Լիդիա Վելեժևա

ռուս դերասանուհի, քաղաքական-հասարակական գործիչ

Լիդիա Լեոնիդովնա Վելեժևա (ռուս.՝ Ли́дия Леони́довна Ве́лежева, հոկտեմբերի 2, 1966(1966-10-02)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ու ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, քաղաքական-հասարակական գործիչ։ ՌԴ վաստակավոր արտիստ (2010)[2], Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի վաստակավոր արտիստ[3], «Միասնական Ռուսաստան» քաղկուսակցության գերագույն խորհրդի անդամ (2012 թվականի մայիսի 26-ից)[4][5], ՌԴ 5-րդ գումարման հասարակական պալատի անդամ (2014 թվականի փետրվարի 18-ից)[6]։

Լիդիա Վելեժևա
ռուս.՝ Ли́дия Леони́довна Ве́лежева
Ծնվել էհոկտեմբերի 2, 1966(1966-10-02)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և հեռուստահաղորդավարուհի
Ամուսին(ներ)Ալեքսեյ Գուսկով
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան
և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Վելեժևան ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 2-ին Կիևում, երկվորյակ քրոջ՝ Իրինայի լույս աշխարհ գալուց 5 րոպե հետո[7]։

Աղջիկների ծնվելուց հետո ծնողները բաժանվում են։ Մայրը՝ Լյուբով Վելեժևան, աշխատում էր ծխախոտի ֆաբրիկայում, որտեղ աշխատում էին երեք հերթափոխով։ Նրա համար դժվար էր միայնակ դաստիարակել դուստրերին, այդ պատճառով նրանց ուղարկել էր չինարենի խորացված ուսուցմամբ հանրակրթական գիշերօթիկ դպրոց, որտեղ բացի հիմնական ուսումից աշակերտները հնարավորություն ունեին հաճախել տարբեր սպորտային և թեմատիկ խմբակների։ Տարբեր ժամանակներում Լիդան զբաղվել է հանդբոլով, գեղասահքով, ժողովրդական պարերով, սովորել է նվագել կիթառ և դաշնամուր, մասնակցել է բոլոր դպրոցական համերգներին, ասմունքել է և երազել դառնալ դերասանուհի։ Ամենաերկարատև դրամատիկական խմբակում սովորելն էր, որտեղ բեմադրվում էին ուկրաինական պիեսներ։ Լիդիայի և քրոջ վեցերորդ դասարանն ավարտելուց հետո նրանց մայրն ամուսնացավ թոշակի անցած գնդապետի հետ։ Խորթ հայրը՝ Վլադիմիրը, աղջիկների փոխարինեց իրենց հորը, առաջարկեց վերջիններիս վերցնել գիշերօթիկ դպրոցից, սակայն նրանք հրաժարվեցին, քանի որ նրանց շատ էր դուր գալիս այդ դպրոցում ապրելն ու սովորելը[7][8]։

13 տարեկան հասակում Լիդիան ինքնուրույն գնաց Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա, ուր տարավ երեխա դերասանների քարտադարանի համար իր լուսանկարը։ Շուտով նրան հաստատում են ռեժիսոր Ռադոմիր Վասիլևսկու խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմի (Սպասում) գլխավոր դերերից մեկում (Վարկա), որը նկարահանվեց 1981 թվականին Օդեսայի կինոստուդիայում[9]։ Այդ ֆիլմում նկարահանվող դերասան Յուրի Կատին-Յարցևը, գնահատելով Լիդիայի կատարած աշխատանքը ֆիլմում, վերջինիս խորհուրդ տվեց միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնել Մոսկվա և ընդունվել թատերական ուսումնարան։ Սակայն, գիշերօթիկ դպրոցն ավարտելու տարին սկսնակ դերասանուհին չհամարձակվեց մեկնել մայրաքաղաք։ Նա փորձեց ընդունվել Կիևի Ի․ Կարպենկո-Կարիի անվան թատերական ինստիտուտ, սակայն անհաջող։ Հաջորդ տարի՝ 1984 թվականին, այդուհանդերձ հետևելով Կատին-Յարցևի խորհրդին՝ որոշեց մեկնել Մոսկվա, որտեղ առաջին անգամից ընդունվեց Բորիս Շչուկինի անվան ուսումնարան[7]։

1988 թվականին Լիդիա Վելեժևան ավարտեց Բ․ Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ալլա Կազանսկայայի դերասանական դասարանը)[10]։ Նույն թվականին ընդունվում է Ե․ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատում է մինչ այսօր[3]։

2003 թվականի փետրվարին ընդգրկվել է «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության շարքերում[11]։

2005 թվականի հունիսի 28-ին ստորագրել է «Իզվեստիե» թերթում հրապարակված նամակը՝ ի աջակցություն «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավարների դատավճռին[12]։

2010 թվականի փետրվարի 15-ին «արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» Լիդիա Վելեժևային շնորհել է «ՌԴ վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը[2]։

2012 թվականի փետրվարի 6-ին Լիդիա Վելեժևան 2012 թվականի մարտին կայացած ՌԴ նախագահի ընտրություններում դարձավ Վլադիմիր Պուտինի վստահված անձը[13][14]։ 2012 թվականի մայիսի 26-ին մտավ «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության Գերագույն խորհրդի կազմի մեջ, որին անդամագրված է 170 մարդ[4][5]։

2012 թվականի նոյեմբերի 26-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով վարել է «Գործ Х․ հետաքննությունը շարունակվում է» առեղծվածային թոք շոուն[15]։

2014 թվականի փետրվարի 18-ից՝ ՌԴ 5-րդ գումարման հասարակական պալատի անդամ[6]։

Անձնական կյանք խմբագրել

Ստեղծագործական կյանք խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
Միխայիլ Բուլգակով Գարի Չեռնյախովսկի Զորկինի բնակարանը Մանյուշկա
Կառլո Գոցցի Եվգենի Վախթանգով Արքայադուստր Տուրանդոտ Ադելմա
Ալեքսանդր Օստրովսկի Պյոտր Ֆոմենկո Անմեղ մեղավորները Լյուբով Օտրադինա
Վյաչեսլավ Շալևիչ

Միխայիլ Վորոնցով

Վյաչեսլավ Շալևիչ

Ալեքսանդր Գորբան

Ալի Բաբան և քառասուն ավազակները Շահրեզադա
Էդուարդո դե Ֆիլիպո Արկադի Կաց Գլանագլխարկ Ռիտա
Ուիլյամ Շեքսպիր Եվգենի Մարչելլի Օթելլո Էմիլիա
Ֆլորիմոն Էրվե Վլադիմիր Իվանով Մադմուազել Նիտուշ Կորին
Ֆեոդոր Դոստոևսկի Վլադիմիր Իվանով Քեռու երազը Աննա Անտիպովա
Մառլեն Դիտրիխի երգերի

հիման վրա

Անժելիկա Խոլինա Կանանց ափը Bitte geh nicht fort
Միխայիլ Լերմոնտով Ռիմաս Տումինաս Դիմակահանդես բարոնուհի Շտրալ
Մաքսիմ Գորկու «Զիկովները»

պիեսի հիման վրա

Վլադիմիր Իվանով Մարդիկ ինչպես մարդիկ Սոֆյա[22]
Բերտոլդ Բրեխտի, Իվան Բունինի,

Ֆեոդոր Դոստոևսկու, Ֆրիդրիխ Դյուրենմաթի,

Արթուր Միլլերի, Ալեքսանդր Պուշկինի, Էդուարդո դե Ֆիլիպոյի,

Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա

Նավակայան Նադեժդա
Ժան Պուարե Վլադիմիր Իվանով Ծուղակ ամուսնու վրա Սոֆի

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1981 Սպասում Վարկա
1983 Երեկոները Դիկանկայի մոտ գտնվող խուտորում դրվագ
1987 Պետական սահման։ 6-րդ ֆիլմ։ Հաղթանակի շեմին Քրիստինա
1987 Աղջիկը «Սոգդիանայից» դրվագ
1989 Կապույտ երկնքի տակ դրվագ
1990 Զմայլված օտարականը Գրուշա
1991 Veniks. Половые щётки Սյաո-Մյաո
1991 Մոսկովյան սեր Կատյա
1991 Умирать не страшно Վարվառա
1991 Яр Օլիմպիադա
1991 Գայլխեղդ ադմինիստրատոր
1992 Ռիսկ առանց պայմանագրի Քարիմի ընկերուհի
1994 Բուդուլայը, որին չէին սպասում Նաստյա
1996 Ելակ Կատյա
1998 Դասականը Լիլյա
1999-2000 Պարզ ճշմարտություններ Տատյանա Տիխոմիրովա
2001 Կատարյալ զույգ մաքսատան աշխատակից
2001-2002 Անբանները Իրինա
2001 Գողը Գալինա Կոստելակի
2002 Գործը վարում են գիտակները։ Գործ №23 «Միջնորդ դատավորը» Կիտաևա
2002 Գործը վարում են գիտակները։ Գործ №23 «Մի փութ ոսկի» Կիտաևա
2002 Գողը-2։ Վարձով երջանկությունը Գալինա Կոստելակի
2003 Ապուշը Նաստասյա Ֆիլիպովնա
2003 Սառցե սերը կամ երազը ձմեռային գիշերը Քսենյա Զադորոժնայա
2004 Նեղ կամուրջ Լիլյա
2005 Մահացու ուժ 6 Մարիա Ռոդիոնովա
2005 Երալաշ (թողարկում № 185 «Փերու նվերը») ուսուցչուհի
2006 Ռուսական փող Գլաֆիրա Ալեքսեևնա
2007 Հայրը Կիրա
2007 Մեղք Վերա Սինցովա
2008 Երաժշտության ուսուցիչը Ալիսա
2009 Սեր-գազար 2 Ելիզավետա Լևիցկայա
2010 Ավագ կինը Օկսանա
2011 Փամփլիկ Լյուսյան Մարիա Վլասովա
2011 Բացահայտումներ գիշերօթիկ դպրոցի տնօրեն
2012 Օգոստոսի 8 Ազա
2014 Մասուրի բույրը Լյուդմիլա Նովիկովա
2015 Լուսինը Եկատերինա Պանինա
2016 Բարակ սառույց Վալերիա Պետրովնա
2018 Փոքրիկ կեչին Նադեժդա Սվետլովա
2018 Ալեքսանդր Խրիստոֆորովի հավերժական կյանքը Խրիստոֆորովի նախկին կին

Հնչյունավորում խմբագրել

Տարի Ֆիլմ Ձայն
1996 Առավելագույն ռիսկ Ալեքս Մինետտի
2002 Անբանները Լիզա Արսենևա/Օլգա Սումսկայա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հաղորդում Հեռուստաընկերություն
2012 Գործ Х․ հետաքննությունը շարունակվում է Ռոսիա 1[15]

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2010 - ՌԴ վաստակավոր արտիստի կոչում՝ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[2]։
  • 2017 - Բարեկամության շքանշան՝ հայրենական մշակույթի և արվեստի, զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած վաստակի, բազմամյա արգասաբեր գործունեության համար[23]։
  • Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի վաստակավոր արտիստ պատվավոր կոչում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Указ Президента Российской Федерации Д. А. Медведева № 188 от 15 февраля 2010 года «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  3. 3,0 3,1 3,2 Лидия Вележева. — Краткая биография, роли в театре, другие театральные работы, фильмография, литературно-поэтические записи, радиоспектакли, пресса. Официальный сайт Государственного академического театра имени Е. Б. Вахтангова // vakhtangov.ru
  4. 4,0 4,1 Вележева Лидия Леонидовна. Актриса Театра имени Евгения Вахтангова, член Общественной палаты Российской Федерации. — Краткая биография. Արխիվացված 2018-12-18 Wayback Machine Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru
  5. 5,0 5,1 XIII Съезд утвердил состав Генерального совета «Единой России». Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru (26 мая 2012 года)
  6. 6,0 6,1 «Указ Президента Российской Федерации В. В. Путина № 85 от 18 февраля 2014 года «Об утверждении членов Общественной палаты Российской Федерации»» (ռուսերեն). Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru. 18 февраля 2014 года. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Лидия Леонидовна Вележева, актриса, телеведущая. Биография. // 7days.ru
  8. Татьяна Секридова. «Лидия Вележева — сильная, но ранимая». — Интервью актрисы накануне премьеры многосерийной экранизации романа Достоевского «Идиот», состоявшейся 12 мая 2003 года. Արխիվացված 2016-12-20 Wayback Machine Сетевое издание «Государственный интернет-канал „Россия“» // russia.tv
  9. Ведущий: Михаил Зеленский. ВИДЕО. Программа «Прямой эфир. Знаки судьбы: дело Лидии Вележевой». Выпуск от 2 марта 2013 года. Արխիվացված 2018-04-10 Wayback Machine Телеканал «Ռոսիա 1» // russia.tv
  10. Архив. Галерея выпускников. 1980-е годы. — 1988 год, художественный руководитель курса А. А. Казанская. Արխիվացված 2019-03-22 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Бориса Щукина // htvs.ru
  11. Деятели культуры пополнили ряды «Единой России». Газета «Коммерсантъ» // kommersant.ru (6 февраля 2003 года)
  12. Деятели культуры против «нездоровых тенденций» в связи с делом «ЮКОСа». — Справка. Текст обращения. Интернет-издание «Грани.ру» // grani.ru (28 июня 2005 года)
  13. Проект. Доверенные лица Владимира Путина. Արխիվացված 2017-09-12 Wayback Machine Сайт доверенных лиц Президента Российской Федерации Владимира Путина // доверенныелица.рф
  14. Доверенными лицами Путина стали 499 человек — спортсмены, деятели культуры и искусства, науки. Официальный сайт российской политической партии «Единая Россия» // er.ru (6 февраля 2012 года)
  15. 15,0 15,1 Ток-шоу «Дело Х. Следствие продолжается» (2012 год). Ведущая: Лидия Вележева. — О проекте. Непредвзятое расследование необъяснимого. Все выпуски передачи (ВИДЕО). Արխիվացված 2016-12-01 Wayback Machine Сетевое издание «Государственный интернет-канал „Ռոսիա 1“» // russia.tv
  16. 16,0 16,1 16,2 Елена Фомина. Алексей Гуськов расстраивает Лидию Вележеву подарками. Արխիվացված 2019-02-08 Wayback Machine «Теленеделя» // tele.ru (15 февраля 2012 года)
  17. 17,0 17,1 Труппа. Гуськов Владимир Алексеевич. Краткая биография. Роли в спектаклях текущего репертуара. Официальный сайт Московского академического театра имени Владимира Маяковского // mayakovsky.ru
  18. Архив картотеки выпускных курсов (2006—2013) — Выпуск 2009 года, курс Г. П. Сазоновой. Արխիվացված 2016-12-01 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Бориса Щукина // htvs.ru
  19. Марина Райкина. Итоги театрального сезона: «МК» объявляет лауреатов своей премии. — Театральный сезон 2014/2015. Газета «Московский комсомолец» // mk.ru (22 июля 2015 года)
  20. Поздравляем! 18 марта 2016 года у артиста нашего театра Владимира Гуськова родилась дочь Стефания. Официальный сайт Московского академического театра имени Владимира Маяковского // mayakovsky.ru (23 марта 2016 года)
  21. У Алексея Гуськова и Лидии Вележевой родилась внучка. // 7days.ru (28 марта 2016 года)
  22. Актриса Лидия Вележева отметит юбилей на сцене театра Вахтангова. — Заслуженная артистка России сыграет одну из главных ролей в спектакле «Люди как люди» по пьесе Максима Горького «Зыковы». Информационное агентство России «ТАСС» // tass.ru (2 октября 2016 года)
  23. Указ Президента Российской Федерации В. В. Путина от 27 июня 2017 года № 288 «О награждении государственными наградами Российской Федерации». // publication.pravo.gov.ru

Արտաքին հղումներ խմբագրել