Լիճքվազ, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում։ Գտնվում է շջրանի կենտրոնական մասում, Վարդանիձոր գյուղի մոտակայքում, ալիքավորված հարթավայրում։

Գյուղ
Լիճքվազ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՄեղրի
Այլ անվանումներԼեշկվազ, Լեշկված, Լիշկ, Լիշկվազ, Լիշք, Վերին Լեհվազ
Բնակչություն247 մարդ (1970)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Լիշկ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Ունի առողջարար կլիմա։

Պատմություն

խմբագրել

Վերջին տասնամյականերում դադարել է պաշտոնական բնակավայր լինելուց և ներկայումս ծառայում է որպես ամառանոց հիմնականում Մեղրի քաղաքի բանվոր ծառայողների համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 587

Արտաքին հղումներ

խմբագրել