Լիթուրգիական դրամա, միջնադարյան կրոնական արարողություն՝ դրամատիկական ներկայացման ձևով, որ կազմել է Ծննդյան և Զատկական ծիսակարգի (լիթուրգիայի) մաս՝ Նոր կտակարանից առնված համապատասխան թեմաներով («Դանելիա», «Հիմար և իմաստուն կույսեր», «Ոտնլվա», «խավարման գիշեր», «Վերջին դատաստան» և այլն)։ Լիթուրական դրամայի որոշ թեմաներ բեմականորեն կանոնացվել են վաղ քրիստոնեական դարերում, ասորական եկեղեցում (4-րդ դար). այնուհետև ընդունվել են մյուս արևելյան (մասնավորապես՝ հայկական) եկեղեցիներում։ Այս ծիսակարգը թատերայնորեն մշակվել ու հարստացել է արևմտաեվրոպական կաթոլիկական եկեղեցում (9-13-րդ դդ.) և հետագայում հիմք դարձել միստերիալ թատրոնի (տես Միստերիա) համար։ Արևմուտքում Լիթուրական դրաման ցույց է տվել աշխարհիկացման միտումներ, ներառել է ժողովրդական թատերական ներկայացման որոշ տարրեր։ Հայ իրականության մեջ Լիթուրգիական դրաման պահպանվել է ավանդական տեսքով, գրեթե չեն խախտվել կանոնացված տեքստը և մեկընդմիշտ հաստատված բեմավիճակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 614