Բացել գլխավոր ցանկը

Լծակային մեխանիզմ, ստորին կարգի կինեմատիկական զույգերի մեջ մտնող օղակներից (լծակներից) կազմված մեխանիզմ։ Հարթ Լծակային մեխանիզմի օղակները միանում են հոդակապերով և առաջընթաց զույգերով։ Տարածական լծակային մեխանիզմներում կիրառվում են նաև գլանային և գնդաձև զույգեր։ Պարզագույն (երկօղակ) լծականին մեխանիզմ բաղկացած է անշարժ առանցքից (կանգնակից) և նրա շուրջը պտտվող շարժական օղակից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 638 CC-BY-SA-icon-80x15.png