Լինքոլնի լաբորատորիայի փորձարարական կայան
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Լինքոլնի լաբորատորիայի փորձարարական կայան (ՄԱՄ աստղադիտարանի կոդը՝ 704), էլեկրա-օպտիկական փորձարարական գիտական հաստատություն, որը տեղակայված է ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սոկոռո քաղաքի մոտ։
Փորձարարական կայանը շահագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, այստեղ կատարվում է հիմնականում առաջավոր էլեկտրա-օպտիկական հետազոտություններ, դրանց գնահատում և նախագծում։ Կայանը կազմում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տիեզեկարան հսկողության համակարգի բաղկացուցիչ մասը։ Կայանում է իրականացվում նաև ՆԱՍԱ-ի Երկրին մոտեցող աստորոիդների որոնման ծրագրի շրջանակներում Լինքոլնի անվան մերձերկրյա աստերոիդների որոնման լաբորատորիա կամ ԼԻՆԵԱՐ ծրագիրը (անգլ.՝ LINEAR)[1], որի շրջանակներում որոնվում և հետևվում են Երկրին մոտեցով և հավանական վտանգ հանդիսացող աստերոիդներ և գիսաստղեր։
Այս ծրագրի իրականացման ընթացքում են հայտնաբերվել Արեգակնային համակարգի ամենամեծ քանակով փոքր մոլորակներ։ 2018 թվականի դրությամբ Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով ԼԻՆԵԱՐ ծրագրի իրականացման արդյունքում 1997-ից 2012 թվականներին հայտնաբերվել են 149 083 փոքր մոլորակներ։ Հայտնաբերումների քանակով ԼԻՆԵԱՐ ծրագիրը այս պահին ամենահաջողված աստերոիդների որոնման ծրագիրն է աշխարհում[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «MIT Lincoln Laboratory: LINEAR»։ Ll.mit.edu։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-24-ին։ Վերցված է 2014-05-15
- ↑ «Minor Planet Discoverers (by number)»։ Minor Planet Center։ մայիսի 31, 2018։ Վերցված է հուլիսի 2, 2018