Լիբանան (ֆիլմ)

ֆիլմ

«Լիբանան» (եբրայերեն՝ לבנון‎), իսրայելական ռազմական ֆիլմ, որ էկրան է բարձրացել 2009 թվականին։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Սամուել Մաոզը` հիմնվելով 1982 թվականի լիբանանյան պատերազմի անձնական հիշողությունների վրա, որի ընթացքում նա երիտասարդ զինվոր էր և ծառայում էր որպես տանկիստ։

Picto infobox cinema.png
Լիբանան
եբրայերեն՝ לבנון
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել[1][2][3]
Flag of France.svg Ֆրանսիա[4][5][6]
Flag of Germany.svg Գերմանիա[7]
Flag of Lebanon.svg Լիբանան
Ժանրդրամա[8] և ռազմական ֆիլմ[9][10][11][…]
Թեմա1982 Lebanon War?
Թվական2009 և հոկտեմբերի 14, 2010[12]
Լեզուեբրայերեն
ՌեժիսորՍամուել Մաոզ[13][8][14][…]
ՊրոդյուսերՄոշե Էդրի[15], Einat Bikel?[15], Leon Edery?[15], Ilann Girard?[15], Benjamina Mirnik?[15], Uri Sabag?[15] և David Silber?[15]
Սցենարի հեղինակՍամուել Մաոզ
ԴերակատարներՕշրի Կոեն[13][16][14], Իթայ Տիրան[16][14], Զոհար Շտրաուս, Մայքլ Մոշոնով[13][16][14], Ռեյմոնդ Ամսալեմ[16], Աշրաֆ Բարհոմ[16], Դուդու Տասսա[16], Aryeh Cherner?[16], David Volach?[16] և Աբդալա Էլ Ակալ[16]
ՕպերատորGiora Bejach?[15]
ԵրաժշտությունNicolas Becker?
ՄոնտաժArik Lahav-Leibovitch?[15]
Պատմվածքի վայրԼիբանան
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է 1982 թվականի լիբանանյան պատերազմի ժամանակ իսրայելական տանկի անձնակազմի մասին[17]։ Տանկը 4 հոգանոց անձնակազմով և հետևակի ջոկատով մտնում է լիբանանյան տարածքի խորքերը։ Նրանք մասնակցում են սիրիական զորքերից և պաղեստինյան զինյալներից տարածքի «մաքրման» գործողություններին։ Տանկի անձնակազմի գործողությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ և իսրայելցի զինվորներ (քանի որ պատերազմի սարսափներից ցնցված անփորձ հրետաձիգը անվճռականություն է դրսևորում և կրակում անհարկի իրավիճակներում)։

Ռեժիսոր Սամուել Մաոզի կարծիքով ֆիլմն ունի հակապատերազմական ուղղվածություն և ցուցադրում է պատերազմի սարսափները[18][19]։ Ամբողջ ֆիլմը նկարահանվել է բացառապես տանկի ներսում կամ դիտասարքի միջոցով արված դրվագներով։ Բացի անձնակազմի չորս անդամներից, երբեմն տանկ են մտնում հետևակի ջոկի հրամանատարը, սիրիացի ռազմագերին և քաթայիբներ, ինպես նաև ցուցադրվում է մահացած իսրայելցի զինվորի մարմինը։

 
Օշրի Կոենը «Ոսկե առյուծը» ձեռքին Վենետիկի 66-րդ կինոփառատոնի ժամանակ

Պարգևներ և գնահատականներԽմբագրել

Ֆիլմն արժանացել է Վենետիկի 66-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին` դառնալով առաջին իսրայելական ֆիլմը, որ արժանանում է այդ մրցանակին։ Նույն փառատոնում ֆիլմը ստացավ SIGNIS մրցանակ (հաղորդակցության գծով Համաշխարհային կաթոլիկական ասոցիացիայի կողմից) և Նազորենո Թադեի մրցանակ[20]։ Սալոնիկի կինոփառատոնում ֆիլմը ստացավ Human Values Award[21], իսկ Լոձի Cameraimage Միջազգային կինոփառատոնում` «Ոսկե գորտ» մրցանակ[22]։ 2010 թվականին ֆիլմը ստացավ European Film Awards մրցանակ, լավագույն օպերատորական աշխատանքի համար (Գիոր Բեյաչ)[21]։

Չնայած գեղարվեստական հաջողությանը` Իսրայելում ֆիլմը համարվում է հակասական, քաղաքական բովանդակության պատճառով[23], սակայն «Լիբանանը» այնուամենայնիվ 10 անվանակարգերում ներկայացվել է «Օֆիր» մրցանակի, որը շնորհում է իսրայելական կինոակադեմիան[24]։ Վերջին հաշվով ֆիլմը ստացել է այս մրցանակը չորս անվանակարգերում` «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» (Արիել Ռոշկո), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Գիոր Բեյաչ), «Հնչյունային օպերատորի լավագույն աշխատանք» (Ալեքս Կլոդ, Դավիդ Լիս) և «Լավագույն տղամարդու դեր» (Զահար Շտրաուս)[21]։

ԴերերումԽմբագրել

  • Իթայ Տիրան` Ասի, տանկի հրամանատար
  • Իյոավ Դոնատ` Շմուլիկ, հրանոթի նշանառու
  • Օշրի Կոեն` Հերցել, տանկի լիցքավորող
  • Մայքլ Մոշոնով` Իգալ, վարորդ մեխանիկ
  • Զոհար Շտրաուս` Ջամիլ, ստորաբաժանման հրամանատար
  • Աշրաֆ Բարհոմ` լիբանանյան ֆալանգիստ
  • Ռեյմոնդ Ամսալեմ
  • Աբդալա Էլ Ակալ
  • Դուդու Տասսա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 'Fury': Film Review // The Hollywood Reporter / J. MinLA: Prometheus Global Media, 2014. — ISSN 0018-3660
  2. Acting the goat with Gorgeous George... // The Guardian.com — 2009. — ISSN 1756-3224; 0261-3077; 1354-4322
  3. Roman Polanski heads race for European film awards // The Guardian.com — 2010. — ISSN 1756-3224; 0261-3077; 1354-4322
  4. http://songlines.com/release/circles-and-calligrams/
  5. http://songlines.com/release/the-sixth-jump/
  6. http://www.ofilmovi.net/film/lebanon-2009-video_871221033.html
  7. http://www.nlff.co.uk/2010/lebanon/
  8. 8,0 8,1 http://www.imdb.com/title/tt1483831/
  9. http://www.kino.de/kinofilm/lebanon/103239
  10. http://outnow.ch/Movies/2009/Levanon/
  11. http://www.commercialappeal.com/go-memphis/lebanon-looks-at-war-through-barrel-of-a-gun
  12. kinokalender.com
  13. 13,0 13,1 13,2 http://stopklatka.pl/film/liban
  14. 14,0 14,1 14,2 14,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=170582.html
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Internet Movie Database — 1990.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 http://www.imdb.com/title/tt1483831/fullcredits
  17. «'Lebanon' wins Golden Lion at Venice»։ RTÉ։ 2009-09-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-09-13 
  18. http://www.levantinecenter.org/levantine-review/articles/interview-lebanon-director-samuel-maoz Interview With "Lebanon" Director Samuel Maoz posted August 1, 2010.
  19. http://www.haaretz.com/news/israeli-war-film-lebanon-wins-golden-lion-in-venice-1.8028 Israeli war film 'Lebanon' wins Golden Lion in Venice. Haaretz.
  20. «Ксения Раппопорт получила премию Венецианского кинофестиваля»։ Лента.ру։ 2009-09-12 
  21. 21,0 21,1 21,2 Awards for Lebanon
  22. The Winners Announced!
  23. Jason Solomons (2009-09-12)։ «Colin Firth wins best actor at Venice film festival»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-09-14 
  24. «Шмуэль Маоз: если бы Джейн Фонда сидела в жюри, я бы не получил "Золотого льва"»։ NEWSru։ 2009-09-13 

Արտաքին հղումներԽմբագրել