Բացել գլխավոր ցանկը

Լյովա Անտոնյան (12 նոյեմբերի, 1958, Մանասինշեն - 1992, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Լյովա Հրանտի Անտոնյան
12 նոյեմբերի, 1958 - 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մանասինշեն
Մահվան վայրԼՂՀ Երևան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

ԿենսագրությունԽմբագրել

Լյովա Անտոնյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 12-ին Մանասինշեն գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել գյուղի կոլտնտեսությունում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում՝ ստանալով հաշվապահի մասնագիտություն։ Մինչև 1986 թ. աշխատել է Ղարաչինարի գյուղխորհրդում, ապա տեղափոխվել է Խերսոնի մարզ։ 1989 թ. վերադարձել է հայրենիք և միացել գյուղի ազատամարտիկներին։ 1992 թ. ապրիլի 1-ին ծանր վիրավորվել է գլխից։ Մի կերպ տեղափոխել են Երևան, հիվանդանոցում վիրահատությունից հետո մահացել է։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Վարդենիսի Գեղամասար գյուղի գերեզմանատանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել