Լիդիա Կուլիկովսկի (ռումիներեն՝ Lidia Kulikovski, մարտի 8, 1951(1951-03-08), Nicoreni, Drochia District), խորհրդային ժամանակաշրջանի և մոլդովացի գրադարանավար և մատենագետ։

Լիդիա Կուլիկովսկի
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1951(1951-03-08) (73 տարեկան)
ԾննդավայրNicoreni, Drochia District
Քաղաքացիություն Մոլդովա
ԿրթությունՄոլդովայի պետական համալսարան (1973)
Մասնագիտությունգրադարանավար
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային փառք» շքանշան
 Lidia Kulikovski Վիքիպահեստում

Շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ, ղեկավարել է մոլդովացի գրողների, նկարիչների և գիտնականների մասին 25 գրքերի հրատարակումը[1]։ Մոլդովական ԽՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1951 թվականի մարտի 8-ին Մոլդովական ԽՍՀ-ի Դրոկիևվյան շրջանի Նիկորեն գյուղում։

1973 թվականին ավարտել է Քիշնևի համալսարանի (այժմ Մոլդովայի պետական համալսարան) բանասիրության ֆակուլտետը (գրադարանային բաժինը)։ 2003 թվականին ստացել է մանակավարժական գիտությունների դոկտորի աստիճան, պաշտպանելով թեկնածուականը «Անհաջող վիճակում գտնվող մարդկանց համար գրադարանային սպասարկման էվոլյուցիան, ժողովրդավարացված համայնքի պայմաններում» (ռումիներեն՝ „Evoluția serviciilor de bibliotecă pentru persoanele dezavantajate în contextul democratizării societății”) թեմայով։

Համալասարանն ավարտելուց հետո աշխատել է Քիշնևի քաղաքային գրադարանի մասնաճյուղում, ավելի ուշ ղեկավարել է այն։ 1978-1982 թվականներին Լիդիա Կուլիկովսկին գլխավորել է Կենտրոնացված գրադարանային համակարգը Կահուլ քաղաքում։ 1983-1989 թվականներին ղեկավարել է «Achiziție și completare» ծառայությունը, որից հետո վերադարձել է հանրապետության մայրաքաղաք և դարձել է Հաշդեուի քաղաքային գրադարանի տնօրենը, այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2013 թվականը։ Որպես Հաշդեուի գրադարանի ղեկավար, ընդլայնել է գրադարանի ցանցը․ ներգրավել է ռումինացի մասնագետների Քիշնևում ինը օժանդակ գրադարանների բացման օգնության համար, որոնք հիմնականում ռումինական գրականություն էին պարունակում․ իրագործել է էթնիկ մեծամասնության ծրագիրը, որը հանգեցրել է ռուսական, ուկրաինական, լեհական, բուլղարական, հրեական և գագաուզական գրականությամբ գրադարանների մասնաճյուղերի բացմանը։

Լիդիա Կուլիկովսկին համարվում է մատենագիտության մի շարք հետազոտական ծրագրերի հեղինակ։ Ազգային մակարդակով համաձայնեցրել է որոշ հրեական ծրագրեր։ 2000-ից մինչև 2004 թվականների ժամանակահատվածում գլխավորել է Մոլդովայի Հանրաապետության գրադարանավարների ասոցացիան։ 2002 թվականին նա հիմնել է «Բիբլիոպոլիս» ամսագիրը, որը նվիրված էր գրադարանային գործին։ 1999 թվականից սկսած, որոշ ժամանակ եղել է «Մատենագիտական ամսագրի» գլխավոր խմբագրի տեղակալը։

Փորձի փոխանակման նպատակով այցելել է արտասահամանյան հայտնի գրադարաններ՝ Կոնգրեսի գրադարանը, Չինաստանի ազգային գրադարան, Պոմպիդու կենտրոնը, Դանիայի արքայական գրադարանը, ինչպես նաև Ֆինլանդիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ռումինիայի, Ուկրաինայի և այլ երկրների քաղաքային գրադարաններ։

Բացի գիտական գործունեությունից, Լիդիա Կուլիկովսկին համարվում է Մոլդովայի պետական համալսարանի պրոֆեսոր, աշխատում է գրադարանագիտության ամբիոնի լրագրության ֆակուլտետում, որտեղ դասախոսություններ է կարդում գրադարանային գործի, հասարակագիտական գրքերի, գրադարանների կառավարման մասին։

1987 թվականին արժանացել է «Մոլդովական ԽՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը[2], 1996 թվականին պարգևատրվել է մեդալով «Հասարակությանը մատուցվող ծառայությունների դիմաց» և 2010 թվականին «Աշխատանքայօին փառքի» շքանշանով[3]։ Համարվում է Եվրոպական «XXI դարի մենեջեր» մրցանակակիր (2011 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

Lidia Kulikovski Արխիվացված 2020-11-29 Wayback Machine