Լինուս (Linus, 10, Տոսկանա, Իտալիա - 79, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 64 (կամ 67) թ. առ 76 (կամ 78) թ. սեպտեմբերի 23-ը, Կաթոլիկ եկեղեցին նրան համարում է Պետրոս առաքյալից հետո երկրորդ Հռոմի պապը, Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը։ Հիշատակվում է II դարի եկեղեցական գրող Հիրենեոս Լիոնացու «Աղանդների դեմ» երկում, որտեղ նա նույնացվում է Նոր Կտակարանի Առ Թիմոթեոս երկրորդ թղթում (4։22) հիշատակվող Լինոսի (Ղինոս) հետ («Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը։ Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները»)։

Լինոս
լատին․՝ Linus PP.
 
Մասնագիտություն Christian cleric
Ծնունդ 10
Տոսկանա, Իտալիա
Մահ 79
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար
Մայր Claudia?