Լիդա Սահակյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիդա Արշակի Սահակյան (ապրիլի 8, 1941(1941-04-08), Թթուջուր, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Լիդա Սահակյան
Ծնվել էապրիլի 8, 1941(1941-04-08) (83 տարեկան)
Թթուջուր, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Լիդա Սահակյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1996 թվականից՝ դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ[1]։

Աշխատությունները վերաբերում են c-տեղակալված գլուտամինաթթուների և ɑ-ամինաադիպինաթթուների սինթեզին։

1998-2000 թվականներին եղել է «Դպրոցական օլիմպիական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ, 2000 թվականից՝ պատվավոր նախագահ։ 1977 և 2006 թվականներին եղել է քիմիա առարկայի միջազգային օլիմպիադայի ժյուրիի նախագահ։ 2006 թվականից ՀՀ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ[2]։

Հեղինակ է «Անօրգանական քիմիա. ընդհանուր քիմիա» (2001), համահեղինակ՝ «Քիմիայի դպրոցական ծրագրերի» (7-10-րդ դասարանների), դասագրքերի (7-8-րդ դասարանների) և բուհական դասագրքերի, խնդրագրքերի, մեթոդական ձեռնարկների («Քիմիայի շտեմարանի բարդ խնդիրների լուծումները», 2002)[3][4][5]։

Պարգևներ խմբագրել

  • Քիմիական կրթության ընկերակցության ոսկե մեդալ, 2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Admin. «Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Պրոբլեմամոդուլային ուսուցման ճկուն տեխնոլոգիա» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  5. «Քիմիա. Լիդա Սահակյան, Գյուլնարա Փալիկյան, Ժաննա Սարգսյան, Զեփյուռ Կարապետյան, Նինա Հոբոսյան, Գոհար Ներսիսյան, Առլիկ Խաչատրյան, Սամվել Վարդապետյան, Կարինե Ավետիսյան - Պաշարների շտեմարան». lib.armedu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.