Լիպարիտ Սադոյան
հայ ճարտարապետ
Լիպարիտ Արտեմի Սադոյան (նոյեմբերի 6, 1917, Երևան, Ռուսական հանրապետություն - հուլիսի 22, 1992, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարագետ-շինարար։
Լիպարիտ Սադոյան | |
---|---|
Ի ծնե | Լիպարիտ Արտեմի Սադոյան |
Ծնվել է | 1917, նոյեմբերի 6 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 1992, հուլիսի 22 |
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Liparit Sadoyan Վիքիպահեստում |
Ալեքսանդրա Երեմյանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրել1942 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1992 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1958-1970 թվականներին՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ Կազմել է Զվարթնոց տաճարի կոնսերվացման և բարեկարգման նախագծերը (1986-1992)։
Սադոյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝
- Հայֆիլմ կինոստուդիայի բնակելի տները (1950-ական թվականներ)
- ՀՀ արդարադատության նախարարության բնակելի տները
- Մեքենաշինական տեխնիկումի բազմահարկ հանրակացարանը (1952)
- ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտը (1961)
- Բուսաբանության ինստիտուտի հերբարիումը
- «Անահիտ» հանգստյան տունը (1975)
- Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Քանաքեռում (1978)
- Հաստոցաշինական տեխնիկումը
- Ավետիք Իսահակյանի հուշարձանը (1965, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան)
- Էրեբունիի 2750-ամյակի առթիվ Ստեփան Շահումյանի հրապարակի մերձակա պուրակի վերակառուցումն ու բարեկարգումը՝ շատրվաններով հանդերձ (1968)
- Հովհաննես Թումանյանի հուշարձանը Դսեղ գյուղում (1969, քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)
- Վահագնի գյուղում Հայրենական պատերազմում (1941-1945) զոհվածներին նվիրված «Վահագն» հուշարձանը (1973 թվական, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)[1]
Պատկերասրահ
խմբագրել-
Պատկեր:MMashtots.indd Liparit Sadoyan.pdfՀայերեն այբուբեն, հեղինակ՝ Լիպարիտ Սադոյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.