Լին Դուրյան

ֆրանսահայ երգչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լին Դուրյան

Ի ծնե անուն արմտ. հայ.՝ Ժոսլին-Արփինե Տիրատուրեան

Ծնվել է հունիսի 29, 1933 Լիոն

Երկիր Ֆրանսիա

Մահացել է մայիսի 7, 2014 (80 տարեկան) Փարիզ

Մասնագիտություն երգչուհի

Երգչաձայն մեցցո-սոպրանո

Գործիքներ վոկալ

Աշխատավայր Փարիզի ազգային օպերա

Կրթություն Լիոնի շրջանային կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Լիոնի կոնսերվատորիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Փարիզ, «Կոնցեր մյուզիգրեն» խմբի հետ ելույթներ ունեցել Հոլանդիայում, Բելգիայում։

1953 թվականին ընդունվել է Փարիզի Գրանդ օպերայի երգչախումբը։ 1966 թվականին Էբոլիի (Վերդիի «Դոն Կարլոս») դերակատարումով դարձել է նույն թատրոնի մեներգչուհի։

Դերեր խմբագրել

Լավագույն դերերգերից են նաև Կարմենը (Բիզեի «Կարմեն»), Աիդան, Ազուչենան (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»)։ Դուրյանի համերգային ծրագրերում ընդգրկված էին Կոմիտասի, Գ. Սյունու, Ա. Մեսումենցի ն ուրիշ հայ կոմպոզիտորների երգերը։

Հյուրախաղերով եղել է Անգլիայում, Իտալիայում, Արևմտյան Գերմանիայում (ԳՖՀ), Արգենտինայում և այլուր, 1972 թվականին այցելել է Երևան, Օդեսա։

Գրականություն խմբագրել

  • Առաջին ծանոթությունը ֆրանսահայ երգչուհու հետ. Լին Դուրյան։ «Գարուն», 1967, № 3, էջ 88։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Դուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 462