Լիզա Ալբորգետտի
Լիզա Ալբորգետտի (իտալերեն՝ Lisa Alborghetti, հունիսի 19, 1993[1], Ալցանո Լոմբարդո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, Միլանի «Ինտեր» ակումբի կանանց թիմի կիսապաշտպան և ավագ[2]։ Ընդգրկվել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1993[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալցանո Լոմբարդո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 171 սանտիմետր | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերաԽմբագրել
Ալբորգետտին 15 տարեկանից խաղացել է «Բրեշիա» ակումբի կանանց թիմում, որն այն ժամանակ հանդես էր գալիս [[Իտալիայի ֆուտբոլի երկրորդ խմբի(Serie B) առաջնությունում։ Հաջորդ՝ 2009–10 մրցաշրջանում նաև Լիզայի ջանքերով թիմը իրավունք է նվաճել հանդես գալու կանանց բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ Ալբորգետին դարձել է «Բրեշիա»-ի առաջին գոլի հեղինակ[3]։ Այդ թիմի կազմում նա խաղացել է ութ տարի, մասնակցել շուրջ 200 հանդիպումների, դարձել Իտալիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր ու նույնքան էլ սուպերգավաթակիր։ 2016 թվականի հունիսի 30-ին հայտարարվել է, որ Լիզա Ալբորգետտին տեղափոխվում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ապոլլոն» թիմ[3][4]։
2017 թվականի փետրվարին նա վերադարել է Իտալիա, նախ հանդես եկել Ատալանտայի «Մոձանիկա»-ում[5], որի կազմում խաղացել է մեկ մրցաշրջան[6], ապա՝ 2018–19 մրցաշրջանում տեղափոխվել Միլանի «Ինտեր» ակումբի նոր կազմավորված կանանց թիմ։
Միջազգային կարիերաԽմբագրել
Ալբորգետտին խաղացել է Իտալիայի մինչև 17 տարեկան աղջիկների[7], այնուհետև՝ մինչև 19 տարեկանների հավաքականում, որի կազմում հանդես գալով՝ մեկական գոլ է խփել Ռուսաստանի և Բելգիայի թիմերին[8]։ Իսկ Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2013 թվականի մարտի 8-ին՝ մասնակցելով Նոր Զելանդիայի թիմի դեմ մրցախաղին[7]։
Մարզական նվաճումներԽմբագրել
- Բրեշիա թիմի կազմում
- Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2014, 2016
- Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2012, 2015, 2016
- Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2014, 2015, 2016
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Profile»։ soccerway։ Վերցված է 14 October 2016
- ↑ 3,0 3,1 «Alborghetti to Apollon»։ Brescia Calcio Femminile (Italian)։ 30 June 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-20-ին։ Վերցված է 14 October 2016
- ↑ Profile Archived 2012-05-09 at the Wayback Machine. in Brescia's website
- ↑ https://www.asdmozzanica.eu/news/news-serie-a/1665-lisa-alborghetti-nel-centrocampo-del-mozzanica.html(չաշխատող հղում)
- ↑ «Lisa Alborghetti: "Mozzanica, un progetto in cui credo"»։ 2 September 2017
- ↑ 7,0 7,1 «Lisa Alborghetti - Convocazioni e presenze in campo»։ FIGC (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-19-ին։ Վերցված է 14 October 2016
- ↑ Seven-goal Bjånesøy takes scoring prize UEFA.com