Լիդա Մուրադյան փետրվարի 12, 1943(1943-02-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2021(2021-12-31), Երևան, Հայաստան, հայ բժիշկ, մանկաբույժ[1]։

Լիդա Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1943(1943-02-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 31, 2021(2021-12-31) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և մանկաբույժ

Կենսագրություն խմբագրել

Լիդա Մուրադյանը ծնվել է Երևանում՝ 1943 թվականի փետրվարի 12-ին[2]։ Շրջանավարտն է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցի։ 1961 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը։

1967-1972 թվականներին IV-րդ մանկական հիվանդանոցի համաբուժարանում աշխատել է որպես տեղամասային բժիշկ, այնուհետև տեղափոխվելով ստացիոնար՝ նշանակվել է մանկական բաժանմունքի վարիչ։

1982 թվականին նշանակվելով 7-րդ մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ՝ աշխատել է հինգ տարի։ 1987 թվականի հունվարին նշանակվել է 2-րդ մանկական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։

1993 թվականին հիմնադրել է Նորք Մարաշ բժշկական կենտրոնը[3] և եղել նրա տնօրենը[4][5][6]։

Մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Երևանում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Մրցանակներ խմբագրել

  • «ՀԽՍՀ առողջապահության գերազանցիկ»։
  • «Մխիթար Հերացի»։
  • ՀՀ վարչապետի մեդալ։
  • «Երախտագիտություն»։
  • Ոսկե Մեդալ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կյանքից հեռացել է «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լիդա Մուրադյանը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  2. One, Studio. «Լիդա Մուրադյան - - df.am». DeFacto (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  3. http://nmmc.am/
  4. «Լիդա Մուրադյան՝ պրոֆեսիոնալ ղեկավար և հոգատար բժիշկ». lurer.com. 1/1/2022.
  5. ««Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2016-ի ապրիլին զոհված զիծառայողների ծնողներին բուժօգնության անժամկետ հավաստագրեր է տրամադրում». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  6. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
  7. «Մահացել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Մուրադյանը». www.aravot.am. 1/1/2022.