Լիվորնո (գավառ)

Իտալիայի գավառ
(Վերահղված է Լիվոռնո (գավառ)ից)

Լիվորնո (իտալ.՝ provincia di Livorno), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Այն ներառում է մի քանի կղզիներ Տոսկանայի կղզեխմբում, ինչպիսին են՝ Էլբան և Կապրայան։ Նրա մայրաքաղաքը Լիվոռնոն է։ Գավառը ձևավորվել է 1925 թվականին Պիզայի ու Ջենովայի հողատարածքներից[2]։ Ընդգրկում է 1211 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 343003 մարդ (2012 թվականի տվյալներով)։ Կա 19 կոմունա[2]։ Տարածքի ափամերձ հատվածը հայտնի է որպես` Costa degli Etruschi (Էտրուսկյան ափ)։

Լիվորնո
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՏոսկանա
ՎարչկենտրոնԼիվոռնո
Օրենսդրական մարմինProvincial Council of Livorno?
Բնակչություն326 150 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Տարածք1211,38 կմ²
Սահմանակցում էՊիզա և Գրոսետո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-LI
Հեռախոսային կոդ0565 և 0586
Փոստային ինդեքսներ57121–57128 և 57014–57039
Ավտոմոբիլային կոդLI
provincia.livorno.it(իտալ.)

Լիվորնո գավառը պարունակում է մի շարք ափամերձ քաղաքներ։ Այն կարևոր նավահանգիստ է զբոսաշրջության և առևտրի համար։ Որոշ տեսախցիկներ տեղակայված են քաղաքին մոտ։ Կալաֆուրիայում ծովը «բաղկացած» է սպունգներից, խեցգետիններից, ձկներից և կարմիր կորալներից։ Կվերչինելան և Կաստիլիոնչելոն ժայռոտ հատվածներ են[3]։ Այն ջրերը, որոնք շրջապատում են Լիվորնո գավառը հարուստ են դելֆիններով[4]։ Մարինա դի Բիբոնա քաղաքը ի սկզբանե հիմնադրվել էր որպես ամրոց՝ իր ռազմավարական ափամերձ դիրքի շնորհիվ։ Սան Վինչենցո քաղաքն ունի տասնչորսդարյա աշտարակ ռազմավարական նկատառումներով։ Գոլֆիո դի Բարատտիի ավազն ունի բարձր կոնցենտրացիա արծաթի և սև երկաթի շնորհիվ. տարածքն ընդգրկում է հնագիտական այգի[3]։

Ստորաբաժանումներ

խմբագրել

Կոմունա

խմբագրել

Լիվորնո գավառն ունի 19 կոմունա[5]։ Սա ամբողջական ցուցակն է.

Ըստ 2014 թվականի ապրիլի 30-ի տվյալների, կոմունաներում բնակչությունը հետևյալն է.

Կոմունա Բնակչություն
Լիվոռնո 160,512
Պիոմբինո 35,075
Ռոզինյանո Մարիտիմո 32,493
Չեչինա 28,566
Կոլեսալվետի 16,907
Կամպիլիա Մարիտիմա 13,320
Պորտոֆերաիո 12,224
Կաստանետո Կարդուչի 8,927
Սան Վինչենցո 7,003

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.
  2. 2,0 2,1 «Livorno». Italy World Club. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  3. 3,0 3,1 «10 coastal towns in Livorno». Around Tuscany. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Livorno». ABC Tuscany. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Livorno». Upinet. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվորնո (գավառ)» հոդվածին։