Լիանա Խաչատրյան

հայ արվեստագետ, արվեստի ուսուցիչ, նկարիչ-մանկավարժ

Լիանա Խաչատրյան (1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստագետ, արվեստի ուսուցիչ, նկարիչ-մանկավարժ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (2010)։ 2008 թվականին «Քաղաքը» գրաֆիկական աշխատանքների շարքի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի[1]։

Լիանա Խաչատրյան
Ծնվել է1988
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
Մասնագիտությունարվեստագետ, նկարչուհի և մանկավարժ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Լիանա Խաչատրյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում։ 1995-2005 թվականներին սովորել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, 2005-2009 թվականներին՝ Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում։ Մասնակցել է ԱԻԿԱ-Հայաստան (Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա) մեկամյա կուրատորական դասընթացին։ 2009 թվականից դասավանդում է Գեղագիտության ազգային կենտրոնում[2]։ Զբաղվում է կերպարվեստի տարբեր ճյուղերով, այդ թվում գեղանկար, ձեռքի և հաստոցային գրաֆիկա, կերամիկա, քանդակ, ժամանակակից արվեստ։

Մասնակցել և կազմակերել է բազմաթիվ ցուցահանդեսներ և արվեստի միջոցառումներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ է կազմակերպել համագործակցելով Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և այլ հաստատությունների հետ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Լիանա Խաչատրյանի մասին presidentprize.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. «Գեղագիտության ազգային կենտրոն, Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.