Լիլյա Բուջուրովա
Լիլյա Ռուստեմովնա Բուջուրովա (ուկրաիներեն՝ Ліля Рустемівна Буджурова, նոյեմբերի 1, 1958, Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղրիմի թաթար բանաստեղծուհի և լրագրող։
Լիլյա Բուջուրովա ուկրաիներեն՝ Ліля Буджурова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1958 (64 տարեկան) |
Ծննդավայր | Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և բանաստեղծուհի |
Ազգություն | Ղրիմի թաթար |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Տաշքենդի Նիզամիի անվան պետական մանկավարժական համալսարան |
Աշխատավայր | Տաշքենդի Նիզամիի անվան պետական մանկավարժական համալսարան, Perviy Krymskiy?, ՍՏԲ, Ֆրանսպրես, ATR? և Supreme Council of Crimea? |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Լիլյա Բուջուրովան ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 1-ին Ուզբեկստանի Անգրեն քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Տաշքենդի մարզային պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը[2]։ 1989 թվականին Լիլյա Բուջուրովան տպագրել է իր առաջին ժողովածուն՝ «Չգնված տոմս» (ինքնահրատարակության, ռուս.՝ самиздат), ապա «Երբ մենք կվերադառնանք» ժողովածուն։ 1989 թվականին վերադարձել է Ղրիմ։ 1991 թվականից մինչև 1997 թվականը Լիլյա Բոջուրովան աշխատել է Ղրիմի թաթարների «Ավդե» թերթում որպես գլխավոր խմբագիր, որտեղից, ըստ իր խոսքերի, հեռացվել է աշխատանքից Մուստաֆա Ջեմիլևին քննադատելու համար[3]։
1994 թվականից Լիլյա Բուջուրովան ATR հեռուստաալիքով վարել է «Անա յուրտ» (Մայր հայրենիք) և «Ոչ անվտանգ գոտի» հաղորդումները (ալիքի ղեկավարի պաշտոնը թողել է նրա փակվելուց հետո՝ 2015 թվականի ապրիլի 1-ին)[4]։ 2004 թվականից մինչև 2014 թվականը Լիլյա Բուջուրովան եղել է «Первая Крымская» թերթի գլխավոր խմբագիր[5], «СТБ» ալիքի և «France Press» գործակալության թղթակից, ինչպես նաև «Ղրիմ» հեռուստառադիոընկերության (ГТРК «Крым») խմբագիր։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Українська правда» ինտերնետ-թերթում։ 1997 թվականին Լիլյա Բուջուրովան դարձել է Ազատ լրագրողների Ղրիմի միության նախագահ։ Տաղանդների «Tatlı ses» ամենամյա մանկական մրցույթի կազմակերպիչներից մեկն է[6]։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
1991 թվականին Լիլյա Բուջուրովան ընտրվել է Ղրիմի թաթարների II Կուրուլտայի պատվիրակ։ Երկու անգամ ընտրվել է Ղրիմի թաթարներ Մեջլիսի պատգամավոր (անդամ է եղել 1991 թվականից մինչև 1997 թվականը), 1994 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ ATR հեռուստաալիքի սեփականատեր Լենուր Իսլյամովի՝ Ղրիմի Հանրապետության իշխանությունների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով լքել է ալիքի ղեկավարի պաշտոնը[7]։ 2015 թվականի նոյեմբերի 2-ին Լիլյա Բուջուրովան հայտնել է, որ իր տանը կատարվել է խուզարկություն՝ կապված Իսլյամովի դեմ հարուցված քրեական գործի հետ[8]։
ՊարգևներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://zachestnyibiznes.ru/fl/910216646905
- ↑ ЛИЛЯ БУДЖУРОВА: «КАЖДЫЙ ИЗ НАС ОДНАЖДЫ СПРАШИВАЕТ СЕБЯ, КТО Я: ЖУРНАЛИСТ ИЛИ ЧЕЛОВЕК ИЗ ОБСЛУГИ?» (ռուս.)
- ↑ Лиля Буджурова: Правда стоит сломанных рук (ռուս.)
- ↑ Лиля Буджурова: Наш народ пережил Сталина. И нынешние проблемы переживет (ռուս.)
- ↑ Известные люди юга России Archived 2019-09-17 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Публикация этих фото — самый сильный ход пресс-службы Совмина Республики Крым со времён начала «Светопредставления» Archived 2017-09-26 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Ленур Ислямов: Если так мы будем возвращать Крым, то завтра и Львов потеряем (ռուս.)
- ↑ Лиля Буджурова: не пугайте автоматами мою семью и мой народ (ռուս.)
- ↑ Указ Президента України від 30 листопада 2005 року № 1677/2005 «Про відзначення державними нагородами України з нагоди річниці підтвердження всеукраїнським референдумом Акта проголошення незалежності України 1 грудня 1991 року» (ուկր.)
- ↑ Указ Президента України від 5 червня 2015 року № 313/2015 «Про відзначення державними нагородами України з нагоди Дня журналіста» (ուկր.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Лиля Буджурова (Слезы народа) (ռուս.)
- Кримология Archived 2022-04-15 at the Wayback Machine. (ռուս.)