Լիչիա Ալբանեզե
Լիչիա Ալբանեզե (իտալ.՝ Licia Albanese [ˈlitʃa]՝ Լիչա[9], հուլիսի 22, 1909[1][2][3] կամ հուլիսի 23, 1909[4], Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2] - օգոստոսի 15, 2014[6][1][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][10]), իտալացի օպերային երգչուհի, ով հիմնականում ապրել և գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում։ Երգչուհու ձայնը՝ սոպրանո։
Լիչիա Ալբանեզե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալ.՝ Licia Albanese |
Ծնվել է | հուլիսի 22, 1909[1][2][3] կամ հուլիսի 23, 1909[4] Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2] |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 15, 2014[6][1][7][…] (105 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո[2] |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն և կարիերա խմբագրել
Լիչիա Ալբանեզեն ծնվել է 1909 թվականին Իտալիայի Բարի քաղաքում՝ իտալոամերիկյան բիզնեսմենի ընտանիքում։ Ուսանել է Բարիում Էմանուել դը Ռոզի և Միլանում՝ Ջուզեպպե Բալդասարե-Տեդեսկիի մոտ։
1933 թվականին Ալբանեզեն առաջին տեղն է գրավում Իտալիայի կառավարության հովանավորությամբ անցկացրած վոկալային մրցույթում 300 մասնակիցների մեջ։
Երգչուհու դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին Միլանում. նա կատարեց Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում Չիո-չիո պարտիան։ Այս կատարումը ճակատագրական եղավ օպերային երգչուհու համար. նա ավելի քան 40 տարի շարունակ կատարեց երգը և բեմ բարձրացավ ավելի քան 300 անգամ։
Կարիերայի առաջին հինգ տարիներին Լիչիա Ալբանեզեն երգել է Եվրոպայի ամենահայտնի օպերային թատրոններում՝ Լա Սկալա, Կովենտ գարդեն արքունական թատրոն, Հռոմի օպերային թատրոն։ 1930-ական թվականների երկրորդ կեսին մեծ հռչակ էր վայելում հայրենի Իտալիայում, Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում։
1939 թվականին, երբ Իտալիայում կառավարության գլուխ բարձրացավ Բենիտո Մուսոլինին, Ալբանեզեն փախչում է Պորտուգալիա։ Այստեղից նավ նստելով՝ տեղափոխվու է Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում դեբյուտը տեղի է ունենում 1940 թվականի փետրվարի 9-ին Մետրոպոլիտեն օպերայում. երգչուհին կատարեց Չիո-չիո սանը։ Այս բեմում Ալբանեզեն երգեց ավելի քան 26 տարի՝ կատարելով 17 տարբեր օպերաներում դերեր։
1945 թվականին Ալբանեզեն ընդունել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։
1966 թվականին Մետրոպոլիտեն օպերայի տնօրենի հետ տարաձայնությունների պատճառով տեղափոխվում է Սան Ֆրանցիսկոյի թատրոն, որտեղ ելույթ ունեցավ 20 թատերաշրջան (22 պարտիա, 120 ներկայացում)։
1974 թվականին օպերային երգչուհին հիմնադրում է երիտասարդ երգիչներին սատարող ֆոնդ, որը կրում է իր և Ջակոմո Պուչինիի անունները, որի օպերաներում փայլել է Ալբանեզեն (անգլ.՝ The Licia Albanese-Puccini Foundation):
1987 թվականին Լիչիա Ալբանեզեն երգել է Հյուսթոնի թատրոնում, սակայն ոչ թե օպերայում, այլ մյուզիքլում։
1995 թվականին երգչուհին արժանանում է «ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում» մեդալին։
Լիչիա Ալբանեզեի անվան աստղ կա Հոլիվուդյան փառքի ծառուղում, որը կրում է № 6671 համարը և գտնվում է Հոլիվուդի բուլվարում։
Օպերային երգչուհի Լիչիա Ալբանեզեն իր մահկանացուն կնքել է 2014 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքում 105 տարեկան հասակում։
Խաղացանկ խմբագրել
- Չիո-չիո սան («Մադամ Բատերֆլայ» Ջակոմո Պուչինի)
- Միմի («Բոհեմ» Ջակոմո Պուչինի)
- Լյու («Տուրանդոտ» Ջակոմո Պուչինի)
- Լաուրետտա («Ջանի Սկիկի» Ջակոմո Պուչինի)
- Ժորժետտա («Անձրևանոց» Ջակոմո Պուչինի)
- Քույր Անջելիկա («Քույր Անջելիկա» Ջակոմո Պուչինի)
- Ֆլորիա Տոսկա («Տոսկա» Ջակոմո Պուչինի)
- Մանոն Լեսկո («Մանոն Լեսկո» Ջակոմո Պուչինի)
- Վիոլետա («Տրավիատա» Ջուզեպպե Վերդի)
- Նանետտա («Ֆալստաֆ» Ջուզեպպե Վերդի)
- Դեզդեմոնա («Օթելլո» Ջուզեպպե Վերդի)
- Պարտիա սոպրանո («Ռեքվիեմ» Ջուզեպպե Վերդի)
- Միքայելա («Կարմեն» Բիզե)
- Սուզել («Ընկեր Ֆրիցը» Պիետրո Մասկանի)
- Նեդդա («Պայացներ» Ռուջերո Լեոնկավալո)
- Մարգարիտա («Ֆաուստ» Շառլ Գունո)
- Սոֆի («Վերթեր» Ժյուլ Մասնե)
- Կոնսեպսիոն («Իսպանական ժամ» Մորիս Ռավել)
- Պամինա («Կախարդական սրինգ» Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)
- Դոննա Աննա, Ցերլինա («Դոն Ժուան» Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)
- Սյուզաննա, Կոմսուհի Ռոզինա Ալմավիվա («Ֆիգարոյի ամուսնությունը» Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)
- Սելիկա («Աֆրիկուհին» Ջակոմո Մեյերբեր)
- Նորինա («Դոն Պասքուալե» Գաետանո Դոնիցետտի)
- Մադլեն դը Կուանի («Անդրե Շենիե» Ումբերտո Ջորդանո)
- Իշխանուհի Ֆեդորա Ռամազովա («Ֆեդորա» Ումբերտո Ջորդանո)
- Անտոնիա («Հոֆմանի հեքիաթները» Ժակ Օֆենբախ)
- Լեդի Հարրիեթ Դյուրեմ («Մարթա» Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով)
- Տատյանա («Եվգենի Օնեգին» Պյոտր Չայկովսկի)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 The Grove Book of Opera Singers — OUP, 2008. — P. 5. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
- ↑ 3,0 3,1 FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Centenarian Soprano Licia Albanese Dies — NPR, 2014.
- ↑ 6,0 6,1 6,2 Opera singer Licia Albanese dies at 105 — hollywood.com, 2014.
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
- ↑ 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #132197022 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Dizionario d’ortografia e di pronunzia»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-03-ին։ Վերցված է 2017-08-13
- ↑ Licia Albanese, Exalted Soprano, Is Dead at 105 - The New York Times
Գրականություն խմբագրել
- (անգլերեն) George Carpetto. "Licia Albanese". In Italian Americans of the Twentieth Century, ed. George Carpetto and Diane M. Evanac (Tampa, FL: Loggia Press, 1999), pp. 4–5
- (անգլերեն) Marie Di Stefano Miller e Samuel J. Bellardo, "Licia Albanese." In The Italian American Experience: An Encyclopedia, ed. S.J. LaGumina, et al. (New York: Garland, 2000), 10-11.
- Allan Ulrich, Many a tear was shed when soprano Licia Albanese sang. Now she is celebrating her signature work, 'Madama Butterfly', San Francisco Chronicle, 4 ottobre 2004. Accesso 19-08-2006. San Francisco Chronicle
- Articolo, “Licia Albanese,” Opera Italiana. Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese Archived 2007-11-13 at the Wayback Machine.
- Alfredo Vecchio, A Tribute to Mme. Albanese Accesso 19-08-2006.Discorso di Alfredo Vecchio
- Articolo, “La Traviata” Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese Archived 2006-08-24 at the Wayback Machine.
- Dan Davis, “LICIA ALBANESE” (rivista). Accesso 19-08-2006.Articolo su Licia Albanese(չաշխատող հղում)
- “Mayor Giuliani presents Handel Medallion to Licia Albanese and Roberta Peters” (agenzia di stampa), 20 novembre 2000. Accesso 19-08-2006. Comunicato stampa
Արտաքին հղումներ խմբագրել
- The Licia Albanese-Puccini Foundation website Archived 2016-03-08 at the Wayback Machine.
- Recording of "Libiamo ne' lieti calici" from La traviata, Albanese and Jan Peerce, Toscanini conducting. Retrieved August 19, 2006.
- Interview with Licia Albanese by Bruce Duffie, February 26, 1988
- Լիչիա Ալբանեզե Internet Movie Database կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիչիա Ալբանեզե կատեգորիայում։ |