Լի Կեքիանգ (չինարեն՝ 李克強, հուլիսի 1, 1955(1955-07-01)[1], Dingyuan County, Չուչժոու, Չինաստան[2][3][4]), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայիս վարչապետ։ Լինելով մասնագիտությամբ տնտեսագետ՝ Լին ոչ միայն Չինաստանի կառավարության ղեկավարն է, այլև տնտեսական քաղաքականության առաջատար անձանցից մեկը։ Նա նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի երկրորդ դեմքն է։ Կառույցը, դե ֆակտո, երկրի որոշումներ կայացնող կառույցն է։ Լին ՉԺՀ-ի ղեկավարների 5-րդ սերնդի անդամ է։

Լի Կեքիանգ
Li Keqiang (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Պեկինի համալսարան և Hefei No. 8 High School?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և international forum participant
Ծննդյան օր հուլիսի 1, 1955(1955-07-01)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Dingyuan County, Չուչժոու, Չինաստան[2][3][4]
Քաղաքացիություն Flag of the People's Republic of China.svg Չինաստան[5][6][7]
Հայր Li Fengsan?
Ամուսին Cheng Hong?[8]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պակիստանի շքանշան

1998-2004 թվականներին Լին եղել է Հենանի կառավարիչը և պրովինցիայի կոմկուսի քարտուղարը։ 2004-2007 թվականներին եղել է Լիաոնինգի կոմկուսի քարտուղարը։ 2008-2013 թվականներին վարչապետ Վեն Ցզյաբաոյի ղեկավարման ժամանակ եղել է փոխվարչապետ և վերահսկում էր տնտեսական զարգացումը, գները, ֆինանսական և մակրոտնտեսական հարցերը[9]։

Լին համարվում է նախկին նախագահ Հու Ցզինտաոյի քաղաքական դաշնակիցը։ Վարչապետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականին և փոխել է Չինաստանի կառավարության առաջնայնությունը արտահանումից դեպի ներքին սպառում։ Լին նաև եղել է 2013 թվականի աշնանը հայտարարված «խորը, բազմակողմանի բարեփոխումների» ներդրման շարժիչ ուժը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել