Լինեթ Քոուլ-Օ'Նան (անգլ.՝ Lynnette Cole-O'Nan, փետրվարի 9, 1978(1978-02-09)[1], Columbia, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի մոդել, «Միսս ԱՄՆ 2000» գեղեցկության մրցույթի հաղթող։

Լինեթ Քոուլ
Ծնվել էփետրվարի 9, 1978(1978-02-09)[1] (46 տարեկան)
ԾննդավայրColumbia, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիա ակադեմիա
Մասնագիտությունմոդել, հեռուստահաղորդավարուհի և գեղեցկության մրցույթի մասնակից

Կենսագրություն խմբագրել

Մինչ գեղեցկության մրցույթ խմբագրել

Ծագումով Պուերտո Ռիկոյից է[2]։ Տասն ամսականում ապրում էր Գեյլ և Լարի Քոուլների հետ, որոնք որդեգրել էին իրեն և ավագ եղբորը։ Նրանց ընտանիքը տեղափոխվում է մեկ այլ նահանգ, քանի որ օրենքով արգելված էր որդեգրել մեկ այլ ռասայի երեխայի։ Նրան որդեգրած ծնողները նախկինում որդեգրել են ավելի քան 100 երեխա։

Գեղեցկության մրցույթ խմբագրել

Թենեսի նահանգի առաջին ներկայացուցիչն է, որը հաղթել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության ազգային մրցույթում[3]։ Տիտղոսն արժանացել է 21 տարեկանում[2]։

1995 թվականին արժանացավ «Միսս Թենեսի երիտասարդ» տիտղոսին[4]։ «Միսս ԱՄՆ երիտասարդ» գեղեցկության մրցույթում մտավ վեց լավագույնների մեջ և արժանացավ «Միսս ֆոտոգենիկ» տիտղոսի՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։ 1997 թվականին արժանացավ «Miss Teen All American».

«Միսս Թենեսի» և «Միսս ԱՄՆ 2000» գեղեցկության մրցույթներում հաղթելուց հետո երկիրը ներկայացրեց «Միսս Տիեզերք 2000» միջազգային մրցույթում[5]։ Նա ապահովեց իր տեղը և դարձավ հինգ ֆինալիստներից մեկը[6]։

Գեղեցկության մրցույթից հետո խմբագրել

Տիտղոսը հաջորդ հաղթողին փոխանցելուց հետո սկսել է աշխատել որպես հեռուստահաղորդավարուհի ''NBC'', CMT, ''ESPN'', ''MTV'', VH-1 հեռուստաընկերություններում և նկարահանվել «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում։ Իր առաջատար կարիերայի հետ մեկտեղ նա հայտնվել է բազմաթիվ տպագիր գովազդային ընկերություններում և գովազդներում։

«Միսս Թենեսի» գեղեցկության մրցույթի ղեկավար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 (27 February 2000). [1], Fayetteville Observer ("Lynnette Cole says she is half Puerto Rican and half white The 21yearold who was Miss Tennessee won the Miss USA crown on Feb 4")
  3. (1 April 2004). Chattanooga’s Stephanie Culberson Representing Tennessee At Miss USA Արխիվացված 2011-07-08 Wayback Machine, chattanoogan.com ("In 2000, Columbia’s Lynnette Cole was the first from the state to win the coveted title.")
  4. (14 August 1995). TEEN USA CONTESTANTS SERIOUS ABOUT ISSUES, Wichita Eagle ("Miss Tennessee Teen USA - Lynnette Cole")
  5. (4 February 2000). Tennessean Crowned Miss Usa 2000, Kingman Daily Miner (Associated Press)
  6. (13 May 2000). Miss India Wins Miss Universe Pageant, Gainesville Sun (Associated Press)
  7. (10 December 2008). A Gallery of Black Beauty Queens Արխիվացված 2015-01-20 Wayback Machine, PhilStar.com