Լի Սյու-Չեն (1823-1864), Չինաստանում Տայպինյան ապստամբության (1850-1864 թվականներին) ղեկավարներից է։ Սերել է աղքատ գյուղացու ընտանիքից։ Տայպիններին միացել է 1851 թվականին, ռազմական, արտասովոր տաղանդի շնորհիվ կարճ ժամանակում դարձել խոշոր զորապետ։ Կարևոր հաղթանակներ է տարել կառավարական զորքերի նկատմամբ։ Երկու անգամ (1860, 1862 թվականներին) հարձակվել է Շանհայի վրա, սակայն անգլո-ֆրանսիական զորքերի դիմադրության պատճառով չի կարողացել գրավել։ 1863-1864 թվականներին ղեկավարել է Նանկինի պաշտպանությունը, որի անկումից հետո գերի է ընկել և մահապատժի ենթարկվել։ Մահից առաջ գրել է «Ցուցմունքները», որը տայպինների գյուղացիական պատերազմի պատմության կարևոր աղբյուր է։

Լի Սյու-Չեն
StatueofLiXiucheng.jpeg
Ծնվել է1823[1][2][3][4]
ԾննդավայրTeng County, Wuzhou, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան
Մահացել էօգոստոսի 7, 1864(1864-08-07)[1]
Մահվան վայրJiangning District, Jiangning Fu, Ցզյանսու, Ցին կայսրություն
ՔաղաքացիությունՑին կայսրություն[5]
Taiping Heavenly Kingdom?
ԵրկերLoyal Prince Li Xiucheng In His Own Words?
Մասնագիտությունmilitary commander
ԵրեխաներLi Rongfa?

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Faceted Application of Subject Terminology
  3. Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  4. CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  5. China Biographical Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 625