Լիպարիտ Ղուլոյան

հայ խորհրդային ջերմաէներգետիկ

Լիպարիտ Տիգրանի Ղուլոյան (փետրվարի 19, 1913(1913-02-19)[1], Սևան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 2007), հայ խորհրդային ջերմաէներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1976)։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Լիպարիտ Ղուլոյան
Ծնվել էփետրվարի 19, 1913(1913-02-19)[1]
ԾննդավայրՍևան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է2007
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1941)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1976)
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՀԱՊՀ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (19411954-1972 թվականներին ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի շարք ամբիոններ։ Միաժամանակ 1962-1970 թվականներին գլխավորել է ջերմաէներգետիկայի Հայկական ԽՍՀ-ում առաջին գիտահետազոտական լաբորատորիան։ 1972-1977 թվականներին եղել է պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետի դեկան։ 1977 թվականից նույն ինստիտուտի ջերմային էլեկտրակայանների և արդյունաբերական ջերմաէներգետիկայի ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է մոխրառատ վառելիքի այրման և տեղական վատորակ վառելիքի օգտագործման հարցերով, մշակել վառելիքաէներգետիկական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը գնահատող մեթոդ, ուսումնասիրել բնակլիմայական, տնտեսական և այլ գործոնների դերը ջերմա և ջերմացրտամատակարարման սխեմաների և համակարգերի ընտրության գործում։

Երկեր խմբագրել

  • Կաթսայական տեղակայումներ։ Ղուլոյան Լիպարիտ Տիգրանի, Երևան, Հայպետհրատ, 1956։
  • Ընդհանուր ջերմոտեխնիկայի լաբորատոր-գործնական աշխատանքներ։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Երեկոյան և հեռակա ուսուցման ֆակուլտետ, Ջերմոտեխնիկայի, ջերմոգազամատակարարման և օդափոխության ամբիոն, Երևան, Ա. հ., 1958:
  • Ընդհանուր ջերմատեխնիկա։ Դասագիրք բուհերի ինժեներական մասնագիտության համար։ Մաս 1։ Ջերմատեխնիկայի ընդհանուր հիմունքներ, Երևան, Լույս, 1965 (համահեղինակ)։
  • Ընդհանուր ջերմատեխնիկա։ Մաս 1։ Ջերմատեխնիկայի տեսական հիմունքները, Երևան, «Լույս», 1965 (համահեղինակ)։
  • Ընդհանուր ջերմատեխնիկա։ Դասագիրք բուհերի ինժեներական մասնագիտության համար։ Մաս 2։ Ջերմաէներգետիկ տեղակայումներ, Երևան, «Լույս», 1966 (համահեղինակ)։
  • Տեխնիկական թերմոդինամիկայի հատուկ հարցերը։ Ձեռնարկ ջերմաէներգետիկական մասնագիտ. համար։ Մաս 1, Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1969։
  • Շոգեգեներատորներ։ Ձեռնարկ ջերմաէներգետիկական մասնագիտ. համար։ Մաս 3։ Շոգեջրային խառնուրդի շարժումը։ Շոգեգեներատորի հիդրոդինամիկա, Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1969 (համահեղինակ)։
  • Ընդհանուր ջերմատեխնիկա։ Մաս 1։ Տեխնիկական թերմոդինամիկա և ջերմափոխանցման տեսության տարրերը, 2-րդ բարեփոխված հրատարակություն, Երևան, «Լույս», 1976-1978 (համահեղինակ)։
  • Ջերմափոխանցման հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Մաս 4, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, ԵՊԻ., 1984 (համահեղինակ)։
  • Ջերմատեխնիկա։ Դասագիրք։ Մաս 1, 3-րդ բարեփոխված հրատարակչություն, Երևան, «Լույս», 1986 (համահեղինակ)։
  • Ատոմային էլեկտրակայանների ջերմային շահավետությունը։ Ուսումնական ձեռնարկ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ, 1996։
  • Հայաստանի էներգետիկայի 100 տարին։ Երևան, Մեդիա-Մոդել, 2003 (համահեղինակ)։
  • Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական փուլերը և հեռանկարները։ Մենագրություն, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպարիտ Ղուլոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 51