Լի Դենիելս

ամերիկացի դերասան, պրոդյուսեր

Լի Լուի Դենիելս (անգլ.՝ Lee Louis Daniels; род. դեկտեմբերի 24, 1959(1959-12-24)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3]), ամերիկյան կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան։ Առավել հայտնի է «Գանձ» ֆիլմի վրա իր աշխատանքով, որն առաջադրվել էր «Օսկարի» վեց կատեգորիայի, այդ թվում`որպես լավագույն կինոնկար և լավագույն ռեժիսոր։

Լի Դենիելս
Ծնվել էդեկտեմբերի 24, 1959(1959-12-24)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3]
ԿրթությունLindenwood University? և Radnor High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և քասթինգի տնօրեն
Պարգևներ և մրցանակներ
leedanielsentertainment.com

Վաղ տարիներ խմբագրել

Լի Դենիելսը ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 24-ին, ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Ռեդնորի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո նա գնում է սովորելու Միսսուրի նահանգի Լինդենվուդի համալսարանում։

Կարիերա խմբագրել

«Հրեշների պարահանդես» ֆիլմը դեբյուտն էր Լիի ՝ որպես պրոդյուսեր։ Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Հոլի Բերին, որը հետագայում դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով կնոջ գլխավոր դերի համար ստացավ Օսկար։

2005 թվականին Դենիելսը դառնում է «Ստվերների պատերազմ» ֆիլմի ռեժիսորը, որում նկարահանվել են Հելեն Միրրենը, Քյուբա Գուդինգ Կրտսերը, Սթիվեն Դորֆը, Մո՚Նիկը և այլք։ Լի Դենիելսը Սան-Սեբաստյանի կինոփառատոնում առաջադրվել է «Լավագույն սկսնակ ռեժիսոր» անվանակարգում։

2009 թվականին նա սկսում է աշխատանքը «Գանձ» ֆիլմի վրա, որը պատմում է մեզ մի պատմություն 16-ամյա սևամորթ հղիի մասին, ով դպրոցական է և տառապում է ճարպակալությամբ և ով սեռական բռնության էր ենթարկվել սեփական հոր կողմից։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է «Սանդենս» կինոփառատոնում։ Ֆիլմը նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի վեց անվանակարգում, իսկ ինքը Դենիելսը առաջադրվել է որպես լավագույն ռեժիսոր։

2012 թվականին դուրս է գալիս նրա նոր՝ «Լրագրավաճառը» ֆիլմը, որում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մեթթյու Մակկոնահին, Զաք Էֆրոնը, Ջոն Քյուսաքը և Նիկոլ Քիդմանը։ Ֆիլմը մասնակցել է Կաննի 65-րդ կինոփառատոնին և հավակնել «Ոսկե արմավենու ճյուղի»[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

Լի Դենիելսը համարվում է բաց հոմոսեքսուալիստ։ Ապրում է Նյու-Յորքում։ Իր նախկին ընկեր՝ քասթինգ-տնօրեն Բիլլի Հոփքինսի հետ նրանք որդեգրել են երկու երեխա՝ Կլարային և Լիամային,ովքեր հանդիսանում են Լիի կենսաբանական ազգականները։ Հետագայում Դենիելսը և Հոփքինսը բաժանվել են, և 2009 թվականից սկսած Լին ապրում է Էնդի Սֆորցինիի հետи[6]:

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
2015 Կայսրություն Empire ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2013 Պալատականը The Butler ռեժիսոր
2012 Լրագրավաճառը The Paperboy ռեժիսոր
2009 Գանձ Precious ռեժիսոր, պրոդյուսեր
2008 Թեննեսի Tennessee պրոդյուսեր
2005 Ստվերների պատերազմ Shadowboxer ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան
2004 Փայտահատը The Woodsman պրոդյուսեր
2004 Ագնեսը և նրա եղբայրները Agnes and His Brothers դերասան
2002 Հրեշների պարահանդես Monster’s Ball պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 http://www.huffingtonpost.com/2013/08/15/eugene-allen-the-butler-church-usher_n_3757615.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.washingtonpost.com/local/parishioners-remember-eugene-allen-as-a-devoted-peacemaker/2013/08/16/2248aeca-05e6-11e3-9259-e2aafe5a5f84_story.html
  4. «2012 Official Selection». Cannes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Cannes Film Festival 2012 line-up announced». timeout. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  6. «[Video] Lee Daniels Credits Wendy Williams with Outing Him: "It Was Liberating!" |». Blackgaygossip.com. 2010 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Դենիելս» հոդվածին։