյուբովը ենթարկվել է աչքի 4 ամենաբարդ վիրահատությունների և երկու վիրահատություն էլ տարել է 2004 և 2009 թվականներին։ 2000 թվականին գրողն աշխատել է «Ճահճի արքայազնը» փիլիսոփայական հեքիաթի վրա, որը տևել է ընդհանուր առմամբ 11 տարի[4]։ Այդ ամբողջ ժամանակահատվածում Տալիմոնովան ապրել է հեմոդիալիզով (արհեստական երիկամ)։ 2012 թվականին Ռուսաստանում լույս է տեսել «Ճահճի արքայազնը» փոքր տպաքանակով։ Նկարչուհին նկարազարդել է ոչ միայն իր գրքերը։ 1993 թվականին կատարել է 21 նկարազարդում գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի հեքիաթների համար, գիրքը տպագրվել է 50,000 օրինակ տպաքանակով։ Բացի այդ, Տալիմոնովան նկարազարդել է Մ. Մորոզովա-Գուրուլևայի «Գաղտնիք պահողը» գիրքը պրոֆեսոր, հետախուզության սպա, բժիշկ և աստղագուշակ Ս. Վրոնսկու մասին[5]։

Նկարիչը թողել է ավելի քան 600 նկար։ Նրանց վերարտադրությունները օգտագործվում են Ռուսաստանի և Եվրոպայի շատ ամսագրերի կողմից։ Գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 500 հազար օրինակը[6]։ Դրանց որոշ մասը  թարգմանվել են անգլերեն և գերմաներեն։ 2012 թվականին «Լիտրես» հրատարակչությունը էլեկտրոնային տարբերակով լույս է ընծայել Լ. Տալիմոնովայի 9 գիրք, ինչպես նաև 7 թարգմանություններ անգլերեն։ Նրա աշխատանքներից շատերը դեռ չեն տպագրվել։

Աշխարհայացք և գեղարվեստական ոճ խմբագրել

Լյուբով Տալիմոնովան դեռևս վաղ տարիքում իրեն հարցեր էր տալիս` «Ո՞վ եմ ես։ Եվ ինչի՞ համար եմ ես այս աշխարհում»։ Այս հավերժական հարցերի պատասխանները որոնելու գործընթացում էր, որ հստակորեն արտահայտվեց նրա մտքի փիլիսոփայական շրջադարձը, մարդկային քաղաքակրթության պատմության, մարդու և տիեզերքի փոխհարաբերությունների, տիեզերքի և անսահմանության ըմբռնումը և  երկրային ժամանակի արժեքը։ Իր մտորումներից, տեսիլքներից, պատկերացումներից և երազներից նա ստեղծեց իր յուրահատուկ, առասպելական և իրական, հեռավոր և մոտիկ, բարի և ուրախ, խորհրդավոր և գեղեցիկ, պայծառ աշխարհը։ Ճշմարտությանը, բարուն և գեղեցկությանը ծառայելը դարձավ նրա կյանքի իմաստը։ Ստեղծել է նկարների մի ամբողջ շարք` «Կոսմոս», «Ոգու թափառումները», «Աշխարհի ներդաշնակությունը», «Մեգալիթներ», «Ճանապարհորդություն ժամանակի մեջ» և այլն։ Տալիմոնովայի նկարներն ու գրական աշխատանքները անքակտելիորեն կապված են, բացատրում և լրացնում են միմյանց[7]։

Հիշատակ խմբագրել

Տուլայի մարզի Սվոբոդա ավանում բացվել է Լյուբով Տալիմոնովայի անվան մշակութային կենտրոն-պատկերասրահ[8]։ 2018 թվականի հունիսի 26-ին "Первый Тульский" հեռուստաալիքով հեռարձակվել է «Մի պատմություն» հաղորդաշարի թողարկումը, որը նվիրված էր Լյուբով Տալիմոնովային[9]։

Հրատարակված գրքեր խմբագրել

  • «Мой мир» — 1991
  • «Древний мир в моих ладонях» — 1991
  • «Путешествие во Времени» — 1992 (2-րդ հրատարակություն)
  • «Как туата счастье возвратили» — 1992
  • «Сказки о созвездиях» — 1993, 2012 (2-րդ հրատարակություն)
  • «Цветочный эльфик» — 1993
  • «Предсказатели прошлого» — 1993
  • «Сказка о Лунных эльфах» — 1994
  • «Колыбельные сказки» — 2000
  • «Счастье туата» — 2008 (2-րդ հրատարակություն)
  • «Болотный Принц» — 2011
  • «По краю Земли и Неба», պոեզիայի ժողովածու — 2012
  • «Сказки» (հեքիաթների ժողովածու՝ հեղինակային նոր հրատարակությունում)

Պատկերազարդ գրքեր խմբագրել

  • В. Гауф, «Сказки» (М.: Антара, 1993)
  • М. П. Морозова-Гурулева «Хранитель тайны» (СПб.: Политехника, 2001)

Որոշ նկարներ խմբագրել

  • «Голубая Ли», 1990
  • «Свет других миров», 1991
  • «Далеко и рядом», 1991
  • «Приветствуя светлый мир», 1991
  • «Ночной Стоунхендж», 1991
  • «Данаэ и золотой клубок», 1991
  • «Дорога к поющим звёздам», 1991
  • «Песни звёзд», 1992
  • «Невероятная Вселенная», 1993
  • «Затмение Солнца и загадки Земли», 1993
  • «Мир тонких лучистых энергий», 1994
  • «Страж мира», 1994
  • «Смена эпох», 1994
  • «Времена и пирамиды», 1994
  • «Эрдевен», 1994
  • «Дорога памяти», 1995
  • «Светлая Берегиня», 1997
  • «Владычица», 1998
  • «Розовые ангелы», 1998
  • «Радость и Печаль», 1999
  • «Странствия радостной души», 2000
  • «Пробуждение Великого Духа», 2000
  • «Ожидание», 2000
  • «Душа и Великий Свет», 2002
  • «Видение», 2004
  • «Мегалиты уходят в бесконечность», 2008
  • «В бескрайнем небе», 1991—2010
  • «Девон», 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Биография на официальном сайте Л. Талимновой
  2. Выставка Л. Талимоновой в Международном Центре Рерихов в декабре 2013 — феврале 2014 гг.
  3. Биография Л. Талимоновой на сайте проекта «Творческая мастерская»
  4. «О книге «Болотный принц» на сайте Междуранодного Литературного Клуба «ИнтерЛит»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  5. Слепая художница с фотографической точностью рисует пейзажи, которых никогда не видела
  6. Журнал «Новый берег» 2011, № 33. «Любовь Талимонова. Последнее стихотворение»
  7. Наталья Алексеева. «Любовь Талимонова. Жизнь и творчество писателя, иллюстратора, художника»
  8. В посёлке Свобода прошёл вечер памяти Любови Талимоновой // Слобода, 12.04.2017
  9. Канал "Первый Тульский" (2018 թ․ հունիսի 26). «Одна история. Выпуск №174». Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.