Լինդլի Մյուրեյ (անգլ.՝ Lindley Murray, մարտի 27, 1745(1745-03-27), Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 16, 1826(1826-02-16), Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի լեզվաբան, փաստաբան։

Լինդլի Մյուրեյ
անգլ.՝ Lindley Murray
Ծնվել էմարտի 27, 1745(1745-03-27)
Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 16, 1826(1826-02-16) (80 տարեկան)
Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, փաստաբան, լեզվաբան և իրավաբան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
 Lindley Murray Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լինդլի Մյուրեյը ծնվել է Փենսիլվանիայում՝ քվակերի ընտանիքում։ Նյու Յորքի խոշոր առևտրականներից մեկի՝ Ռոբերտ Մյուրեյի (1721-1786) 12 երեխաներից ամենաավագն էր։ 1753 թվականին ծնողները տեղափոխվել են Նյու Յորք և Լինդլիին ուսման տվել լավ դպրոցում, որտեղ նա սովորել է «անփութորեն»։ Երբ լրացավ Լինդլիի 14 տարին, նա սկսեց հորն օգնել գրասենյակի գործերում, բայց հակվածություն չուներ առևտրի նկատմամբ, ավելի շատ հետաքրքրվում էր գիտությունմբ և գրականությունմբ։ Ի վերջո Լինդլին տնից փախչում է Նյու Ջերսիի Բերլինգտոն քաղաքի դպրոց-ինտերնատ, որտեղ ուսումնասիրում է ֆրանսերեն։ Հայրը Լինդլիին ինտերնատից հետ է բերում տուն՝ դեռ հույս ունենալով, որ որդին կզբաղվի առևտրով, բայց իր փաստաբանի խորհրդով Լինդլիին ուղարկում է օրենք ուսումնասիրելու[2]։

Ստանալով իրավաբանական կրթություն՝ Լինդլին՝ որպես փաստաբան, պրակտիկան անցկացրել է Նյու Յորքի նահանգում։ 1767 թվականին ամուսնացել է Հաննե Դոբսոնի հետ, բայց երեխաներ չեն ունեցել։ 1770 թվականին Լինդլին մեկնել է Անգլիա, որտեղ ավելի վաղ մեկնել էր հայրը, բայց 1771 թվականին վերադարձել է Նյու Յորք, որտեղ շարունակել է փաստաբանի պրակտիկան։ Անկախության պատերազմի սկսվելուց հետո Մյուրեյը կնոջ հետ հեռացել է Լոնգ Այլենդ, որտեղ մնացել է 4 տարի, զբաղվել ձկնորսությամբ, որսորդությամբ և ծովագնացությամբ։ Անկախության հռչակագրի ընդունումից հետո վերադարձել է Նյու Յորք, որտեղ հաջողությամբ շարունակել է փաստաբանի գործունեությունը, իսկ 1783 թվականին պաշտոնաթող է եղել և բնակություն հաստատել Գուդզոնում[2]։

Հաշվի առնելով վատթարացող առողջությունը՝ Մյուրեյը որոշել է փոխել կլիման, և 1784 թվականին բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում։ Մինչև կյանքի վերջն ապրել է Յորքշիր կոմսության Հոլգեյթ քաղաքում[3]՝ նվիրվելով բուսաբանությանը, աստվածաբանությանն ու լեզվաբանությանը[2]։ Մյուրեյի այգին, ըստ ժամանակակիցների գնահատականի, իր բույսերի բազմազանությամբ գերազանցում է Քյուի թագավորական բուսաբանական այգիներին։

Թոշակառու Մյուրեյի գրած գրքերից հայտնի է 1787 թվականին հրատարակված «Կրոնի իշխանությունը բանականության վրա» (անգլ.՝ The Power of Religion on the Mind) աշխատությունը, որը մինչև 1842 թվականն ունեցել է 20 հրատարակություն և 2 անգամ թարգմանվել է ֆրանսերեն։

Մյուրեյը մեծ ուշադրություն է դարձրել նաև լեզվաբանությանը և 1795 թվականին հրատարակել է իր՝ English Grammar անգլերենի քերականության դասագիրքը։ Դա աշխարհում անգլերենի քերականության առաջին դասագիրքն էր, որը շատ արագ ձեռք է բերել միջազգային ճանաչում և ունեցել ավելի քան 50 հրատարակություն Անգլիայում ու Ամերիկայում։ Երկար ժամանակ English Grammar եղել է անգլիալեզու դպրոցների քերականության դասագիրք։ 1797 թվականին Մյուրեյը հրատարակել է English Exercises անգլերենի քերականության գործնական վարժությունների դասագիրք և A Key առաջադրանքների բանալին, այդ 2 գրքերն էլ մեծ պահանջարկ են ունեցել։ Հետագայում Մյուրեյը գրել է նաև ֆրանսերենի դասագրքեր՝ Lecteur Francais (1802) և Introduction to the Lecteur Francais (1807): Մյուրեյն իր յուրաքանչյուր գրքի հրատարակությունից ստացել է 700 ֆունտ ստերլինգ հոնորար, և այդ ամբողջ գումարը նվիրաբերել բարեգործական նպատակներով։ Մյուրեյի աստվածաբանական աշխատությունների հեղինակային իրավունքները հանձնել է դրանց հրատարակիչներին։ 1796 թվականին, երբ հայտնի մեկենաս Ուիլյամ Տյուկը Նյու Յորքում հիմնել է իր հայտնի հոգեբուժական հիվանդանոցը, Մյուրեյը մեծ ջանքեր է գործադրել այնտեղ հումանիստական բուժման համակարգի արմատավորման համար[2]։

Իր կյանքի վերջին 16 տարվա ընթացքում Մյուրեյը ոչ մի անգամ չի լքել իր տունը, ըստ երևույթին դա պայմանավորված է եղել նրանով, որ տառապում էր լուրջ հիվանդությամբ (պոլիոմիելիտ)։ Նա մահացել է 1826 թվականի հունվարի 16-ին՝ 81 տարեկան հասակում[2]։

Աշխատություններ խմբագրել

  • Extracts from the Writings of Divers Eminent Authors, of Different Religious Denominations; and at Various Periods of Time, Representing the Evils and Perncious Effects of Stage Plays, and Other Vain Amusements. 1787
  • The Power of Religion on the Mind In Retirement, Sickness, and at Death; Exemplified in the Testimonies and Experience of Men Distinguished by Their Greatness, Learning, or Virtue. 1787
  • English Grammar Adapted to the Different Classes of Learners. With an Appendix, Containing Rules and Observations, for Assisting the More Advanced Students to Write with Perspicuity and Accuracy. By Lindley Murray. 1795
  • English Exercises: Adapted to the Grammar Lately Published by L. Murray: Consisting of Exemplifications of the Parts of Speech, Instances of False Orthography, Violations of the Rules of Syntax, Defects in Punctuation, and Violations of the Rules Respecting Perspicuity and Accuracy: Designed for the Benefit of Private Learners, As Well As for the Use of Schools. 1797
  • The Beauties of Prose and Verse Selected from the Most Eminent Authors. 1798
  • The English Reader: or, Pieces in Prose and Poetry, Selected from the Best Writers Designed to Assist Young Persons to Read with Propriety and Effect; to Improve Their Language and Sentiments; and to Inculcate Some of the Most Important Principles of Piety and Virtue. : With a Few Preliminary Observations on the Principles of Good Reading. 1799
  • Sequel to The English Reader Or, Elegant Selections in Prose and Poetry. Designed to Improve the Highest Class of Learners in Reading; … By Lindley Murray. 1800

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Lyda Fens-de Zeeuw (2011). Lindley Murray (1745—1826), Quaker and Grammarian. Utrecht: Lot Dissertation Series.
  • «Murray, Lindley.» American Authors 1600—1900. The H. W. Wilson Company, New York, 1938
  • Smith, Charlotte Fell Murray, Lindley // Lee, Sidney. Dictionary of National Biography. — London: Smith, Elder & Co., 1894.
  • worldcat.org
  • Pennsylvania Historical Markers site(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդլի Մյուրեյ» հոդվածին։