Բացել գլխավոր ցանկը

Լճաշեն

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Լճաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Գյուղ
Լճաշեն
հայ․՝ Լճաշեն
Lchashen, Armenia.jpg
Կոորդինատներ: 40°31′13″ հս․ լ. 44°55′51″ ավ. ե. / 40.52028° հս․. լ. 44.93083° ավ. ե. / 40.52028; 44.93083
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1828 թ.
Մակերես5475 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5031[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Լճաշեն (Հայաստան)
Red pog.png
##Լճաշեն (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել:

Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։[փա՞ստ] Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։

Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Սևանա լճի տարածքը, լինելով Երևանի խանության մաս, Ռուսական կայսրությանն է միացվել 1826-28 թվականների ռուս֊պարսկական պատերազմից արդյունքում, և հայերով վերաբնակեցվել այդ և 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի պարսկահպատակ գավառներից։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադինից։

Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թվականին։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել