Լճափի երեք կիկլոպյան ամրոցներ

Լճափի երեք ամրոցները ։ Լճափ գյուղը Նորաշեն գյուղից 10 կիլոմետր դեպի հարավ է։ Գյուղի արևելյան ծայրամասից սկսվում են կիկլոպյան տիպի ընդարձակ բնակատեղիների ավերակները, որոնց զգալի մասը ի Հայտ են եկել լճի մակարդակի ցածրանալուց Հետո։ Հին բնակավայրից դեպի արևելք, երեք բլուրների վրա Հայտնաբերվեցին ու Հանութագրվեցին երեք ամրոցներ կամ միջնաբերդեր, որոնք միմյանցից 300—500 մետր Հեռավորության վրա գտնվելով, շեն միանում պարիսպներով, ուստի և այդ երեք ամրոց-միջնաբերդերը Համարումգագաթ ենք առանձին կառույցներ՝ միևնույն ցեղի առանձին տոհմերին պատկանող։ Այսպիսով, Լճափի երեք ամրությունները միասին կազմել են ամրոցների մի կոմպլեքս Վելիքոլխի երկրի ամենահյուսիսային ծայրամասում։ Բլուրները, որոնց վրա կառուցված են Լճափի ամրոցները, իրենց շրջապատից բարձր են 25—30 մետր, ունեն խիստ ժայռապատ լանջեր, նրանցից յուրաքանչյուրը իր ում ունի 1—2 Հեկտար խորդուբորդ մակերես։ Այս ամրոցանիստ բլուրներից երկուսը՝ կենտրոնականը և Հյուսիսայինը, մինչև ջրի իջնելը եղել են կղզիներ և միայն Հարավային բլուրը իր արևմտյան վերջավորությամբ միացած է եղել մայրցամաքին, կազմելով մի Հըրվանղան։ Հասկանալի է, որ ժամանակին այս երեք ամրոցներն էլ կառուցված են եղել ջրից Հեռու, ինչպես նաև նրանց շրջապատի բնակատեղիները։ Լճափի ամրոցների շինարարական տեխնիկան նույնատիպ է և Համընկնում է Լճաշենի ամրոցի նախաուրարտական ժամանակաշրջանի շինարարության տեխնիկային, սակայն կան նաև նշանակալից տարբերություններ նրանց միջև։

Լճափի երեք կիկլոպյան ամրոցներ
Լճափ գյուղ

Հատակագիծ խմբագրել

Այստեղ խոշոր քարերը խիստ Հարմարեցված են միմյանց աննշան Հղկումով։ Ամրոցի վտանգավոր ուղղություններում, որտեղ լանջը ավելի դյուրամատչելի է, պարսպի լայնությունը Հասնում է 6 մետրի և շարված է 3-4 շարք խոշոր քարերից, ապա մեջր լցված են մանր քարեր ու խիճ։ Օրինակ, առաջին ամրոցի մի բնակարանի Հատակագիծը, որի երկու պատերը ընդհանուր են ամրոցի պարսպի Հետ։ Ամրոցների պարիսպները տեղ-տեղ պահպանվել են մինչև չորս մետր բարձրությամբ։ Ամրոցների ներսոլմ կան բազմ՛աթիվ կացարաններ, որոնք անհամեմատ փոքր տարածություն ունեն՝ 3—4 քառակուսի մետր։ Այստեղ հայտնաբերվեցին քարանձավային բնակարաններ, ժայռերի մեջ եղած խորշեր, որոնք նույնպես օգտագործվել են որպես կացարան։ Նրանց առջև շարված են կիսաշրջանաձև պատեր, որոնց հիմքերը պահպանվել են, երևում են սլարսպի շարվածքը և աշտարակների հիմքերը։ Ամրոցներում և շրջակա բնակավայրերում ջուր չկա։ Չկարողանալով պեղումներ կատարել վերոհիշյալ վայրերում, հավաքեցինք խեցեղենի վերերկրյա բեկորներ, որոնց միջոցով դժվար է որոշել ամրոցի թվագրությունը։ Սակայն ամրոցների կառուցման տեխնիկան ցույց է տալիս, որ կարելի է թվագրել մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակի առաջին քառորդով։ Ավերված գյուղի մոտի ամրոցը Լճափ գյուղից բաժանված է բլուրների մի շղթայով, որն ընկած է արևելքից արևմուտք, իսկ նրանց միջանկյալ տարածությունը մեկ և կես կիլոմետր է։

Աղբյուրներ խմբագրել

Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ