Լիլիթ Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լիլիթ Զաքարյան (հուլիսի 27, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։
Լիլիթ Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1986 (37 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2008) |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 2008 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, 2010 թվականին՝ կոնսերվատորիայի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը[1]։ Հանդես է եկել Ղազախստանի և Կիսլովոդսկի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հետ։ 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, 2008 թվականից՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 2010 թվականից որպես ասիստենտ աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ս. Զաքարյանի դասարանում։
Մրցանակներ խմբագրել
- Դ. Շոստակովիչի անվան համառուսական մրցույթի դափնեկիր, 1996
- Շոպենի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ, 1997, Հարավսլավիա
- «Grand Concours International de Piano» 1-ին մրցանակ, 1998, Ֆրանսիա
- «Ժառանգություն» Համահայկական միջազգային մրցույթի դափնեկիր, 2000
- Դելֆյան խաղերի դափնեկիր, 2005, Ուկրաինա
- Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ, 2007, Հայաստան
- Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ, 2011[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «AV Production - Լիլիթ Զաքարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-05-ին։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 27
- ↑ Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին