Լիլիթ Հարոյան (դերասանուհի)

Լիլիթ Հարոյան (ապրիլի 12, 1990 թվական, Երևան, ՀԽՍՀ), դերասանուհի[1][2], հաղորդավարուհի, հոգեբան, յոգայի միջազգային ուսուցիչ[3][4]։

Լիլիթ Հարոյան
Ծնվել էապրիլի 12, 1990(1990-04-12) (34 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունԴերասան
ԺանրերԿատակերգություն,
Ընտրանի"Ֆուլ հաուս (սիթքոմ)",
"Քավարան (հեռուստասերիալ)",
"Ֆեյք պապա (սիթքոմ)"

Կենսագրություն խմբագրել

Լիլիթ Հարոյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 12-ին (իրականում՝ ապրիլի 11-ին՝ ժամը 23։42) Երևան քաղաքում, մտավորականների ընտանիքում[5]։

Կրթություն խմբագրել

Սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում։

2007-2012 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատում։

2012 թվականից ուսումը շարունակել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, որն ավարտել է 2014 թվականին՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։

Մասնակցել, վերապատրաստվել և մասնագիտական դասընթացներ է անցել հոգեբանության մի շարք գործնական բնագավառներում («Հոգեդինամիկ հոգեթերապիայի յունգյան և ֆրոյդյան մոդելներ», «Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում», «Մետամոդել և Խարսխման տեխնիկա» և այլն)։

2008-2010 թվականներին՝ համալսարանական կրթությանը զուգահեռ, սովորել և ավարտել է ՀՀ Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժինը։

Ընդհանուր անգլերենի ինտենսիվ կուրսեր է անցել Լոնդոնի Excel դպրոցում (2010 թվական), ինչպես նաև Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի EF լեզուների միջազգային դպրոցում (2011 թվական

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Յոգա խմբագրել

Լիլիթ Հարոյանը յոգայով սկսել է զբաղվել 2012 թվականից՝ հաճախելով «Լույս» յոգա ստուդիա։ Ուսմանը զուգընթաց նույն ստուդիայում աշխատել է որպես յոգայի ուսուցիչ[6]։ Աշխատանքին զուգահեռ անցել է յոգայի տարբեր թրեյնինգներ և վերապատրաստումներ[7]։ Յոգայի միջազգային ուսուցչի որակավորմանն ու աստիճանի է հասել 2015 թվականին՝ ուսանելով Յոգայի հայկական ֆեդերացիայի և Հնդկաստանում Քաշմիր շաիվիզմի յոգայի դպրոցում (ուսուցիչ՝ Ամիտ Ռաինա (Amit Raina):

Հոգեբան խմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո՝ 2015 թվականին, ստեղծել է «Աուրա» հոգեբանական կենտրոնը[8][9], որն առաջարկում է հոգեբանական մի շարք ծառայություններ և թրեյնինգներ[10]։

Հաղորդավարուհի խմբագրել

Որպես հաղորդավարուհի՝ Լիլիթ Հարոյանը հանդես է եկել 2011 թվական՝ վարելով «Արմենիա հեռուստաընկերություն» «Բարի լույս, հայեր» հաղորդաշարը։

2017 թվականին «Ա-ԹիՎի հեռուստաընկերություն» վարել է «I Առավոտ» հեռուստահաղորդումը։

2021 թվականի մարտի 1-ից «Արմենիա հեռուստաընկերություն» վարում է «Բարի լույս» հաղորդաշարի «Յոգա» էջը։

Դերասանուհի խմբագրել

Լիլիթ Հարոյանը դերասանական կարիերան սկսել է 2015 թվականին՝ նկարահանվելով «Ֆուլ հաուս» հումորային սիթքոմի երկրորդ եթերաշրջանում (Եվայի դերում)[11][12]։

2016-2017 թվականներին նկարահանվել է «Չեյնջ» հեռուստասերիալում՝ Ֆլորայի դերում[13][14][15]։

2017 թվականին դերասաուհին հանդես է եկել «Քավարան» հեռուստասերիալում՝ Կատերինայի դերում։

2021 թվականին նկարահանվել է նաև «Ֆեյք պապա» սիթքոմում՝ հանդես գալով յոգայի ուսուցչի դերում[16]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կան մարդիկ, ում նայում ու միանգամից զգում ես, միանգամից սիրում․ Լիլիթ Հարոյան
  2. Ինչ լուսանկարներ է հրապարակում դերասանուհի Լիլիթ Հարոյանը
  3. 10 ԱՄԵՆԱՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ (PHOTO)
  4. «ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ (ՖՈՏՈ)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  5. Լիլիթ Հարոյանի ընտանիքը
  6. Յոգայի ուսուցիչ Լիլիթ Հարոյան
  7. ««Այդ մեկ օրն իմ կյանքում շատ բան փոխեց». Լիլիթ Հարոյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Աուրա» հոգեբանական կենտրոն
  9. «Աուրա» կենտրոն
  10. Լիլիթ Հարոյան․ պրոֆեսիոնալ հոգեբանական խորհրդատվություն
  11. Լիլիթ Հարոյան. «Մութ ու ցուրտ տարիներին աղքատ պայմաններում եմ մեծացել ու հասկացել, որ երջանկությունը փողի մեջ չէ»
  12. Slaq.am. «Ֆուլ հաուսի» նոր գեղեցկուհին. Լիլիթ Հարոյան (տեսանյութ)
  13. Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ. Լիլիթ Հարոյան
  14. Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը. Լիլիթ Հարոյան
  15. Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ. Լիլիթ Հարոյան
  16. Լիլիթ Հարոյանի հետաձգված հարսանիքն ու դերը «Ֆեյք պապա» սիթքոմում

Արտաքին հղումներ խմբագրել