Բացել գլխավոր ցանկը

Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն

(Վերահղված է Լիգա 2ից)

Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն, կամ Լիգա 2, ֆրանսիական ֆուտբոլային առաջնություն։ Համարվում է Ֆրանսիայի երկրորդ բարձագույն դիվիզիոնը՝ Լիգա 1-ից հետո։ Երկրորդ դիվիզիոնում հանդես է գալիս 20 ֆուտբոլային ակումբ, որոնցից լավագույնները հնարավորություն են ստանում հանդես գալու Լիգա 1-ում, իսկ վերջին 3 տեղերը զբաղեցրած ակումբները դուրս են մնում Ազգային առաջնություն։ Մրցաշրջանը տևում է օգոստոսից մայիսը և թիմերը անցկացնում են 38-ական հանդիպում։ Խաղերը հիմնականում անցկացվում են ուրբաթ և երկուշաբթի օրերին։ Դեկտեմբերին թիմերը ստանում են 2 շաբաթվա հանգիստ՝ վերադառնալով հունվարի 2-րդ շաբաթին։

Լիգա 2
Ligue 2
Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոն
Երկիր Ֆրանսիա
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ
Հիմնվել է 1933
Ակումբների քանակ 20
Մակարդակ 2
Դուրս են մնում Ազգային առաջնություն
Մտնում են Լիգա 1
Ազգային առաջնություններ Ֆրանսիայի գավաթ
Միջազգային առաջնություններ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա (գավաթներով)
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Ստրասբուրգ (3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Հավր, Նանսի (5-ական տիտղոս)
Հեռուստատեսություն Eurosport
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք

Լիգա 2-ը ստեղծվել է 1933 թվականին՝ բարձրագույն դիվիզիոնի ստեղծումից 1 տարի անց Division 2 անվանմամբ և դրանից հետո համարվում է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնը։ Այս անվանումը մնացել է մինչև 2002 թվականը, երբ այն փոխվել է ներկայիս անվանման։ Լիգա 2 բարձրացող ակումբները ստանում են պրոֆեսիոնալ կարգավիճակ, սակայն Ազգային առաջնություն դուրս մնալուց հետո այդ կարգավիճակը կարող է վերցվել մինչև երկրորդ դիվիզիոն վերադառնալը։

Լիգա 2-ի մասնակիցներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել