Լի Չարլի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չարլզ «Չարլի» Լի (անգլ.՝ Charles S. «Charlie» Lee[1], դեկտեմբերի 30, 1971, Չոնգջու, Հարավային Կորեա), կորեական ծագմամբ ամերիկացի դերասան։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել «Դեքստեր» հեռուստասերիալում Վինս Մասուկայի դերը տպավորիչ կերպով կատարելու համար[2][3][4]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1971 |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց, Քորնուոլի արվեստի քոլեջ և Hudson's Bay High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1998-ներկա |
IMDb | ID 0496934 |
![]() | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Հարավային Կորեայի Չհոնջու քաղաքում։ Պատանեկան տարիքից տարվել է կինոյով։ Ավարտել է Սիեթլ քաղաքում գործող արվեստների Քորնիշ քոլեջի դերասանական բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան[5]։ Այնուհետև ավարտել է Յեյլի համալսարանի դրամայի դպրոցը՝ գեղարվեստի մագիստրոսի աստիճանով[6]։ Այնուհետև Լին ութ տարի անց է կացրել Նյու Յորքում՝ դերակատարումներով հանդես գալով զանազան թատրոններում, հեռուստատեսությունում, կինոյում։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Չարլի Լին 2006 թվականից մինչ օրս հանդես է եկել 4 ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Դեքստեր»-ն է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Jeon Ji-yeon (2012-07-09)։ «[주목!TV프로그램]The INNERview-In U.S.A»։ etnews.com։ Վերցված է 2021-04-26
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին։ Վերցված է 2021-08-25
- ↑ https://www.rottentomatoes.com/celebrity/cs_lee
- ↑ https://www.allmovie.com/artist/cs-lee-p344474
- ↑ Davila Florangela (2007-10-07)։ «“Dexter’s” C.S. Lee gets to be “the naughty one”»։ The Seattle Times։ Վերցված է 2013-09-15
- ↑ «C.S. Lee as Vincent Masuka in Dexter»։ Showtime։ Վերցված է 2013-09-15
Արտաքին հղումներ խմբագրել
Լի Չարլի Վիքիպահեստում |